Կառավարությունը դադարեցրել է երկու մարզիկի զինծառայության տարկետումը

30 Հուլիսի, 2026

Այսօր՝ հուլիսի 30-ին, ՀՀ կառավարության նիստի ընթացքում «Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու մասին» որոշում է կայացվել։ Մասնավորապես, կդադարեցվի Հայաստանի ուշուի հավաքականի անդամ չհամարվող Յաշա Սարգիսի Մնացականյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը։

Մեկ այլ որոշման ընդունմամբ դադարեցվել է Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների  հավաքականի   անդամ չհամարվող Արմեն Դավիթի Ծատրյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը։

Միևնույն ժամանակ որոշում է կայացվել պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Հայկ Արամի Գուրգենյանին՝ հաշվի առնելով նրա անցած ստեղծագործական ուղին, նշանակալի ներդրումը հայ մշակույթի զարգացման և հանրահռչակման գործում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունն ու հայկական մշակույթը միջազգային հարթակներում արժանապատվորեն ներկայացնելու փաստը և նրա խոստումնալից ապագան։

 

 

 

Նմանատիպ նյութեր

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. «Իշխանություն»

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. «Իշխանություն»

Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել գրում է «Իշխանություն» լրատվականը: «Տեղեկությունը հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ...

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ կետ Ադրբեջանը չի կատարել․ Արթուր Խաչատրյան 

«Իշխանությունները մոլորեցնում են՝ հայտարարելով, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Դա սուտ է և կեղծիք։ Ի՞նչ խաղաղություն, եթե երկրի մի հատվածը օկուպացրել է թշնամի պետությունը։ Ի՞նչ խաղաղություն, եթե թշնամին մինչ այս...

Կիևը և Եվրոպայի նրա հովանավորները պատրաստվում են պատերազմի շարունակմանը. Շոյգու

Կիևը և Եվրոպայի նրա հովանավորները պատրաստվում են պատերազմի շարունակմանը. Շոյգու

Կիևը և Եվրոպայի նրա հովանավորները պատրաստվում են պատերազմի շարունակմանը, այլ ոչ թե խաղաղության: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Գրում  է ՏԱՍՍ-ը: «Ըստ ամենայնի, Ուկրաինան և նրա եվրոպացի հովանավորները պատրաստվում են պատերազմին,...

Էրդողանի այցը Բաքու Թուրքիայում մեծ քննադատության է ենթարկվել

Էրդողանի այցը Բաքու Թուրքիայում մեծ քննադատության է ենթարկվել

Թուրքիայի ընդդիմադիր մամուլում եւ սոցկայքերում դատապարտում են Էրդողանի՝ նոյեմբերի 8-ին Բաքու այցելելու քայլը, նշելով, որ այն «աղերսանքի այց» է։ Նշում են, որ Էրդողանը չի պահպանել դիվանագիտական փոխադարձության սկզբունքը՝ Բաքու այցը անվանելով դիվանագիտական ստորացում։...

Դեռ ամբողջովին գնահատված չէ այն մեծ ողբերգությունը, որ պարունակում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը․ Գեղամ Մանուկյան

  «Իրականում դեռ ամբողջովին գնահատված ու իմաստավորված չէ այն մեծ ողբերգությունը, որը պարունակում է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը, որովհետև դա Հայաստանի այդ ժամանակվա քաղաքական իշխանության կազմակերպված անկազմակերպվածության...