Այս ապօրինությունը խայտառակություն է, նիհիլիզմ․ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին

9 Սեպտեմբերի, 2025

Մեր իրավապահ համակարգին բարություն է անհրաժեշտ․ կարող է այս պահին շատ տրիվիալ հնչել, բայց ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, այսօր մենք ունենք դասական իմաստով իրավունքի ճգնաժամ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կալանավորված գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

««Մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» նախադասությանը հաջորդում են Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարի մի շարք ֆեյսբուքյան գրառումներ, այդ թվում սպառնալիքի, հաշվեհարդարի ուղիղ խոստումներ պարունակող։ Այդ պայմաններում ի՞նչ է տեղի ունենում՝ Սամվել Կարապետյանը ժամերի ընթացքում ձերբակալվում է, այնուհետև կալանավորվում է ու մինչ օրս կալանավորված է։

Գործընկերներիս հետ քննարկումների արդյունքում մի աբսուրդային անալոգիա եմ արել, օրինակ, Սոմալիում, որտեղ դեռ պիրատներ՝ ծովահեններ կան, նման արարքի, արտահայտության համար որևէ մեկին չէին ձերբակալի, որևէ  մեկը մեկ օր կալանավորված չէր լինի։

Ես այս պնդումն անում եմ, թող որևէ մեկը հակափաստարկ բերի։ Եթե բերի, ավելի մեծ ողբերգություն կլինի»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Արցախի ժողովուրդը զրկված է իր ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից. հայտարարություն

Արցախի ժողովուրդը զրկված է իր ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից. հայտարարություն

Մի խումբ հասարակական և մշակութային կազմակերպություններ տարածել են հայտարարություն, որում նշվում է. Երեք տարի առաջ հենց այս ամսին Ադրբեջանը բռնի տեղահանեց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ողջ հայ բնակչությանն իր պատմական բնօրրանից։ Այս տարելիցի առթիվ մենք՝...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սեպտեմբերի 23-28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։...

Չզարմանաք, որ մի օր Հայաստանին ներկայացվի ռեպարացիաների պահանջ․ Քրիստինե Վարդանյան 

«Ութ տարին բավական երկար ժամանակ էր՝ ցույց տալու համար, եթե հայրենիքի համար գործելու մտայնություն և ծրագրեր կային։ Եթե ութ տարում չեն ցույց տվել և հակառակն են ցույց տվել, ես շատ-շատ կզարմանամ մեր՝ հրաշքների հավատալու այդ կարողության վրա,...

«Ինչո՞ւ Նյու Ջերսին չեք տալիս Իսրայելին»․ Սիրիայի նախագահը՝ Թրամփին՝ Գոլանի բարձունքները Իսրայելին զիջելու առաջարկին ի պատասխան

«Ինչո՞ւ Նյու Ջերսին չեք տալիս Իսրայելին»․ Սիրիայի նախագահը՝ Թրամփին՝ Գոլանի բարձունքները Իսրայելին զիջելու առաջարկին ի պատասխան

Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան կատակով առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Նյու Ջերսին հանձնել Իսրայելին, երբ երկու երկրների ղեկավարները քննարկում էին Գոլանի բարձունքների շուրջ ստեղծված իրավիճակը։ «Ես և Թրամփը յուրահատուկ հարաբերություններ ունենք։ Մի անգամ Սպիտակ...

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել

Արսեն Ջուլֆալակյանը, Արգենտինայի դրոշի ներքո, ոսկե մեդալ է նվաճել: Արգենտինայի Ռոսարիո քաղաքում ընթացող «Սանտա Ֆե-2026» Հարավամերիկյան խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն Արգենտինայի դրոշի ներքո 77 կգ քաշային կարգում դարձել է ոսկե մեդալակիր: Այս...