Արմեն Դանիելյանն իրավական նիհիլիզմի նոր նշաձող սահմանեց․ Արամ Վարդևանյան

30 Հունիսի, 2025

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

Ցանկանում եմ կարճ ներկայացնել Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի բողոքարկման վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած զարգացումները.

1) Հունիսի 23-ին միակ ներկայացված բողոքից մեր կողմը ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է, քանի որ Արմեն Դանիելյան դատավոր, նույնիսկ ավելացնելու բառեր չկան՝ վերջինիս տարիներ ի վեր ամենից ցածր վարկանիշ ունեցող, ամենից շատ իրավունք խախտող որոշումներ կայացնողն է:

2) Նման դեպքերում Դատարանն անհապաղ պետք է կարճի վարույթը և հեռանա Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննությունից: Բնական է, քաղաքական հետապդնման դեպքում՝ իրավունքն անտեսվում է և տեղի է ունենում լրիվ այլ իրադարձություն:

3) Հունիսի 24-ին, այսինքն մեր կողմից բողոքից հրաժարվելուց հետո՝ ի հայտ է գալիս Դատախազության բողոքն ամբողջությամբ քննիչի միջնորդությունը բավարարած դատարանի որոշման դեմ: Հիշեցնենք Արմեն Դանիելյանը ընթացք չէր տվել Հունիսի 23-ին մուտքագրված մեր դիմումին բողոքից հրաժարվելու վերաբերյալ: Ակնհայտ է՝ սպասում էր:

4) Հունիսի 26-ին, Դատարանը վարույթ է ընդունում Դատախազի առանց քննության թողնելուն ենթակա բողոքը, բնականաբար Արմեն Դանիելյանի դեպքում չենք զարմանում: Միաժամանակ Արմեն Դանիելյանն իրավական նիհիլիզմի նոր նշաձող սահմանեց՝ վերջինս վարույթ է ընդունում նաև այն բողոքը որից մենք ՀՐԱԺԱՐՎԵԼ ԷԻՆՔ: Ավելին ուղիղ նշելով, որ գիտակցում է, որ այդ բողոքից հրաժարվել է մեր կողմը, բայց ինքը որոշել է, որ պետք է վարույթ ընդունի և դատական ակտի հրապարակման օր նշանակի հուլիսի 4-ը:

5) Հունիսի 26-ին այս ամենի և այլ առավել քան ակնհայտ հիմքերով բացարկի միջնորդություններ են ներկայացվում Արմեն Դանիելյանին, բայց այս ամենն ինչ կատարվում է պարզ է, ինչ որ իմաստով բողոքից հրաժարվելը գաղտնազերծեց բոլոր բոլորի համար ինչքան կարևոր էր, որ միայն սույն դատավորը լինի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի դեմ բողոքը քննության առնողը և ինչքան ակնհայտ է քաղաքական հետապնդումը:

Նմանատիպ նյութեր

ՌԴ նախագահը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահի հետ. Կրեմլ

ՌԴ նախագահը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահի հետ. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցների ընթացքում մշտապես ընդգծում են անհրաժեշտության դեպքում ևս մեկ հանդիպում...

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 16-22-ը (2026թ․) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ սեպտեմբերի 16-19-ը և 21-ին, Արաբկիրում՝ գրեթե ամբողջ...

Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ

Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ

Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում, դրա նպատակն է՝ վնաս հասցնել Ռուսաստանին և լուծել սեփական աշխարհաքաղաքական խնդիրները: ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ...

Արցախահայերի խնդիրներն այնքան խորքային են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն․ Լիլիթ Գալստյան 

  «Բռնի տեղահանումը, բնականաբար, մարդասիրական, իրավական, սոցիալական, տնտեսական, մշակութային, հոգեբանական բազմաթիվ ու բազմաշերտ խնդիրներ առաջացրեց։ Խնդիրներ, որոնց այս երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության,...

Ինձ թվում է «Երևանի հանձնումը» այնպես լավ կնշեն, տոնակատարություն կանեն․ Քրիստինե Վարդանյան

  «Ինչքան մեր անկախությունը և ինքնիշխանությունը փաստացի զիջվում է, այնքան, նկատե՞լ եք, տոնակատարությունները ճոխ են դառնում։ Ինձ թվում է՝ Երևանի հանձնումն էլ նենց լավ կնշեն, լուրջ եմ ասում, այնպիսի տոնակատարություն կկազմակերպեն,...