ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Ասուլիս՝ ընտրություններից առաջ փաստահավաք առաքելության մասին

12 Մարտի, 2026

Հայաստանում Ժողովրդավարության Միջազգային Դիտարանը (IODA) կազմակերպել է ասուլիս՝ նվիրված Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ժողովրդավարական պայմանների դիտարկման և վերլուծության նպատակով իրականացվող փաստահավաք առաքելության առաջին փուլի ամփոփմանը։

Մասնակիցներ՝

  • Ֆիլիպ Քալֆայան – IODA հիմնադիր և համակարգող
  • Քենեթ Ռոթ – IODA գործադիր խորհրդի անդամ
  • Սառա Լի Ուիթսոն – IODA գործադիր խորհրդի անդամ

Ասուլիսի ընթացքում պատվիրակության անդամները կներկայացնեն առաքելության շրջանակում պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, քաղաքական դերակատարների և այլ շահագրգիռ կողմերի հետ անցկացված հանդիպումների արդյունքում ձևավորված նախնական դիտարկումները և հիմնական արձանագրումները։

IODA-ն համախմբում է ժողովրդավարության աջակցության, կառավարման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ոլորտների փորձագետներին։ Նրա Գործադիր խորհուրդը ներառում է Ֆիլիպ Քալֆայանին, Քենեթ Ռոթին, Սառա Լի Ուիթսոնին, Ուիլյամ Բուրդոնին, Խոսե Առանազին, Մարկ Ջոնսին և Բրայան Մեյին։

Պատվիրակությունը մտադիր է 2026 թ. ապրիլին վերադառնալ Հայաստան՝ շարունակելու գնահատման գործընթացը և ներկայացնելու նախնական եզրակացությունները, որոնց կհաջորդի վերջնական զեկույցը

Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Քննվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և աջակիցների կալանքի հարցը

Այս պահին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուն Արսեն Գևորգյանի և աջակիցների կալանքի հարցը։ Հիշեցնենք, որ տեղական ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր վաղ...

Զելենսկին հայտարարել է ներկայիս շփման գծով պատերազմը սառեցնելու պատրաստակամության մասին

Զելենսկին հայտարարել է ներկայիս շփման գծով պատերազմը սառեցնելու պատրաստակամության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Fox News»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է համաձայնել խաղաղության այնպիսի պայմանագրի, որը ռազմական գործողությունների դադարեցում է նախատեսում ռազմաճակատի ներկայիս գծով։ Նրա խոսքով՝ այս տարբերակը պատերազմը...

Հավատքը՝ ժողովուրդներին միավորող կամուրջ․ ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ախթալայի վանք

Հավատքը՝ ժողովուրդներին միավորող կամուրջ․ ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ախթալայի վանք

Այսօր Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքն իր հոգևոր հարկի ներքո հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հայտնում է Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի վանահայր Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։...

3 փաստ՝ հատուկ Արարատ Միրզոյանի համար․ ինչպես են վարվել ադրբեջանցիները՝ մոլորվելով սահմանն անցած հայերի հետ

3 փաստ՝ հատուկ Արարատ Միրզոյանի համար․ ինչպես են վարվել ադրբեջանցիները՝ մոլորվելով սահմանն անցած հայերի հետ

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին լուր տարածվեց, որ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: ՊՆ-ն չէր մեկնաբանել լուրը, ԱԱԾ-ն էլ նշել էր, թե տեղեկություն չունի։ Հետո պարզվեց՝ իրականություն է, չնայած որ մինչև հիմա չեն հաստատել փաստը։ Մեզ մոտ վաաղուց նման լուրերը մամուլն է...

Արամ Վարդևանյանը հանդիպել է Կատարի Պետության Շուրայի խորհրդի փոխնախագահի հետ

Արամ Վարդևանյանը հանդիպել է Կատարի Պետության Շուրայի խորհրդի փոխնախագահի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 20-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է Կատարի Պետության Շուրայի խորհրդի փոխնախագահ Համդա բինթ Հասան Ալ Սուլայթիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական...