Ախպրաձորի զորամասում հրամանատարը սպային ծեծել է, հնչել են կրակոցներ․ արդեն 2 տարի է դեպքը քննվում է. Արմլուր

29 Հունվարի, 2026

2023 թվականի փետրվարին Գեղարքունիքի մարզում տեղակայված Ախպրաձորի զորամասում վիճաբանություն ծեծկռտուք և կրակոցներ են հնչել։ Գլխավոր դերում եղել է զորամասի հրամանատար փոխգնդապետ Հայկ Ասրյանը, ով աշխատասենյակում ծեծի էր ենթարկել իր ենթակա սպաններից մեկին՝ լետենանտ Գուրգեն Ճաղարյանին։ Այս մասին գրում է Armlur.am-ը:

Պատճառն այն է եղել, որ սպան՝ Ճաղարյանը թմրանյութ էր առաջարկել և օգտագործել է ենթակա ժամկետային զինվորի հետ։ Այս մասին տեղեկացրել էին զորամասի հրամանատարին։ Իսկ հրամանատար Ասրյանը փորձել էր այդ հարցի լուծումը տալ իր աշխատասենյակում, որն էլ վերածվել էր ծեծկռտուքի:

Արդյունքում, Ասրյանը իր աշխատասենյակում ծեծի էր ենթարկել սպային, որին հաջորդել էր Ճաղարյանի և ընկերների այցը ուշ ժամին զորամաս, որպեսզի հրամանատարից վրեժ լուծեն։ Սակայն նորից ծեծկռտուք է տեղի ունեցել և հրամանատար Ասրյանը դիմել էր զենքի գործադրմանը և կրակոցներ արձակել։

Ըստ տեղեկությունների՝ այս դեպքը արդեն 2 տարի քննվում է և որևէ մեկը չի պատժվել։ Ավելին, տեղեկություններ կան, որ հրամանատար Ասրյանին դեպքից հետո ուղարկել են վերապատրաստման, որպեսզի հետագայում նշանակեն ավելի բարձր պաշտոնի, քանի որ նա շատ լավ հարաբերությունների մեջ է ներկայիս ՊՆ ղեկավար կազմի հետ։

Դիմեցինք ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ քրեական վարույթով նախաքննություն է ընթանում։

 

Նմանատիպ նյութեր

«И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին

«И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին

«Սկսեմ նրանից, որ նույնիսկ այս ծավալի կեղծիքների և ճնշումների պարագայում ժողովրդի մեծամասնությունն իրեն մանդատ չի տվել, և դա փաստ է: Եվ առնվազն այդ պատճառով իր վախերն ու անձնական ցանկությունները ժողովրդի վրա թող չգրի»,- Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին...

Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ սադրանքից Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության օրերին

Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ սադրանքից Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության օրերին

Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ ցանկացած ագրեսիայից և սադրանքից այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության օրերին։ «Մենք կոչ ենք անում մտածել ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերի կողմից մեր երկրի դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի և ագրեսիայի նկատմամբ...

Երկրաշարժ է տեղի ունեցել Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս

Երկրաշարժ է տեղի ունեցել Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս

Հուլիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 19:05-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15։05-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․00⁰ և արևելյան երկայնության 45․16⁰ աշխարհագրական կոորդինատներով...

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի վրա ծախսում է ավելի շատ, քան մյուս երկրները՝ առանց որևէ օգուտ ստանալու․ Թրամփ

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի վրա ծախսում է ավելի շատ, քան մյուս երկրները՝ առանց որևէ օգուտ ստանալու․ Թրամփ

Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի վրա ավելի շատ գումար է ծախսում առանց որևէ օգուտ ստանալու, քան որևէ այլ երկիր՝ նրանց պաշտպանելու համար, առանց որևէ օգուտ ստանալու։ Այս մասին TruthSocial սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ «ԱՄՆ՝ 999 միլիարդ դոլար, Միացյալ...