Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ

10 Հոկտեմբերի, 2026

Այսօր հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Արմեն Ղազարյանին ընդամենը երեք ամիս էր մնացել, որ զորացրվի։ Այս մասին NEWS.am–ի փոխանցմամբ՝  հայտնել է Արարատի մարզի Ռանչպար գյուղի գյուղապետ Վահան Վարդանյանը:

Արմենը ծառայում էր Վարդենիսում, նախնական տվյալով դեպքը տեղի է ունեցել դիրքերում։

«Նա տան միակ որդին էր, մի քույր ունի։ Շատ դաստիարակված տղա էր, շատ լավ ընտանիքի զավակ»,– ասաց գյուղապետը։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։

Նմանատիպ նյութեր

Աբովյանում 14-ամյա հետիոտնի են վրաերթի ենթարկել․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Աբովյանում 14-ամյա հետիոտնի են վրաերթի ենթարկել․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Արտյոմ Ն․-ն իր վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասի «Օրիգինալ» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն,...

Բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ մաքսային կոմիտեի հարևանությամբ, բախվել են «Nissan Altima» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման...

Նոր Սահմանադրությամբ իշխանությունը հնարավորություն է ստանում քաղաքացուն զրկել քաղաքացիությունից. Արմեն Եղիազարյան

Նոր Սահմանադրությամբ իշխանությունը հնարավորություն է ստանում քաղաքացուն զրկել քաղաքացիությունից. Արմեն Եղիազարյան

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևյան սահմանադրությունը նաև ցանկանում է որպես քաղաքական պայքարի գործիք հնարավորություն ունենալ զրկել ՀՀ քաղաքացուն իր քաղաքացիությունից։
Նոր Սահմանադրության նախագծով վերացվում է գործող Սահմանադրության...

Դատարանը պարտավորեցրել է ՊՆ-ին՝ փոխհատուցել արցախցի զինծառայողի հասանելիք գումարները․ փաստաբան

Դատարանը պարտավորեցրել է ՊՆ-ին՝ փոխհատուցել արցախցի զինծառայողի հասանելիք գումարները․ փաստաբան

Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է․ «Եվս մեկ դատական հաղթանակ՝ ընդդեմ Պաշտպանության նախարարության Դատարանը պարտավորեցրել է պաշտպանության նախարարությանը փոխհատուցել արցախցի զինծառայողի շաբաթ և ոչ աշխատանքային այլ օրերին զինվորական ծառայություն իրականացնելու դիմաց...

Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում

Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում

Ժամը 20։00-ի դրությամբ՝ Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական...