Դուք էս ի՞նչ արեցիք, տղերք․ Աշոտ Երկաթ

11 Փետրվարի, 2026

Սյունյաց հոգևոր թեմի ատենապետ, Սիսական ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ, «Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալ Աշոտ Մինասյանը գրում է․

«- Օհ, երանելի օրեր, երանելի դեպքեր ու դեմքեր, որ այսօր անտեսում են: Այսօր հաշվի չեն առնում մեր երեկվա արածները, ապերախտ են, մոռացել են, ուրանում են, մոռանում են, որ…

Քանի-քանի բլուրներ, տարածքներ ազատագրողներ մնացին անանուն, նահատակվեցին, բայց չնահանջեցին, մարտիրոսվեցին, բայց չնահանջեցին:

Դուք էս ի՞նչ արեցիք, տղերք, դուք էս ի՞նչ արեցիք:

2020թ. տավուշյան դեպքերին մեկ բարձրունքի համար 72 հոգու «Մարտական խաչի» ասպետ դարձրեցիք:

2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում այդ 72 «Մարտական խաչ»-ի ասպետները որտե՞ղ կռվեցին, ո՞ր սահմանը անառիկ պահեցին, ի՞նչ բլուրներ ազատագրեցին, ի՞նչ քաջագործություններ կատարեցին:

Ինչո՞ւ մեկ բլուրով նսեմացրիք հերոսական ճանապարհ անցած հայ զինվորի փառքն ու պատիվը:

Դուք ոգեղենը դարձրեցիք փողեղեն:

Դուք ոգեղենը դարձրեցիք մեդալեղեն:

Դուք ձևի ու բովանդակության մեջ նախապատվությունը տվեցիք ձևին:

Դուք էս ի՞նչ արեցիք, տղերք, դուք էս ի՞նչ արեցիք:

Դուք հոգու և ոգու մարմնացումից անցում կատարեցիք ձևի մարմնացմանը, ստի մարմնացմանը, կեղծիքի մարմնացմանը:

Դուք հայ զինվորին ներկայացրիք որպես դասալիք, տկար, խոցելի, գլուխ պահող, անարի:

Դուք սպանեցիք, ամուլացրիք մի ոսկե սերունդ, որ հասնեք ձեր նպատակին:

Դուք մեղք եք, տղերք, դուք մեղք եք, խղճում եմ ձեզ:

Երբ տեսակցության ժամանակ որդիներս պատմեցին արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի ելույթը, ով խոսում է ձեր էպոսի մասին, որ պետք է կոչվի «Ցռան Վերգո»։ Ի դեպ սրբազանը շատ ճիշտ է, և ես համակարծիք եմ։ Ակամա հիշեցի հրաշալի գրականագետ, բանաստեղծ Թադևոս Տոնոյանի բանաստեղծությունն, որը շատ հարիր է ձեր վերջին ութը տարվա գործելաոճին: Ստորև վերոնշյալ բանաստեղծությունը, գրված 2022-ին :

Պալատական ծաղրածուի ուղերձը

պալատական երեսփոխանին․

Ա՜յ մեծարգո

Ցռան Վերգո,

Վզիդ փողկապ,

Կամքդ պողպատ,

Երես առած երեսփոխան,

Ինչ արժե քո մի կոճակը՝

Վրան այծի չոր կճղակը,

Այ մեծարգո

Ցռան Վերգո,

Միշտ բաց վերքով

Հայոց բախտը մտքով հերկող,

Սոխա՜կ երգող,

Հավերժ կերկոխ:

Պատգամավոր

Զո՛հ կամավոր,

Այ Կոզբադին,

Խալխին դեմ ես տվել պատին:

Հերիք չեղավ էս խեղճ ազգի միսը ծամես,

Կերած հացը քթից բերես,

Մեծ-մեծ փրթես, սուս-փուս ուտես:

Քոնը ասես, մեզ չլսես,

Հե՞ր ես քաշել խալխի վրա հանկարծակի

Թույն կեծակին՝

Սուրդ փտած, ժանգոտ բերան,

Բայց խոսքերդ լերան-լերան,

Անունիցդ չե՞ս ամաչում,

Սասնա Դավթին չե՞ս ճանաչում,

Որ կանգնել ես էս մեյդանում,

Խոսք ես բերում, խոսք ես տանում:

Ախր ԱԺ-ն ինչի՞ն է քո,

Այ մեծարգո Ցռան Վերգո»։

Նմանատիպ նյութեր

«Պիտի պահենք ու պահպանենք Էջմիածինը»․ Ավետիք Իսահակյանի պատգամը

«Պիտի պահենք ու պահպանենք Էջմիածինը»․ Ավետիք Իսահակյանի պատգամը

Զաքարիա սրբազանը, ամփոփելով օրը, գրառում է կատարել, ներկայացնելով Ավետիք Իսահակյանի 1956 թ․ հունիսի 23-ին՝ Կաթուղիկե Ս․ Էջմիածնի տոնին ասված խոսքից մեկ հատված․ «Ես սիրում եմ Էջմիածինը և պաշտել եմ Էջմիածինը, և քանի ողջ եմ, նույնը իմ հոգու մեջ պիտի կատարվի, և ամեն մի...

Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Պակիստանը կնքել են համատեղ պաշտպանության համաձայնագիր․ քաղաքագետ

Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Պակիստանը կնքել են համատեղ պաշտպանության համաձայնագիր․ քաղաքագետ

Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Պակիստանը կնքել են համատեղ պաշտպանության համաձայնագիր։ Երեքից որեւէ մեկի վրա հաձակումը դիտարկվելու է հարձակում երեքի վրա։ Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Սա էական զարգացում է, որը վերաբերելի է թերևս ոչ միայն Ծոցի...

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել ՀԱ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել ՀԱ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խոր մտահոգություն է հայտնել Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ։ Կազմակերպության գլխավոր քարտուղար վերապատվելի պրոֆեսոր Ջերի Փիլեյի հայտարարության մեջ նշվում է, որ մտահոգության պատճառ...

Տարածաշրջանային անվտանգության հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ․ Ղարիբաբադի

Տարածաշրջանային անվտանգության հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ․ Ղարիբաբադի

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ տարածաշրջանային անվտանգության հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ՝ առանց արտաքին ուժերի միջամտության։ Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով Իրանի պետական IRNA լրատվական...

Մասկը հրաժարվում է թույլ տալ Կիևին օգտագործել Starlink-ը՝ Ռուսաստանին հարվածելու համար

Մասկը հրաժարվում է թույլ տալ Կիևին օգտագործել Starlink-ը՝ Ռուսաստանին հարվածելու համար

SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը հրաժարվել է թույլ տալ Կիևին օգտագործել Starlink-ը՝ Ռուսաստանի խորքը հարվածներ հասցնելու համար, հաղորդում է The Atlantic-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Այս պահին դրական որոշում չկա, Մասկը շարունակում է կրկնել, որ ժամանակն է գործարք...