Բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

25 Նոյեմբերի, 2026

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ մաքսային կոմիտեի հարևանությամբ, բախվել են «Nissan Altima» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan Altima»-ն այնուհետև բախվել է վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի գովազդային սյանը, ապա բազալտե եզրաքարին և  գլխիվայր հայտնվել բենզալցակայանի տարածքում։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները և Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Շտապօգնության բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Գարիկ Ավետիսյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Սաֆարյանն ու Յուրա Միրզախանյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Նմանատիպ նյութեր

Նոր Սահմանադրությամբ իշխանությունը հնարավորություն է ստանում քաղաքացուն զրկել քաղաքացիությունից. Արմեն Եղիազարյան

Նոր Սահմանադրությամբ իշխանությունը հնարավորություն է ստանում քաղաքացուն զրկել քաղաքացիությունից. Արմեն Եղիազարյան

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևյան սահմանադրությունը նաև ցանկանում է որպես քաղաքական պայքարի գործիք հնարավորություն ունենալ զրկել ՀՀ քաղաքացուն իր քաղաքացիությունից։
Նոր Սահմանադրության նախագծով վերացվում է գործող Սահմանադրության...

Դատարանը պարտավորեցրել է ՊՆ-ին՝ փոխհատուցել արցախցի զինծառայողի հասանելիք գումարները․ փաստաբան

Դատարանը պարտավորեցրել է ՊՆ-ին՝ փոխհատուցել արցախցի զինծառայողի հասանելիք գումարները․ փաստաբան

Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է․ «Եվս մեկ դատական հաղթանակ՝ ընդդեմ Պաշտպանության նախարարության Դատարանը պարտավորեցրել է պաշտպանության նախարարությանը փոխհատուցել արցախցի զինծառայողի շաբաթ և ոչ աշխատանքային այլ օրերին զինվորական ծառայություն իրականացնելու դիմաց...

Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում

Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում

Ժամը 20։00-ի դրությամբ՝ Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական...

Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան

Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան

Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Կլիմայագետ Ջուդա Քոենը՝ «Atmospheric and Environmental Research» (AER) ընկերության սեզոնային...

Ոչ, ոչ և ոչ․ մեր ընտրողներն ասել են՝ թույլ չտաք, որ Սահմանադրությունը փոխվի․ Արթուր Խաչատրյան

Ոչ, ոչ և ոչ․ մեր ընտրողներն ասել են՝ թույլ չտաք, որ Սահմանադրությունը փոխվի․ Արթուր Խաչատրյան

  Նոյեմբերի 23-ին հրապարակվեց իշխանությունների առաջարկած նոր Սահմանադրության նախագիծը։ Ընդդիմությունը շարունակում է դեմ լինել, իսկ Նիկոլ Փաշինյանն ամեն գնով փորձում է ստանալ հանրաքվեի համար պակասող 6 ձայնը։ Թեմայի շուրջ այսօր՝ նոյեմբերի 25-ին, Yerevan.Today-ի...