Ախր դուք, ե՞րբ էիք զինվոր եղել, որ ձեզ հրամանատարի տեղ էիք դրել. Աշոտ Երկաթ

19 Փետրվարի, 2026

«Սիսական» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ Աշոտ Մինասյանը (Երկաթը) գրում է.

«Դուք էս ի՞նչ արեցիք, տղերք, էս ի՞նչ արեցիք․․․

Բանտի պատերը նեղ են, ուրիշ անելիք չկա ու մտքերս դուրս են գալիս պատերից դուրս, թափառում դեպի անցյալը, դեգերում՝ հեռուներում, ու հիշում եմ մի զորահրամանատարի, որ փոխնախարար դարձավ։ Նա ամբողջ զորքին թողեց անտրուսիկ։ Այսօր այդ բոլոր անտրուսիկները բանակ են ղեկավարում, ժողովուրդ են ղեկավարում, երկիր են ղեկավարում։ Հիմա չգիտեմ՝ իրենք տրուսիկ հագնու՞մ են, թե ոչ… Գուցե սովորություն են դարձրել մինչև հիմա անտրուսիկ են ման գալիս:

Քաջ Նազարի բախտ է, կպատահի:

Վա՜յ, Վազգեն, վա՜յ…

Մի գլուխդ բարձրացրու, տե՛ս, ովքեր են ղեկավարում բանակդ ու երկիրդ:

Հա, հիշեցի, մի չկայացած զորահրամանատար էլ կար, ասում էր՝ մի գիշերում 40 կիլոմետր նահանջ եմ տվել, տղերք եմ փրկել:

Բա դու հրամատա՞ր ես, դիրք դնեիր, խրամատ փորեիր, ռուբյոժ կտրեիր: Կարո՞ղ ա դու մարաթոնյան վազքի էիր դուրս եկել:

Կարո՞ղ ես հիշել զորքիցդ ամենաարագը ո՞վ էր վազում:

Կարո՞ղ ա առաջին տեղն ես բռնել:

Ես հիշում եմ նման մի դեպք 1993թ-ի դեկտեմբերին Օմարում:

Հիշում եմ նաև 1994 թ-ի փետրվարին որքան զոհեր տվեցինք, որպեսզի վերականգնենք՝ ձեր թողած դիրքերը:

Թե՞ ձեր հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը:

Վա՜յ, սպարապետ, վա՜յ…

Ես հիշեցի ևս մեկ զորահրամանատարի, որն ասում էր՝ Արցախի ազատագրումը սկսվել է Թուրուսի խութից ու հարց է ծագում. Արցախի փակու՞մն էլ է ավարտվում է Թուրուսի խութով:

Չէ,՛ տղերք ջան, չէ՛:

Արցախի հարցը փակված չէ, Արցախը եղել է, կա ու լինելու է:

Հա, հիշեցի, մի «գերագույն գլխավոր» հրամանատար էլ կար ասում էր՝ իմ հրամանատարական ունակությունների վրա չկասկածեք:

Դե ով էր կասկածում, լավ հիշում ենք հրամանները․

— Գյադե՛ք, էս կուռն անցեք։

— Գյադե՛ք, էն կուռն անցեք։

Ու կուռից կուռ անցնելով երկիրն ավելի է փոքրանում, սարերն ավելի են հեռանում, որովհետև ցուրտ են սարերը, սև են լճերը` սև ու սառցապատ, որտեղ տարին 12 ամիս սառույց է, և գյադեքը կրավորական կեցվածք են ընդունում, ուրանում են և կատարում իրենց «գերագույն գլխավոր» հրամանատարի հրամանները:

Մեծն Գարեգին Նժդեհն ասել է՝

-Զորավար չես, որ նախ զինվոր չես:

Ախր դուք, ե՞րբ էիք զինվոր եղել, որ ձեզ հրամանատարի տեղ էիք դրել:

Բազեն թռչուն է, բայց ամեն թռչուն բազե չէ:

Այո, ամեն սպա ղեկավար չէ»:

Դուք էս ի՞նչ արեցիք, տղե՛րք, էս ի՞նչ արեցիք:

Սյունյաց հոգևոր թեմի ատենապետ

Սիսական ջոկատի հրամանատար

Պահեստազորի գնդապետ

«Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալ

Աշոտ Հրանտի Մինասյան /Երկաթ/

Նմանատիպ նյութեր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում

Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից Այվազովսկու փողոցում գործող լուսացույցի աջ ուղղության լրացուցիչ սեկցիայի կանաչ ազդանշանը կլինի մշտապես միացված, իսկ...

Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, գրում է shamshyan.com–ը։ Ոստիկանները պարզել են, որ Էջմիածին քաղաքի բնակիչներ 15-ամյա 2 աղջկա միջև վիճաբանություն է տեղի ունեցել Էջմիածնի Մաշտոցի փողոցում, որի ժամանակ նրանցից մեկը դանակահարել է...

86 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել Բուլղարիայում․ կան զոհեր և վիրավորներ

86 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել Բուլղարիայում․ կան զոհեր և վիրավորներ

Բուլղարիայի «Թրակիա» ավտոմայրուղում 86 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ։ Բուլղարիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 46-ը՝ վիրավորվել։ Հայտնում է ՏԱՍՍ-ը: Նախ բախվել են բեռնատարն ու մարդատար ավտոբուսը,...

Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն

Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն

Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունը․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանի մահը կալանավայրում ոչ միայն ցնցող ողբերգություն է, այլև հերթական...

«Ի դեպ»․  Ո՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորը

«Ի դեպ»․ Ո՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորը

Հերթական մահը՝ գործող իշխանությունների պատասխանատվության գոտում։ Այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սրտի կաթվածից մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Գևորգյանը ձերբակալվել և...