Զինվորի մահվան դեպքին նախորդել է վիճաբանություն. հնչել են կրակոցներ. մանրամասներ

27 Փետրվարի, 2026

Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում նախօրեին կրակոցների հետևանքով մահացած հայտնաբերված զինծառայող Նարեկ Հակոբյանը Աբովյան համայնքից էր։ Նա ծառայության էր մեկնել 2024 թվականի ամռանը և մի քանի ամսից արդեն զորացրվելու էր։

NEWS.am—ը զրուցել է ինչպես դպրոցի տնօրենի, այնպես էլ մահացած զինծառայողի հարևանների հետ։ Վերջիններս հայտնում են, որ իրենց տեղեկություններով և ինչպես համացանցում են կարդացել, այս դեպքին նախորդել է այն վիճաբանությունը, որի ժամանակ հայհոյանքներ են եղել և դրա պատճառով էլ արդեն կրակոցներ են եղել և զինծառայողը մահացել է։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել և կա մեկ ձերբակալված։

Աբովյանի թիվ 5 դպրոցի տնօրենի պաշտոնակատար Գոհար Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց. ««Առավոտյան դպրոց հաճախելով լսում ենք մի ցավալի լուրի մասին, որ Գեղարքունիքի զորամասերից մեկում զինվոր է զոհվել և այդ զինծառայողը դպրոցի աշակերտ Նարեկ Հակոբյանն է։ Նարեկ Հակոբյանը դպրոց ընդունվել է չորրորդ դասարանից իր քույրիկի հետ միասին, քույրիկը առաջին դասարան, ինքը չորրորդ դասարան։ Իններորդ դասարանն ավարտել է 2021 թվականին, այնուհետև ուսումը շարունակել այլ ուսումնական հաստատությունում։

Նարեկին 6-9–րդ դասարաններում ես ինքս դասավանդել եմ ինֆորմատիկա առարկա, դասերի ընթացքում ինքը բավականին ակտիվ աշակերտ էր, աչքի ընկնող, միշտ պատրաստակամ։ Կարողանում էինք ցանկացած հարցով դիմել, ցանկացած հարցում վստահ լինել Նարեկի վրա։ Կարող եմ նաև փաստել, որ Նարեկ Հակոբյանը իր ուսումնառության տարիներին վայելել է և ուսուցչական անձնակազմի, և ծնողների, և աշակերտների սերն ու հարգանքը։

Նարեկը պատվախնդիր աշակերտ էր և կարողանում էր իր շուրջը տեսնել միայն բարին, միայն դրականը, դա էր պատճառը, որ երբեմն աչքի էր ընկնում և տնօրինության կողմից, և ուսուցչական անձնակազմի կողմից։

Դեպքը շատ ծանր է ամբողջ ուսուցչական անձնակազմի համար, նույնիսկ աշակերտական անձնակազմի համար, որոնք Նարեկի սովորելու տարիներին ճանաչել են Նարեկին։ Ամբողջ ուսուցչական անձնակազմով խոնարհվում ենք Նարեկի ընտանիքի առջև, փառք ու պատիվ մեր զինվորին և տա Աստված, որ երբևէ ոչ մի դեպք, ոչ մի դպրոցի աշակերտի մասին, ոչ մի երեխայի մասին նման լուր ոչ մեկս չլսենք։ Միայն խաղաղություն լինի մեր աշխարհին, մեր հայոց երկրին»։

Նարեկի հարևաններից Ռուզաննա Գրիգորյանն ասաց. «Սոցիալական ցանցերով եմ լսել ու շոկի մեջ էի։ Ճնշումս 200 էր բարձրացել,  չէի հասկանում, գիշերը չեմ քնել։ Զինվորը մեր հարևանն է, այստեղ են ապրել, մեզ մոտ է մեծացել, շատ խելացի, խելոք երեխա է եղել, շատ մարդասեր, մարդամոտ, օգնել է բոլորին։ Սիրտս ցավում է, անգամ չեմ կարող խոսել։

