Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»

11 Սեպտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը սեպտեմբերի 9-ին գրել էր, որ ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նոր աշխատանքի է անցել։ Միջազգային զարգացման խորհրդատվական ընկերություն Policy and Management Consulting Group-ը (PMCG) սեպտեմբերի 9-ին իր պաշտոնական էջում հայտնել էր, որ Գրիգորյանը միացել է ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական (Senior Advisor)։

Այս անգամ ներկայացնում ենք, թե ինչ ընկերություն է PMCG-ն և ինչ գործունեություն է իրականացնում։

PMCG-ն իրեն ներկայացնում է որպես միջազգային զարգացման խորհրդատվական ընկերություն, որը գործունեություն է իրականացնում անցումային և զարգացող երկրներում։ Ընկերությունը փոխկապակցված կառույցների ցանց ունի ԱՄՆ-ում, Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, Ուզբեկստանում, Լեհաստանում և Իռլանդիայում։ Ընկերության հայկական գրասենյակը գտնվում է Երևանում։

Ընկերությունը աշխատում է պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։

PMCG-ի հիմնական ուղղություններից են քաղաքականության մշակման խորհրդատվությունը, ինստիտուցիոնալ և կազմակերպական զարգացումը, գործառնական արդյունավետության բարձրացումը, մոնիթորինգն ու գնահատումը, ինժեներական խորհրդատվությունը, բիզնեսի զարգացման խորհրդատվությունը, հետազոտությունները և կարողությունների զարգացումը։

PMCG-ի հրապարակած տվյալների համաձայն՝ ընկերությունն իրականացրել է ավելի քան 500 ծրագիր 40 երկրներում և ունի ավելի քան 6500 խորհրդատուների ցանց։ Ընկերության գործունեության աշխարհագրությունն ընդգրկում է Եվրոպան և Կենտրոնական Ասիան, Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկան, Սահարայից հարավ ընկած Աֆրիկան, Լատինական Ամերիկան, ինչպես նաև Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը։

PMCG-ն իր գործունեության առանցքային ոլորտների շարքում առանձնացնում է հանրային ֆինանսների կառավարումը, շրջակա միջավայրն ու կլիմայի փոփոխությունը, կրթությունն ու հմտությունների զարգացումը, տնտեսական աճը, կառավարման, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտները, ինչպես նաև երիտասարդության, գենդերի և միգրացիայի ուղղությունները։

Ընկերության աշխատանքների շրջանակում իրականացվում են նաև տնտեսական քաղաքականության, առևտրի, բիզնես միջավայրի բարեփոխումների, փոքր և միջին բիզնեսի զարգացման, կանաչ աճի, վիճակագրության և պետական-մասնավոր գործընկերության վերաբերյալ ծրագրեր։

Ինչ վերաբերում է Արմեն Գրիգորյանին, PMCG-ն հայտնել է, որ նա արդեն ներգրավված է TRIPP-ի իրագործելիության գնահատման աշխատանքներում։ Ընկերության ներկայացմամբ՝ այդ նախաձեռնությունն ուղղված է Հայաստանի տարածքով հաղորդակցությունների ամրապնդմանը և տարածաշրջանային համագործակցության, խաղաղության ու տնտեսական զարգացման հնարավորությունների ընդլայնմանը։

Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը 2018-2026 թվականներին զբաղեցրել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ 2021 թվականին նա նաև եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար։ 2026 թվականի օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, իսկ պաշտոնը ստանձնել է Ալեն Սիմոնյանը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ

Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ

Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը։ Քոլեջների հեռակա ուսուցմամբ դիմորդների դիմում-հայտերը և փաստաթղթերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի...

Իսրայելի հնարավոր ռազմական գործողությունները Պարսից ծոցում կարող են հարվածել գազի միջազգային շուկաներին․ Արաղչի

Իսրայելի հնարավոր ռազմական գործողությունները Պարսից ծոցում կարող են հարվածել գազի միջազգային շուկաներին․ Արաղչի

Պարսից ծոցի տարածաշրջանում Իսրայելի հնարավոր ռազմական գործողությունները կարող են լուրջ վնաս հասցնել գազի միջազգային շուկաներին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: «Գազի մատակարարներն ու սպառողները մտահոգված են, որ Պարսից ծոցում Իսրայելի հնարավոր...

Մենք ՀԱՊԿ վերադառնալու հնարավորություն չենք տեսնում․ Արարատ Միրզոյան 

  «Մենք վաղուց դադարեցրել ենք մեր մասնակցությունն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին, սառեցրել ենք մեր անդամակցությունը։ Եթե այդ կառույցի մյուս անդամները կամ գլխավոր քարտուղարությունը, թեև չգիտեմ՝ վերջինս...

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ վիրավnրներ կան

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ վիրավnրներ կան

Հոկտեմբերի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Հարություն Օ․-ն իր վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց...

102-րդ ռազմաբազան Թուրքիային կարող է ընդամենը 20 րոպե դիմակայել․ Սարիկ Մինասյան 

  «Կարծում եմ՝ Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազան անվտանգային որևէ խնդիր չի լուծում։ Տնտեսական ինչ-որ առումով քաղաքում աշխուժություն մտցնում է, բայց այստեղ նաև մեկ այլ հարց կա։ 102-րդ ռազմաբազայի սպայական կազմը, ինչպես Հայաստանի...