Աստծո արարչագործությունը անարգվում ու վտանգվում է չարագործություններով ու անօրինություններով. Վեհափառ Հայրապետ

5 Ապրիլի, 2026

Այսօր, համախմբված եկեղեցիներում, տոնում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ և Հրաշափառ Հարությունը։ Փառաբանում ենք Աստվածորդուն, որ մեր փրկության համար հանձն առավ ամեն զոհողություն, չարչարանքներ կրեց, խաչվեց, թաղվեց և հարություն առավ, Սուրբ Հարության տոնի առիթով հղած պատգամում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

«Փրկչի Հարությամբ լուսավորվեց նոր կյանքի ճանապարհը։ Ադամական մեղքով Աստծուց հեռացած և մահվան իշխանությանը ենթակա մարդկությանը Փրկիչ մեր Տերը՝ Հիսուս, կոչեց հարուցյալ կյանքի, որպեսզի ազատվելով չարի ու մահվան կապանքներից արժանի լինի տերունական փրկարար շնորհներին և ժառանգի երկնքի արքայությունը։ «Ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես և մենք քայլենք նոր կյանքով»,- պատգամում է առաքյալը։

Տիրոջ փրկագործությամբ մարդուն տրվեց աստվածային օրհնությունը՝ զղջումով վերադառնալու առ Երկնավոր Հայրը և տառապանքների խավարից գտնելու վերհառնումի լուսավոր ուղին։ Քրիստոսապարգև հարուցյալ կյանքը սկսվում է, սիրելիներ, սրտի և հոգու նորոգությամբ, երբ անհատը զորանում է հավատով, ապրում Աստծո ներկայությամբ, դառնում նոր արարած, արարում բարին ու գովելին։ Քրիստոսի Հարության հավատով և տերունավանդ պատվիրանների իրագործմամբ է հնարավոր հրաժարվել խոտոր ընթացքներից, հաղթահարել ժամանակի դժվարությունները և քայլել սիրո, ճշմարտության ու արդարության շավիղներով, ինչպես հորդորում է առաքյալը. «Ընթացե՛ք ինչպես լուսո որդիներ. քանզի լուսո պտուղներն են բարությունը, արդարությունը և ճշմարտությունը» (Եփ. 5.8-9)։

Հիրավի, Հարության հավատով է բացվելու մարդկության պատմության նոր այգաբացը, բարեփոխվելու՝ աշխարհը, և իրականացվելու՝ համընդհանուր խաղաղության ու անվտանգության արդար հույսերը։ Աշխարհի խառնաշփոթում, սակայն, թվում է, թե խլացել են առաքյալի հորդորն ու ավետարանական պատգամները, և Աստծո արարչագործությունը անարգվում ու վտանգվում է չարագործություններով ու անօրինություններով, մարդկության կյանքն ալեկոծվում ու խորտակվում է հակամարտություններով, թշնամանքով ու պատերազմներով։ Բարօր ու արդար աշխարհ հաստատելու համար ներկա բազմադեմ սպառնալիքների պայմաններում ազգերն ու պետությունները առավել նախանձախնդրությամբ պիտի հետամուտ լինեն Բարձրյալ Աստծո կամքին՝ հաղթահարելու համար առկա ծանր փորձությունները, ամրապնդելու հիմքերը համամարդկային համերաշխության, խաղաղ համակեցության և արդյունավոր գործակցության։ Համընդհանուր այսպիսի ջանքերով է, որ ժողովուրդներն «իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն և իրենց սվիններից՝ մանգաղներ. ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորելու պատերազմել»,- ինչպես ազդարարում է մարգարեն (Եսայի 2․4)»,- նշեց Վեհափառ Հայրապետը։

Նմանատիպ նյութեր

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։35-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ թիվ 220 հասցեի դիմաց, բախվել են 24-ամյա Սևան Վ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի, 42-ամյա Ստելլա Ա․-ի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի, 24-ամյա Դավիթ Հ․-ի...

Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան

Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական...

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։ Մարդիկ խնկարկում են մեր նահատակների հիշատակը, իսկ այս ֆոնին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է։ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշում է՝ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ։...

2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ

2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրել է․ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։Ի՞նչ էր 44–օրյա պատերազմը։ Դավադրությո՞ւն Հայաստանի ու Արցախի դեմ, Հայաստանի 2018 թվականի թավշյա հեղափոխություն–իշխանափոխության ուղիղ հետեւա՞նք, աշխարհաքաղաքական...

Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել «World challenge cup» մրցաշարում

Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել «World challenge cup» մրցաշարում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը հերթական խոշոր հաջողությունն է գրանցել միջազգային ասպարեզում: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող «World Challenge Cup» (Աշխարհի մարտահրավերի գավաթ) հեղինակավոր մրցաշարում հայ մարզիկն...