Արցախը անհնար է հանել հայի սրտից. Դավիթ Գալստյանի ուղերձը՝ կալանավայրից

2 Սեպտեմբերի, 2025

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի ուղերձը կալանավայրից՝ Արցախի Անկախության օրվա՝ սեպտեմբերի 2-ի կապակցությամբ․

«Սիրելի՛ Արցախ, սիրելի՛ ժողովուրդ

Այս օրը՝ սեպտեմբերի 2-ը, տարիներ շարունակ եղել է մեր հպարտության օրը։

Արցախը հռչակել էր իր ազատությունն ու մենք հավատում էինք՝ այլևս երբեք չենք ծնկի թշնամու առջև։ Բայց այսօր ցավը խառնվել է այդ հպարտության հետ։ Հիշողությունը խեղդում է կոկորդը։ Ցավը սուր է, որովհետև ոչ թե պարտվեցինք մարտում, այլ՝ հանձնեցին մեզ։ Այո՛, Արցախը հանձնել են։ Հանձնել են ոչ թե անհնարին ուժին դիմակայել չկարողանալու պատճառով, այլ՝ գիտակցված ընտրությամբ, պարտվողական քաղաքականությամբ, ժողովրդի կամքին հակառակ քայլերով։ Եվ այդ հանձնողը՝ ժողովրդի անունից խոսող մի խումբ, որ մոռացել էր, թե ում արյամբ է գծված այս հողի սահմանը։ Նրանք Արցախը չտեսան որպես հայրենիք։ Տեսան որպես խանգարող հանգամանք իրենց քաղաքական ճանապարհին։ Տեսան որպես բեռ, ոչ թե որպես զավակ։ Բայց մի բան նրանք չհասկացան։

Արցախը կարելի է հանձնել քարտեզի վրա, բայց չի կարելի հանել հայի սրտից։ Եվ երբ հայը չի հանձնվել, ապա հաղթանակը ժամանակի հարց է։

Ես այսօր ձեզ գրում եմ բանտի պատերի միջից։ Այստեղից հնարավոր չէ տեսնել ոչ լեռներ, ոչ հորիզոն։ Բայց հավատացե՛ք, այստեղից ավելի սուր է զգացվում հայրենիքի արժեքը։

Ազատության ամեն ակնթարթը այստեղ կշռվում է հայրենիքի սրբությամբ։

Եվ եթե ինձ տարան բանտ՝ որովհետև սիրում եմ Արցախը, ապա թող այս պատվավոր խաչն իմ հետ մնա մինչև վերջ։ Արցախը հանձնել են՝ թշնամուն։ Բայց հայը դեռ կանգուն է։ Եվ քանի դեռ կանգուն է՝ հարցը փակված չէ։ Արցախը վերադառնալու է։ Ոչ թե որպես անիրական երազանք, այլ՝ որպես պետական, արժանապատիվ, կենդանի հայրենիք։ Որպես մեր խոնարհված մոր աչքերի պայծառ ժպիտ։ Որպես մեր ընկած զինվորի կիսատ խոստում։ Որպես մեր զավակի ապագա տուն։

Սեպտեմբերի 2-ը այլևս չի տոնվում շքեղ միջոցառումներով։ Այժմ այն նշվում է ցավով, լռությամբ, բայց նաև՝ քամուց կոփված հույսով։ Այս օրից սկսվում է հաշիվը դեպի վերադարձ։ Դեպի պատասխանատվություն, դեպի նոր հավատ, դեպի նոր Արցախ։ Եվ երբ գա այդ օրը, հիշե՛ք՝ մենք կանգնած էինք այստեղ  սրտով, ոչ թե իշխանությամբ։ Հոգով, ոչ թե պաշտոնով։ Ճշմարտությամբ, ոչ թե լռությամբ։ Որպես չհանձնված հայեր։

Հարգանքով ու հավատով՝

Դավիթ Գալստյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր

Քաղբանտարկյալ»։

Նմանատիպ նյութեր

2/3-ի բացակայությունը խաղաքարտ է փոխում, այժմ կարող ես իմպիչմենտ նախաձեռնել. Նարեկ Կարապետյան

2/3-ի բացակայությունը խաղաքարտ է փոխում, այժմ կարող ես իմպիչմենտ նախաձեռնել. Նարեկ Կարապետյան

Երկու ճանապարհ կար՝ փողոցային պայքար սկսելու, որտեղ մեկ խնդիր կար, ԱԺ-ում ընդդիմության ներկայացվածությունը բավարար չէր: Եթե անգամ փողոցային պայքարը հաջողած լիներ, ինչպես՝ Կիրանցի օրինակում, ամենամեծ փողոցային պայքարն էր, բայց ԱԺ-ում չկար մեծ ընդդիմադիր ներկայություն,...

Մինչև Տիգրանաշենը, այս իշխանությունը պատրաստվում է տարածքներ զիջել Տավուշի հատվածում․ Իշխան Սաղաթելյան

  «Տեսեք, նախ՝ ի՞նչ է տեղի ունեցել. ընտրություններին մասնակցած երեք հիմնական ընդդիմադիր միավորների առաջին համարները կամ վարչապետի թեկնածուները գտնվում են անազատության մեջ: Ու ոչ միայն առաջին համարները, վարչապետի թեկնածուները, այլև...

Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյան

Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյան

«Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է, այն դեպքում, երբ շուրջդ կատարվողը կարծես հենց դրա համար էլ արվում է, որ մարդ չարանա»,- այս մասին Ինստագրամի իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դուստրը` Գայանե Քոչարյանը։ «Բայց գենետիկան,...

Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր»

Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր»

Փաշինյանի որոշմամբ՝ սեպտեմբերի 22-25-ը Հայաստանի կառավարական պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է  Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորք։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին գրում է ArmLur.am-ը: Պատվիրակության կազմում...