Այնպիսի ծավալի ընտրախախտումներ չեն եղել, որոնք արդյունքները կարող են կասկածի տակ դնել․ Գոհար Մելոյան

16 Նոյեմբերի, 2025

Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների ընթացքում Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը դիտորդական առաքելության ընթացքում արձանագրած խախտումները բաժանել է երկու խմբի՝ բովանդակային ու տեխնիկական։

Տեխնիկական խախտումներից են, օրինակ, տեղամասերից մեկից գիշերվա ընթացքում ուղիղ եթեր չի հեռարձակվել, մի տեղամասում քվեախուցը տեղադրված է եղել ցայտաղբյուրի մոտ, ինչը հնարավորություն էր տալիս ցայտաղբյուրից օգտվող մարդկանց հետևել քվեախցում իրականացվող քվեարկությանը։

Եղել է դեպք, երբ ՔՊ ցուցակում ընդգրկված ավագանու թեկնածուն ընտրատեղամասերից մեկում եղել է վստահված անձ։

«Եղել են ուղղորդման դեպքեր, նույն մեքենան տարբեր ընտրողների է բերել տեղամաս։ Այս պահի դրությամբ՝ ժամը 16։00-անց է, ընդհանուր գնահատական եթե տանք, իմ կարծիքով, տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող են քվեարկության արդյունքները կասկածի տակ դնել։ Այս բոլոր խախտումներն մենք արձանագրել ենք։

Ունեցել ենք արձանագրված երկու դեպք, երբ հրապարակայնորեն ցույց են տվել իրենց ընտրած քվեաթերթիկը։ Դեպք է եղել, որ ցույց չի տվել քվեաթերթիկը, բայց հրապարակել է՝ ում է տալու իր ձայնը։ Նաև քվեաթերթիկը պատռելու դեպք եղավ, որից հետո հետ եկավ՝ ընտրելու ցանկությամբ։

Եղավ դեպք, որ ընտրությանը մասնակցող թեկնածուն նաև վստահված անձ է եղել», — ասաց Գոհար Մելոյանը։

Ամփոփելով՝ Գոհար Մելոյանն արձանագրեց․ «Այնպիսի ծավալի ընտրախախտումներ չեն եղել, որոնք ընտրության արդյունքները կարող են կասկածի տակ դնել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը․ Իշխան Սաղաթելյան 

«Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երրորդ Հանրապետությունը կազմաքանդելու և Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով ինչ-որ նոր միավոր ստեղծելու մասին։ Զուգահեռաբար հայտարարել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից նոր տարածքներ Ադրբեջանին...

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 40-ամյա Հակոբ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 49-ամյա Արմեն Հ․-ի վարած...

Ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ պրոբլեմ ունի, որովհետև Ռոբերտ Քոչարյանը հաղթել է Ալիևին․ Մեսրոպ Մանուկյան 

«Այս ամենը հետևանք էր երեկվա Լևոն Քոչարյանի սուր հարցադրման՝ այն պարագայում, որ երկրի վարչապետը եկել էր, փողոցային բառապաշարով խոսում էր, ոչ հարիր երկրի ղեկավարին։ Եվ այս պարագայում, շատ ուղիղ ասած, ասում էր՝ «դուք ժառանգություն եք...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին՝ գլխավորությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Թեմակալ առաջնորդն ու հոգևոր հովիվները,...

Առաջիկա զիջումներից առաջ հիմնական դերակատարներին չեզոքացնելու փորձ է արվում․ Աննա Գրիգորյան 

  «Մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը հրահանգներն իջեցրել է, և ժողովրդավարության բաստիոնի փաստացի պետն արդեն ուղղակի, սենց ինչպես ասում են, ձեռքի աշխատանքով է իրականացնում արդարադատությունը։ Հրամանը հնչեցնում է, դատավորները այդ բոլոր...