Այն պահին, երբ ուժի մեջ կմտնի խաղաղության պայմանագիրը, կողմերը հետ կքաշեն հայցերը. Միրզոյան

14 Մարտի, 2025

«Սա, իսկապես, այն դեպքերից է, որ ոչ այնքան կառուցողական հայտարարություններով ուղղակի տորպեդահարում ենք բանակցային գործընթացը, խաղաղ կարգավորումը և հարաբերությունների հաստատումը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հաջիևի՝ երեկվա հայտարարություններին, թե իբրև Հայաստանը «օկուպացված տարածքների» համար պիտի փոխհատուցում վճարի:

Միրզոյանը նշել է, որ փորձում է մեղմ արտահայտվել ադրբեջանական կողմի այդ հռետորաբանության վերաբերյալ և ընդգծել․ «Միանշանակ ոչ միայն չեմ կիսում, այլև եթե պետք լինի, ես կարող եմ տասնյակ կետեր ասել, որտեղ իրենց կողմից ոտնահարվել են թե՛ մարդու իրավունքները, թե՛ նյութական վնասը․․․ Այն պահին, երբ ուժի մեջ կմտնի խաղաղության պայմանագիրը, կողմերը միջազգային ատյաններից հետ կքաշեն միմյանց նկատմամբ ունեցած հայցերը և միևնույն ժամանակ երկու կողմն էլ պարտավորություն կստանձնի ապագայում ևս հանդես չգալ իրար նկատմամբ հայցերով այն խնդիրների շուրջ, որոնք գոյություն են ունեցել կողմերի միջև մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Այսինքն` բոլոր այն վեճերը, որոնք մենք հիմա ունենք, ենթադրվում է, որ բոլոր այդ վեճերով կողմերը պետք է գնան հաշտության»,- հավելել է Միրզոյանը։

Նմանատիպ նյութեր

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...

Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․ դաս՝ ենթարկվող դատավոր-դատախազների համար․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 23-ը, 44-օրյա պատերազմի 27-րդ օրն էր։ Արցախի նախագահը խնդրանքով դիմեց ՌԴ նախագահին՝ գործադրել բոլոր ջանքերը պատերազմի դադարեցման համար։ Ստերով կերակրվող ժողովուրդը...

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկարացվեց 2 ամսով: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել...

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ: Factor TV–ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։ ԱԱԾ-ից հայտնել են, որ մինչև փոխանակումը համադրվել են հայկական կողմի...

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ.-ն։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինը նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել հոկտեմբերի 17-ին, Արարատի մարզի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի տարածքից,...