Շուտով պետք է զորացրվեր, ծնողները Գերմանիայում են, հայրը գնացել էր բուժման նպատակով։ Տանը երկու տղա, երկու աղջիկ են, մեծ աղջիկը ամուսնացած է, երկու թոռ ունեն։ Լավ ընտանիք է, լավ մարդիկ էին։

Կարգուկանոն չունի բանակը, որ անմեղ երեխեքը զոհ են դառնում։ Ծնողները ջահել են, թոռնիկիս հետ է մեծացել Նարեկը։ Թող նման բան անողը պատասխան տա, թևերը կոտրվեն։ Ասում են՝ գնան բանակ, կատարյալ մարդ դարձած հետ գան։ Խուժան-խուլիգաններին տանում, լցնում են այնտեղ, կարգուկանոն չկա։  Թող պատասխան բոլորը։

Իբրև հայհոյել են, կռիվ է եղել, բայց դա հարցի լուծում չի, անողը պատասխան պիտի տա»։

Նարեկի հարևաններից է նաև  սերիալներից հայտնի դերասան Արտավազդ Հովհաննիսյանը, ով NEWS.am—ի հետ զրույցում նշեց, որ ապշած են տեղի ունեցածից. «Ճանաչել ենք որպես լավ տղա, որպես լավ երիտասարդ, չեմ կարողանում ոչ մի բառ ասել։ Նայում ես ու չես հավատում, ուղղակի չես հավատում։ Այսօր հայը հային է արդեն սպանում, չեմ կարողանում նույնիսկ խոսել։ Լավ ջահել, սիրուն երիտասարդ, մի հատ պայծառ լույս տղա, ի՞նչ ասեմ։ Ինչ ուզում է լինի, չի կարող հայ տղան հայ տղու վրա, բանակում զենք բարձրացնի։ Միակ բանը, որ այսօր պիտի լինի, նորից երևի պիտի գա հին ժամանակների նման, որ բանակում ծեծ լինի։ Մենակ այդպես կարող են նորից սանձել այս ջահելությանը, այս ջահելությանը պիտի սանձել»։

Նմանատիպ նյութեր

Տիգրան Ավետիսյանը դարձավ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն

Տիգրան Ավետիսյանը դարձավ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող մինչև 15 տարեկանների մրցաշարում Հայաստանի հավաքականի 75 կգ քաշային Տիգրան Ավետիսյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցումներով գլխավերևում պահեց 112, 119 և 122 կգ։ Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր։ Հրում...

«Գրոհելու» են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի վրա. հրահանգն արդեն ստացել են. «Իշխանություն»

«Գրոհելու» են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի վրա. հրահանգն արդեն ստացել են. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի բացառիկ տեղեկություններով՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո իրավապահները Ռոբերտ Քոչարյանի և նրա որդիների նկատմամբ գործընթաց սկսելու հրահանգ են ստացել։ Տեսարաններով և շոուներով «գրոհը» գուցե տեղի ունենա մոտ օրերս: Մեր աղբյուրների...

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով

Հայաստանում օտարերկրացիներին 2026 թվականի առաջին կիսամյակում տրամադրվել է ընդհանուր առմամբ 10 հազար 561 կացության կարգավիճակ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 6 հազար 656-ի համեմատ (ընդհանուր ցուցանիշն աճել է 59%-ով)։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ...

ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում

ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում

ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցություն չի իրականացնում։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «Այս պահին ՀԱՊԿ-ի գծով Հայաստանի հետ...

Զոհերի համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում. քաղաքագետ

Զոհերի համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Այսօր` օգոստոսի 24-ին, ունենք բանակում հերթական ինքնասպանության դեպքը։ Սա արդեն համակարգային և խորը ճգնաժամի մասին է, իսկ ահա պաշտպանության նախարարը զարմանում է, թե «...որ դրա համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա...