Ավստրիայի Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդն իր լիակատար համերաշխությունն է հայտնում Հայ Առաքելական Եկեղեցուն

21 Հոկտեմբերի, 2025

Ավստրիայի եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայտարարությունը․

«Այս տարվա հուլիսի սկզբին բարձրաստիճան եկեղեցականների ձերբակալությունների վերաբերյալ մեր մտահոգությունը հայտնելուց հետո պետք է արձանագրենք, որ իրավիճակը չի բարելավվել։ Ընդհակառակը՝ ձերբակալվել են երկու արքեպիսկոպոսներ (Միքայել արք․ Աջապահյան և Բագրատ արք․ Գալստանյան), մեկ եպիսկոպոս (Մկրտիչ եպս․ Պռոշյան), ինչպես նաև մեկ ծխական քահանա (Գարեգին քհն․ Արսենյան)։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արդեն դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, իսկ մյուս հոգևորականները գտնվում են նախնական կալանքի տակ։

Այս զարգացումները խորը հիասթափություն և ցավ են առաջացրել Ավստրիայի և ամբողջ աշխարհի բազմաթիվ հավատացյալների շրջանում:

Բարձրաստիճան եկեղեցականների ձերբակալությունները, կալանավորումները և դատապարտումները, ակնհայտորեն, մարտահրավեր են նետում կրոնական ազատությանը: Մենք մտահոգված ենք, որ այս մոտեցումն անհամատեղելի է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների սկզբունքների հետ:

Նման միջոցները կամայական և անհիմն միջամտություն են Եկեղեցու ազատությանը և կարող են գնահատվել որպես հարձակում կրոնական համայնքի վրա։

Եկեղեցին խղճի և հասարակության ձայնն է, այն ծառայում է խաղաղությանը, արդարությանը և հաշտությանը: Երբ Եկեղեցին բարձրացնում է իր մարգարեական ձայնը, դա անում է ոչ թե ընդդեմ ժողովրդի, այլ հանուն բոլոր մարդկանց բարօրության և արժանապատվության: Եկեղեցին պետք է կարողանա ազատորեն և անարգել կատարել այս առաքելությունը: Մենք աղոթքով և եղբայրական համերաշխությամբ կանգնած ենք մեր հայ քույրերի և եղբայրների կողքին և Աստծուց խնդրում ենք ուժ, մխիթարություն և իմաստություն այս դժվարին ժամանակներում: Միասին աղոթում ենք բանտարկված եպիսկոպոսների, քահանայի և բոլոր տուժած հոգևորականների անհապաղ ազատ արձակման, ինչպես նաև Հայաստանում խաղաղության, միասնության և արդարության հաստատման համար:

«Եվ եթե մի անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները» (Ա Կորնթ․ ԺԲ․ 26)

Թող Աստված զորացնի իր ժողովրդին Հայաստանում և առաջնորդի բոլոր պատասխանատու պաշտոնյաներին ճշմարտության, երկխոսության և խաղաղության ճանապարհով։

Ավստրիայի Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդն իր լիակատար համերաշխությունն է հայտնում Հայ Առաքելական Եկեղեցուն և Հայաստանի ողջ քրիստոնեական համայնքին»։

Նմանատիպ նյութեր

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական բախման. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական բախման. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական բախման, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրուշկոն՝ Արևելյան տնտեսական համաժողովում (ՎԷՖ)։ Հայտնում է ՏԱՍՍ-ը: Այդ մասին վկայում են դաշինքի զորավարժությունների ուղղվածությունը, ինչպես նաև ռազմական լոգիստիկայի...

Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք

Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք։ Մայր Աթոռի միաբանությունը և ներկա ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված բռնի...

Իմ խնդրանքն է, որ աջակից և պաշտպան լինեք այսօր ՀՀ-ում քաղաքական հետապնդումների ենթարկվող բոլոր մեր քաղաքացիներին. Ծառուկյան

Իմ խնդրանքն է, որ աջակից և պաշտպան լինեք այսօր ՀՀ-ում քաղաքական հետապնդումների ենթարկվող բոլոր մեր քաղաքացիներին. Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ «Կենտրոն» ՔԿՀ-ից. «Տեղեկացա, որ Հայաստանի և սփյուռքի տարբեր ոլորտների մոտ վեց տասնյակ հեղինակավոր գործիչներ հանդես են եկել «Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե» ստեղծելու նախաձեռնությամբ։ Շնորհակալ եմ բոլորին։ Դժվար է...

Գյումրիում բնակարանային գողության դեպքեր են արձանագրվել. ձերբակալվածներ կան

Գյումրիում բնակարանային գողության դեպքեր են արձանագրվել. ձերբակալվածներ կան

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են. «Օգոստոսի 7-ի երեկոյան ստացվել էր ահազանգ, որ գողություն է կատարվել Գյումրիի Շերամի թաղամասի մի բնակարանից։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Ոստիկանները պարզել էին, որ գողությունը կատարվել է...

Քրեական դատարանից փախուստի դիմած կալանավորին դեռ չեն գտել. «Փաստինֆո»

Քրեական դատարանից փախուստի դիմած կալանավորին դեռ չեն գտել. «Փաստինֆո»

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայրից փախուստի դիմած կալանավորի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 506-րդ հոդվածի 1-ին մասով (արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ...