ՀՀ Սահմանադրական դատարանում մեկնարկել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։
Փաստաբաններն անհանգստություն են հայտնել նիստին դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հետ կապված՝ նշելով, որ Սաֆարյանի թեկնածությունը, ինչպես նաև Վլադիմիր Վարդանյանի և Արտակ Զեյնալյանի թեկնածությունները, ՍԴ-ում քննարկվել էին նրանց մասնակցության անհնարինության տեսանկյունից՝ հաշվի առնելով նրանց նախկին կուսակցական պատկանելությունը։
Հիշեցնենք, որ ՍԴ դիմել էին ընտրությանը մասնակցող 18 քաղաքական ուժերից 7-ը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» կուսակցությունների դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Նոր ուժ» կուսակցությունները։
Մանրամասն՝ տեսանյութում։

