Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

10 Հունիսի, 2026

Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհի Հացիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Dodge» և 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։Բժիշկները վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Վիրավորներից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, 1-ը՝ միջին ծանրության, 2-ն էլ՝ ծանր, կայուն վիճակում։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Բախման հետևանքով «Dodge»-ը  և «Mercedes»-ներից մեկը դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Նմանատիպ նյութեր

Խաչվերացի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Խաչվերացի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Սեպտեմբերի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորությամբ նշեց հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը: Նվիրական օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,...

Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում «ՈՒԱԶ 31512» մակնիշի ավտոմեքենան Վայքի վարչական տարածքում Զոմայի Սուրբ տանող ճանապարհին գլխիվայր շրջվել է։ Վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է, մեկ հոգի...

Ջերմուկյան մարտերում Հայաստանը կորցրեց 200-ից ավելի կյանքեր. Բադալյան

Ջերմուկյան մարտերում Հայաստանը կորցրեց 200-ից ավելի կյանքեր. Բադալյան

«Այսօր լրանում է ջերմուկյան մարտերի կամ «երկօրյա պատերազմի» չորրորդ տարելիցը։ Հայաստանը կորցրեց 200–ից ավելի կյանքեր եւ կորցրեց տարածքներ։ Այդ պատերազմը դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպուլյացիայի «անկյունաքարերից» մեկը»,- գրել է քաղաքական մեկնաբան...

Հաջիևը Ստեփանակերտում շարունակում է Արցախի հայկական եկեղեցիների «աղվանացումը». Խաչատրյան

Հաջիևը Ստեփանակերտում շարունակում է Արցախի հայկական եկեղեցիների «աղվանացումը». Խաչատրյան

ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․ «Հաջիևը Ստեփանակերտում շարունակում է Արցախի հայկական եկեղեցիների «աղվանացումը»։ Նույն քաղաքականությունը դրանք շուտով ավելի ագրեսիվ կերպով տարածելու են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող վանքերի ու եկեղեցիների վրա։ Այս...

Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Սեպտեմբերի 13-17-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։...