Արցախը ՝ Վաշինգտոնի հռչակագրի մեծ բացական. Ֆրանսիա-Արցախ Բարեկամության Շրջանակ

13 Օգոստոսի, 2025

Ֆրանսիա-Արցախ Բարեկամության Շրջանակը հայտարարություն է տարածել Վաշինգտոնյան հռչակագրի վերաբերյալ, որի մեջ, մասնավորապես, ասված է.

«Օգոստոսի 8-ին, Հայաստանը և Ադրբեջանը Վաշինգտոնում ստորագրեցին խաղաղության համաձայնագրի կնքման մտադրության մասին հռչակագիր, որը ներկայացվում է որպես պատմական։ Սակայն Հարավային Կովկասի կայունացման ակնհայտ ցանկության հետևում, այս տեքստը շրջանցում է մի շարք կենսական հարցեր, ինչը վտանգում է արդարցի և կայուն խաղաղության հեռանկարները։

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը ողջունում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների՝ խաղաղության համաձայնության հասնելու պատրաստակամությունը, որը վկայում է տարածաշրջանում նոր էջ բացելու ձգտման մասին։ Սակայն, Շրջանակը ափսոսանք է հայտնում, որ հռչակագիրը ոչ անդրադառնում է Արցախից տեղահանված, 2023թ․ սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման զոհ հայ գաղթականների վերադարձի իրավունքին, ոչ էլ Բաքվում դեռևս պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցին։ Այն լռում է նաև Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հարցում, որն այսօր լուրջ սպառնալիքի տակ է՝ ոչնչացման կամ յուրացման տեսքով։

Մեկ այլ մտահոգիչ հանգամանք է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ դիմումը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ)՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի և հարակից մեխանիզմների լուծարման» վերաբերյալ։ Թեպետ այս կառույցը վերջին հինգ տարիների ընթացքում փաստացի չի գործել, նման նախաձեռնությունը, եթե այն ընդունվի, վերջնականապես կզրկի միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հարցերի բազմակողմանի և օրինական հիմքով լուծելու հնարավորությունից։

Հռչակագրով նախատեսվում է Հայաստանի տարածքով «Թրամփի ուղի՝ միջազգային խաղաղութեան և բարգաւաճման համար» նախագծի իրականացումը, որը ներառում է «անխոչընդոտ հաղորդակցություն Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով»։ Փաստացի, այս միջանցքը կապելու է Ադրբեջանը Թուրքիայի հետ և անխուսափելիորեն կուժեղացնի տարածաշրջանում այս երկու պետությունների ռազմավարական դիրքերը ։  Ֆրանիսա-Արցախ Շրջանակը խորապես մտահոգված է ուժերի անհավասարակշռության խորացման հեռանկարից, որն արդեն իսկ ներկա է տարածաշրջանում՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության :

«Մեր հին եվրոպական մայրցամաքի պատմությունը մեզ հիշեցնում է, որ ցանկացած գնով խաղաղության ձգտումը երկարատև խաղաղության համար լավագույն երաշխիքը չէ : Ագրեսորի ախորժակի կանխումը վերջինիս ցանկությունները բավարարելը միջոցով  պատրանքը բազմիցս հերքվել է մեր պատմության ընթացքում։ Եթե մենք ընդունում ենք այս ճշմարտությունը ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում, ապա պետք է նաև ընդունենք, որ այն լիովին կիրառելի է Լեռնային Ղարաբաղի /խաղաղության հռչակագրում մեծ բացակայի/ հակամարտության նկատմամբ», — նշել է Ֆրանսուա Պուպոնին` Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանի նախագահը»։

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սեպտեմբերի 23-28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։...

Չզարմանաք, որ մի օր Հայաստանին ներկայացվի ռեպարացիաների պահանջ․ Քրիստինե Վարդանյան 

«Ութ տարին բավական երկար ժամանակ էր՝ ցույց տալու համար, եթե հայրենիքի համար գործելու մտայնություն և ծրագրեր կային։ Եթե ութ տարում չեն ցույց տվել և հակառակն են ցույց տվել, ես շատ-շատ կզարմանամ մեր՝ հրաշքների հավատալու այդ կարողության վրա,...

«Ինչո՞ւ Նյու Ջերսին չեք տալիս Իսրայելին»․ Սիրիայի նախագահը՝ Թրամփին՝ Գոլանի բարձունքները Իսրայելին զիջելու առաջարկին ի պատասխան

«Ինչո՞ւ Նյու Ջերսին չեք տալիս Իսրայելին»․ Սիրիայի նախագահը՝ Թրամփին՝ Գոլանի բարձունքները Իսրայելին զիջելու առաջարկին ի պատասխան

Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան կատակով առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Նյու Ջերսին հանձնել Իսրայելին, երբ երկու երկրների ղեկավարները քննարկում էին Գոլանի բարձունքների շուրջ ստեղծված իրավիճակը։ «Ես և Թրամփը յուրահատուկ հարաբերություններ ունենք։ Մի անգամ Սպիտակ...

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել

Արսեն Ջուլֆալակյանը, Արգենտինայի դրոշի ներքո, ոսկե մեդալ է նվաճել: Արգենտինայի Ռոսարիո քաղաքում ընթացող «Սանտա Ֆե-2026» Հարավամերիկյան խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն Արգենտինայի դրոշի ներքո 77 կգ քաշային կարգում դարձել է ոսկե մեդալակիր: Այս...

Մենք չենք կարող անվերջ բողոքել բռնատիրական մեթոդներից և չփորձել դրանց հակազդող քայլեր անել․ Վարդանյան 

  «Փաստ է, որ որքան գնում է, իշխանության բռնապետությունը Հայաստանում խորանում է։ Հասարակության մի մասի մոտ ամրապնդվում է այն տեսակետը, որ իշխանությունը գնալով ավելի սանձարձակ ու լկտի կերպով է չարաշահում իր լիազորությունները։ Դա փաստ...