Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան

19 Սեպտեմբերի, 2026

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «2023 թվականի այս օրը՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ։
Միայնակ մնացած Արցախը հայաթափվեց։
Արցախի օկուպացիան մեր ժողովրդի ազգային ողբերգություններից է, որի հետևանքները կրում ենք այսօր և կրելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերականգնվել արցախցի մեր հայրենակիցների ոտնահարված իրավունքները։
Հայրենահանձնումը տեղի ունեցավ ՀՀ իշխանության հանցավոր լռության պայմաններում։
Եվ այսօր՝ Արցախի հայաթափման տարելիցին, երբ Եռաբլուրում մեր քույրերն ու եղբայրները սգում են իրենց հարազատների կորուստը, իշխանության ղեկավարը հրապարակում է երաժշտությամբ տեսանյութ։
Սա՛ է սրանց իրական վերաբերմունքը ոչ միայն Արցախի, այլև մեր հայրենակիցների վշտի նկատմամբ։
Բայց գիտակից, արժանապատիվ հայի համար չկա գեթ մեկ օր, որ չհիշի Արցախի կորուստը։
Արցախի էջը փակված չէ։
Արցախցիների վերադարձի իրավունքը, նրանց անվտանգ և արժանապատիվ կյանքի ապահովումը պետք է լինի Հայաստանի ազգային իշխանության քաղաքականության առաջնահերթություններից մեկը։
Խոնարհումս հայրենիքի համար ընկած մեր բոլոր հերոսների, անմեղ զոհերի հիշատակին»։

Նմանատիպ նյութեր

ՀՅԴ-ն կմասնակցի Արտաշատ խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին

ՀՅԴ-ն կմասնակցի Արտաշատ խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին

Հ.Յ. Դաշնակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Արտաշատ խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին: ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ...

Օդի ջերաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Օդի ջերաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Հայաստանում սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-24-ին կեսօրից հետո, 25-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ «Սեպտեմբերի 20-ի...

Մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը

Մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը

Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, գրում է «Ակոսը»։ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (RSC) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը մահացել է Ստամբուլում սեպտեմբերի 19-ին։ Նա Ստամբուլ էր մեկնել գործնական հանդիպման մասնակցելու նպատակով, սակայն վերջին շաբաթվա ընթացքում...

Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ

Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ

Ռուս զինծառայողները հետ են մղել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի՝ Մոսկվայի վրա իրականացված ամենամասշտաբային հարձակումը։ Այս մասին հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «Երեկվանից ի վեր բոլոր սահմանագծերում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ։ Դրանցից 450-ը՝...

Արցախյան հաղթանակը չգնահատվեց և ստորադասվեց կոռուպցիայի դեմ պայքարին․ Վիկտոր Սողոմոնյան

Օտարների կողմից ուղղորդվող հետևողական քարոզչության միջոցով ազգային խնդիրները աստիճանաբար ետին պլան մղվեցին՝ զիջելով իրենց տեղը ապրուստի ու կենցաղի խնդիրներին։ Այս մասին ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ իր...