«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը շնորհվել է բժիշկ Ջամալ Էլթայեբին

7 Նոյեմբերի, 2025

2025 թ նոյեմբերի 6Նյու Յորք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 2025 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը շնորհել է բժիշկ Ջամալ Էլթայեբին։ 1 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակը շնորհվում է նրանց, ովքեր վտանգում են իրենց կյանքն ուրիշներին փրկելու համար։ Այս տարի «Ավրորան» արժանին է մատուցում բժիշկ Էլթայեբին՝ հակամարտության գոտում մարդկանց բուժօգնություն տրամադրելու գործում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ նվիրումի համար։

Սուդանում ընթացող կործանարար քաղաքացիական պատերազմի եւ երկրի առողջապահական համակարգի գրեթե ամբողջական խաթարման պայմաններում բժիշկ Էլթայեբը շարունակում է բաց պահել «Ալ Նաո» հիվանդանոցն Օմդուրմանում՝ որպես մեծ Խարթումի տարածքում գործող վերջին հիվանդանոցներից մեկը։ Սա նրա տոկունության եւ առաջնորդական հմտությունների վկայությունն է՝ նույնիսկ ամենավտանգավոր պայմաններում։

«Մեծանալով՝ ես հասկացա, թե որքան փխրուն կարող է լինել կյանքը, եւ որքան մեծ նշանակություն կարող են ունենալ մեկ մարդու հոգատարությունն ու գիտելիքը։ Ես ուզում էի բժիշկ դառնալ, որպեսզի ծառայեի մարդկանց ամենադժվարին պահերին»,- ասաց բժիշկ Էլթայեբը։ ««Ավրորա» մրցանակն ամենուրեք ոգեշնչում է բժիշկներին, ուսուցիչներին, մարդասիրական գործիչներին եւ սովորական մարդկանց շարունակելու իրենց գործը՝ իմանալով, որ իրենց ջանքերը կարեւոր են։ Սա հիշեցնում է այն մասին, որ մեկ մարդու խիզախությունը կարող է բերել փոփոխության, իսկ կարեկցանքը՝ ապաքինման։ Նույնիսկ ամենափոքր բարի գործը կարող է հույս ներշնչել»։

«Մի ժամանակաշրջանում, երբ անտարբերությունը լայն տարածում է գտնում, իսկ կարեկցանքը վտանգի տակ է, բժիշկ Էլթայեբը կենդանի ապացույց է, որ մարդկայնությունը չի անհետացել»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանը։ «Աշխարհում, որտեղ «ոչ մարդասիրությունը» հաճախ գերակշռում է վերնագրերում, բժիշկ Էլթայեբը հիշեցնում է մեզ այն մասին, որ մարդասիրության ոգին դեռ ողջ է, եւ յուրաքանչյուրս ունենք այն պահպանելու պարտավորություն»։

2025 թ․ դափնեկրի անունը հայտարարվեց «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ, որը տեղի ունեցավ ապաստանի եւ կյանքը վերսկսելու խորհրդանիշ դարձած Էլիս կղզում՝ նշանավորելով «Ավրորայի» գործունեության տասնամյակը։

Բժիշկ Էլթայեբն ընտրվել է առաջադրված ավելի քան 800 թեկնածուներից։ Որպես 2025 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ նա կստանա 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ իր աշխատանքն ընդլայնելու եւ տեղում գործող մերօրյա հերոսներին ու կազմակերպություններին աջակցելու համար, որոնք իրենց հերթին օգնում են կարիքավոր համայնքներին։

«Չնայած անհավատալի վտանգին եւ զրկանքներին՝ բժիշկ Էլթայեբն իր օրինակով է ցույց տվել, թե որն է իրական մարդասիրական առաջնորդությունը»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ եւ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին։ ««Ավրորայի» համար պատիվ է աջակցել նրա առաքելությանը եւ ներկայացնել նրանց տոկունությունը, ովքեր անցնում են հակամարտության միջով։ Բժիշկ Էլթայեբի անձնուրաց աշխատանքը հիշեցնում է մեզ, որ նույնիսկ պատերազմի ժամանակ մարդկայնությունը կարող է հաղթել»։

