Այս մարդիկ մտավոր հետամնացներ չեն, այլ ընդամենը «պալատական ծաղրածուի» իրենց դերն են կատարում․ Արա Պողոսյան

15 Ապրիլի, 2025

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Քանի դեռ Թուրքիան և Ադրբեջանը միաձայն կրկնում են Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը, Հայաստանում հիմնականում պրոիշխանական «ծաղրածուները», որոնց նախկինում անվանում էին «պալատական ծաղրածուներ», միաբերան համոզում են հայ ժողովրդին, թե իբր փաշինյանական սահմանադրական փոփոխությունները վաղուց նախատեսված էին, և չունեն կապ Ադրբեջանի և Թուրքիայի պահանջների հետ։ Այս թշնամաբարո կերպարները անգամ այնքան հեռուն են գնում, որ սկսել են համոզել, թե իբր Ադրբեջանը և Թուրքիան չեն ուզում, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխվի և իբր միայն դրա համար են Ադրբեջանն ու Թուրքիան նման պահանջ դնում։

Համաձայնեք, որ առնվազն մարդ պետք է մտավոր հետամնաց լինի, նման հիմարություններ կրկնելու համար, բայց խնդիրը այն է, որ այս մարդիկ մտավոր հետամնացներ չեն, այլ ընդամենը «պալատական ծաղրածուի» իրենց դերն են կատարում, որը հակոտնյա է Հայաստանի և հավաքական հայության շահերին։

Ու հիշեք, մինչ օրս մեր երկրի բոլոր ձախորդությունների մեղքը իշխող ուժի հետ հավասարապես կիսում է իմբեցիլ թվացող, բայց իրականում թշնամու ցանկությունների հետ գործակցող պալատական փորձագետների բանակը։

Ամեն ինչ և ամեն ոք իր ժամանակին կստանա իր գործունեության գնահատմանը»:

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...