Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ»

19 Սեպտեմբերի, 2026

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ՝ վաղ առավոտյան, Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով, մասնավոր բիզնես ջեթ ինքնաթիռով մեկնեց Գերմանիա։

«Այցի շրջանակում Վիսբադենում՝ Հեսսենի երկրամասային խորհրդարանում, Փաշինյանին կհանձնվի Հեսսենի խաղաղության մրցանակը՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար։ Այցի ընթացքում վարչապետը նաեւ Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում կհանդիպի տեղի գործարարների հետ»,- հաղորդեցին կառավարությունից։ Թվում էր, թե իշխանական քարոզչամեքենան այս իրադարձությունը կդարձներ լուրերի թոփ թեման, թե ինչպես է Փաշինյանը խաղաղություն բերել Հայաստանին ու վաստակել այդ մրցանակը, սակայն բոլորն էլ գիտեն, որ Փաշինյանի բերած թե՛ «խաղաղությունն» է կեղծ, թե՛ այդ մրցանակը, որով Արևմուտքը, ըստ որոշ շրջանակների, փորձելու է սիրաշահել հայ ընտրողների, ՀՀ քաղաքացիների սիրտը՝ նոր տարածքային եւ այլ զիջումներից առաջ։

Ուստի Փաշինյանն անձամբ փորձեց թեման շեղել և Գերմանիա մեկնելու ճանապարհին հանդես եկավ լրատվամիջոցների դեմ խայտառակ գրառմամբ՝ փորձելով ծաղրի ենթարկել իրեն քննադատող լրագրողներին ու լրատվամիջոցներին, որոնք հետաքրքրվում են, թե ինչ ինքնաթիռով է մեկնել Գերմանիա։ Ի դեպ, վերջին շրջանում նա շարունակ խոսում է հարստանալու, ունեցվածք ու կարողություն կուտակելու մասին, անընդհատ հարց է տալիս` իսկ ինչու ես հյուրանոցներ ու հանգստյան տներ չունեմ, երեկ էլ իբր կատակում էր, որ այդ բիզնես դասի ինքնաթիռն իր պապն է նվիրել: Այս տեքստերն ակնհայտորեն մատնում են, որ հարստանալու թեման նրա ուղեղից դուրս չի գալիս, թերևս նաև այդ պատճառով պետական ծառայողների աշխատավարձերը կտրուկ բարձրացրին, իսկ իր աշխատավարձը գրեթե կրկնապատկվեց:

Որքան էլ գեղեցիկ փաթեթավորված ներկայացվեց հանրությանը, թե Հեսսենի խաղաղության մրցանակը Փաշինյանին շնորհվում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման եւ ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականության համար, գերմանական կողմը, որպես Փաշինյանի «խաղաղարար» գործունեության հիմնավորում, առանձնացրել է նաեւ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը»։ Իսկ Փաշինյանի թիմակիցներն ասում են, որ իրենց առաջնորդը ենթագիտակցաբար օրեր առաջ խոստովանել է, որ այլ բանի համար է մրցանակ ստանալու։

Խոսքը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին Փաշինյանի ելույթի հետևյալ հատվածի մասին է։ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների հաջող ավարտը տեղի ունեցավ, երբ մենք X պահի որոշեցինք դուրս գալ մեխանիկական փոխադարձության սկզբունքից։ Տեսանք, որ կա մի իրավիճակ, որ խաղաղության համաձայնագրի տեքստը «պինգ-պոնգով» ավելի լավը դարձնելու որեւէ պոտենցիալ այլեւս չկա։ Եվ մեր առաջ եկավ ընտրություն՝ շարունակել փոխադարձության այդ «պինգ-պոնգը», թե գնալ այլ տրամաբանություն կառուցելու ճանապարհով»,- ասել էր Փաշինյանը։

Սա, ըստ էության, խոստովանություն է այն մասին, որ, այսպես կոչված, խաղաղության համաձայնագիրը փոխադարձության սկզբունքով չի կազմվել, այլ Ադրբեջանի միակողմանի պահանջների արդյունքում: Եվ տեղին են այն մեղադրանքները, որ Փաշինյանը միայն զիջողի դերում է, Ալիևն ինչ ուզում է` տալիս է, ու հենց այսպիսի «խաղաղության» համար են նրան պարգևատրում խաղաղության մրցանակով»։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանն ինքն է խոստովանում, որ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան

Փաշինյանն ինքն է խոստովանում, որ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան

«Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանը օրերս հայտարարել էր, թե նախկինում ԱԳ նախարարությունը եղել է «նահատակության նախարարություն», իսկ հիմա իրենք դարձրել են «ապրելու նախարարություն»»,-գրում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Իրարականում, Հայաստանի ԱԳՆ-ն, իր բոլոր...

ՀՅԴ-ն կմասնակցի Արտաշատ խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին

ՀՅԴ-ն կմասնակցի Արտաշատ խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին

Հ.Յ. Դաշնակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Արտաշատ խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին: ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ...

Օդի ջերաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Օդի ջերաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Հայաստանում սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-24-ին կեսօրից հետո, 25-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ «Սեպտեմբերի 20-ի...

Մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը

Մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը

Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, գրում է «Ակոսը»։ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (RSC) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը մահացել է Ստամբուլում սեպտեմբերի 19-ին։ Նա Ստամբուլ էր մեկնել գործնական հանդիպման մասնակցելու նպատակով, սակայն վերջին շաբաթվա ընթացքում...

Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ

Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ

Ռուս զինծառայողները հետ են մղել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի՝ Մոսկվայի վրա իրականացված ամենամասշտաբային հարձակումը։ Այս մասին հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «Երեկվանից ի վեր բոլոր սահմանագծերում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ։ Դրանցից 450-ը՝...