Այն թիթիզությունը, որ ցուցաբերեց այս իշխանությունը, ինձ համար շատ ծանր պատկեր էր․ Ռոբերտ Քոչարյան

7 Մարտի, 2026

«Երևի մի 10 օր առաջ էմիրություններում բոլորը վստահ էին, որ ապրում են երևի այս երկրագնդի վրա ամենից անվտանգ երկրում: Նման զգացողություն երևի ունեցել է նաև Կատարում, Քուվեյթում, բայց ամեն ինչ փոխվեց, և, ի դեպ, փոխվեց այն կոնտեքստում, որի մասին բազմաթիվ անգամ ասում էինք՝ որ աշխարհը խառնվել է, և այն, ինչ կատարվում է աշխարհաքաղաքական կենտրոնների միջև և ընդհանրապես աշխարհակարգի փլուզումը վտանգավոր է ուղղակի անկանխատեսելի հետևանք կունենա»,- «Մեծ քաղաքականություն» խորագրով փոդքաստի ժամանակ ասաց է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Եթե փորձենք գնահատենք, թե ինչ կարող է լինել, կարծում եմ՝ պետք է նայել, թե ինչ նպատակ են հետապնդում Միացյալ Նահանգները և Իսրայելը: Նպատակը ակնհայտ է, չէ՞, հայտարարում են ոչ միայն ռեժիմի փոփոխության, այլև պետության տեսակի փոփոխության մասին, ոչ թե մեկ այաթոլլան փոխարինում մեկ այլով։ Կոչ են անում ուղղակի էթնիկ փոքրամասնություններին դուրս գալ իշխանության դեմ։ Հիմա պատկերացրեք էթնիկ հողի վրա խմորումներ Իրանում։ Ինչի՞ կարող է դա բերել։ 17 միլիոն ադրբեջանցիներ և այլ ազգություններ և մեր հարևան, և մեր բարեկամ երկիրը։ Սա ուղղակի սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար, ուղղակի սպառնալիք է և գոյաբանական սպառնալիք է, ոչ թե այսպես մի թեթև անկայունություն»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա անդրադարձավ նաև այս համատեքստում TRIPP-ին և հնարավոր վտանգներին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Փոդքասթն ամբողջությամբ՝ այստեղ։

Նմանատիպ նյութեր

Ոչ մի անակնկալ․ Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան. Համբարյան

Ոչ մի անակնկալ․ Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան. Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոչ մի անակնկալ․ ինչ-որ մեկը հույս ուներ, որ այս շենքում աշխատող դատավորները Նիկոլի ցանկությունների դեմ որոշում կկայացնեի՞ն... Նիկոլի ՍԴ-ն շատ նորմալ է համարում, որ Նիկոլի ԿԸՀ-ն գողացել է ԲՀԿ-ի 5 մանդատը, որից...

Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ

Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ

Հայաստանի տարբեր մարզերում այսօր՝ հուլիսի 4–ին, հորդառատ անձրև եւ կարկուտ է տեղացել։ Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ։ Ինչպես տեսանյութում երևում  է՝ գյուղացու 2 ամսվա տանջանքը հողին է...

Չինաստանը շարունակում է որոնել նոր լուծումներ ծայրահեղ շոգերի դեմ պայքարի համար

Չինաստանը շարունակում է որոնել նոր լուծումներ ծայրահեղ շոգերի դեմ պայքարի համար

Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են տեսանյութեր, որոնցում ամառային շոգ օրերին Չինաստանի բազմահարկ բնակելի շենքերի տանիքներից բարձրանում են ջրային մառախուղի խիտ ամպեր։ Այս անսովոր տեխնոլոգիան ստացել է «Rooftop Rain» («Տանիքներից անձրև») անունը և արդեն լայն...

Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ

Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչ ենք տեսնում մենք այսօր. Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն իրավական, այլև հանրային վստահության խնդիր է ստեղծում։ Ինչպես և սպասելի էր, Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների...

Թրամփը զարմացած է, թե ինչպես են հրաժեշտ տալիս Խամենեիին

Թրամփը զարմացած է, թե ինչպես են հրաժեշտ տալիս Խամենեիին

Հետևում եմ Խամենեիի հուղարկավորությանը և այնտեղ հավաքված Իրանի ղեկավարությանը։ Մեկ հարվածը բավական է բոլորին ոչնչացնելու համար, սակայն չենք գնա այդ քայլին, քանի որ այդ դեպքում մեզ հետ բանակցող չի լինի։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահ...