«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Հիշեցնենք՝ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին ձերբակալել են այսօր՝ քրեական վարույթի շրջանակում՝ դատարան ներկայացնելու համար:
Վաղ առավոտյան խուզարկել են նրա բնակարանը, ապա՝ ձերբակալել:






