Այժմ ոչինչ չի խոչընդոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Մակրոն

14 Մարտի, 2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը:

«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։

Այժմ ոչինչ չի խոչընդոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը պետք է ճանապարհ հարթի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»- նշել է նախագահ Մակրոնը։

Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարությամբ է հանդես եկել  Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ.

«Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։ Այն հույս է տալիս, որ համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա սեղմ ժամկետներում:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, որը հիմնված կլինի երկու պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման վրա, թույլ կտա Հարավային Կովկասին՝ դառնալու խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածք՝ բաց սահմաններով և ի շահ տարածաշրջանի ժողովուրդների»։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Թուրքիայում բնակվող և գործունեություն ծավալող յոթ անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ Ադրբեջանում իշխանությունը բռնի զավթելու հրապարակային կոչերի, պետության դեմ ուղղված հրապարակումների և կրոնական ատելություն հրահրելու...

Ինֆանտիլ, դիլետանտ, դեմագոգ լինելով՝ երկիր են ղեկավարում․ Դավիթ Կարապետյանը՝ Փաշինյանի և Զելենսկու մասին

Ինֆանտիլ, դիլետանտ, դեմագոգ լինելով՝ երկիր են ղեկավարում․ Դավիթ Կարապետյանը՝ Փաշինյանի և Զելենսկու մասին

Եվրոպան ճգնաժամի մեջ է, Ֆրանսիայում բողոքի ակցիաները վերածվում են քաղաքական պայքարի, իսկ աշխարհաքաղաքական կենտրոնները վերանայում են իրենց առաջնահերթությունները։ Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի հետ YerevanToday-ի տաղավարում զրուցել են Ֆրանսիայի զարգացումների,...

Բռնցքամարտիկ Էրիկ Աֆրիկյանը պարտության է մատնել Թուրքիայի ներկայացուցչին

Բռնցքամարտիկ Էրիկ Աֆրիկյանը պարտության է մատնել Թուրքիայի ներկայացուցչին

Թուրքիայում ընթացող պատանիների Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Աֆրիկյանը պարտության է մատնել Թուրքիայի ներկայացուցչին։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ Նշվում է, որ 46 կգ քաշային Էրիկ Աֆրիկյանը պարտության...

Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»

Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»

«Տաշիր Կապիտալ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը։ 2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ)...