2023 թ․ ապրիլից, երբ Սուդանում հակամարտությունը սրվեց, բժիշկ Էլթայեբն ստիպված էր գործել ռմբակոծությունների, ենթակառուցվածքների փլուզման եւ էլեկտրաէներգիայի ու բժշկական պարագաների, այդ թվում՝ անզգայացման միջոցների սուր սղության պայմաններում։ Նա ջանք չի խնայում, որպեսզի հարյուրավոր վիրավորներ, տեղահանվածներ եւ ծանր հիվանդներ շարունակեն ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։ Նրա առաջնորդությամբ «Ալ Նաո» հիվանդանոցը դարձել է համայնքի փրկօղակը՝ մարմնավորելով տոկունություն, համերաշխություն եւ անդրդվելի նվիրվածություն՝ փրկելով մարդկանց կյանքն ամենածանր պայմաններում։

«Բժիշկ Էլթայեբը մերժում է անտարբերությունը՝ օրինակ դառնալով մյուսների համար»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, «Քլինթոն» հիմնադրամի եւ «Քլինթոն» առողջապահության հասանելիության նախաձեռնության փոխնախագահ Չելսի Քլինթոնը։ «Նրա նվիրվածությունը մարդասիրական գործին դրսեւորվում է ոչ միայն կյանքեր փրկելով, այլեւ համայնքի հանդեպ հոգատարությամբ եւ Սուդանի ամենակործանարար հակամարտություններից մեկի ժամանակ մարդկանց արժանապատվությունը պահպանելու ձգտումով»։

Մրցանակի շնորհման արարողությանն արժանին մատուցվեց նաեւ 2025 թ. «Ավրորայի» բացառիկ հերոսներ Սալի Բեքերինբժիշկ Զուհայր Լահնային եւ բժիշկ Ջիլ Սիմանին։ Հարգանքի տուրք մատուցվեց նաեւ բարերարներ Գրասա Մաշելին, Մայքլ Միլքենին, Դեյվիդ Ռուբենսթայնին եւ Հենրիետա Հ. Ֆորին, որոնք մարմնավորում են «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» հիմնարար սկզբունքը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն այս տարի նշում է գործունեության տասնամյակը, ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների։ «Ավրորան» լսելի է դարձնում նրանց ձայնը, ովքեր գործում են մարդասիրական ճգնաժամերի առաջնագծում, եւ անհրաժեշտ միջոցներ տրամադրում նրանց՝ իրենց ազդեցությունը բազմապատկելու համար՝ հիմնվելով «Երախտագիտությունն՝ ի գործ» սկզբունքի վրա։ Առաջնորդվելով այն համոզմունքով, որ մարդասիրության առանցքում մարդն է, իսկ մարդասիրությունը մեզնից յուրաքանչյուրի մեջ է՝ «Ավրորան» ոգեշնչում է մարդկանց գործել խիզախությամբ եւ բարությամբ ամբողջ աշխարհում։

Գլխավոր լուսանկարում՝ բժիշկ Ջամալ Էլթայեբը (հեղինակ՝ Լյուկ Դրեյ)

Լուսանկար՝ 2025 թ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողություն Էլիս կղզի, Նյու Յորք, նոյեմբերի 6, 2025 թ։ Լուսանկարը՝ Վիկտոր Բոյկո/Getty Images

Նմանատիպ նյութեր

Լավրովը և Ռուբիոն ընդգծել են երկկողմ հարաբերությունների արագ բարելավման անհրաժեշտությունը

Լավրովը և Ռուբիոն ընդգծել են երկկողմ հարաբերությունների արագ բարելավման անհրաժեշտությունը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Լավրովը և Ռուբիոն քննարկել են Մերձավոր Արևելքում, Անդրկովկասում, Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում տիրող իրավիճակը։ Ընդգծվել է...

Բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում․ կա վիրավոր

Բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում․ կա վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Գուրգեն Ս․-ի վարած «Geely» մակնիշի և Երևանի բնակիչ 73-ամյա Վարդգես Ա․-ի վարած «Լադա»...

Իրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը Կապանում

Իրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը Կապանում

Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայեջին, ժամանել է Սյունիքի մարզ և ստանձնել իր պաշտոնական պարտականությունները։ Այս մասին հայտնում է Իրանի գլխավոր հյուպատոսության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Դավուդ Յայեջին բազմամյա դիվանագիտական փորձ ունի։...

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ։ Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։ Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվել...

ՀԾԿՀ նախագահը քննարկել է տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու քայլերը

ՀԾԿՀ նախագահը քննարկել է տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու քայլերը

«Թբիլիսիում անցկացվող Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումի (WFER IX) շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հանդիպել է Եվրոպական էներգետիկ կարգավորողների խորհրդի (CEER) նախագահ Պեդրո Վերդելյոյի և...