Ալբանիայի ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել կառավարության դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Փողոց դուրս եկած մարդիկ պահանջում են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։
Ալբանիայում ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել հակակառավարական հերթական ակցիայի ժամանակ, որը կազմակերպել էին ուսանողներն ու ընդդիմադիր գործիչները՝ երկրի Անկախության օրվա առթիվ։
ԶԼՄ-ների փոխանցմամբ, շաբաթ օրը մայրաքաղաք Տիրանայում հավաքված ցուցարարների դեմ ալբանական ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ, ցուցարարներն իրենց հերթին քարեր և բենզինով լցված շշեր են նետել՝ փորձելով ջարդել փողոցում տեղադրված տեսախցիկներն ու կառավարական շենքերի պատուհանները։
Տուժել է 19 մարդ, նրանց թվում են վեց ոստիկան և չորս լրագրող, հայտնում է ալբանական ATA գործակալությունը։





