Արցախցիների ձայնը պետք է լսելի դարձնել և՛ Հայաստանում, և՛ աշխարհում․ Նարե Սիմոնյան 

28 Սեպտեմբերի, 2026

 

«Շատ ծանր սոցիալական վիճակում են գտնվում արցախցիները։ Պարբերաբար կարող եք մամուլում էլ հանդիպել դեպքերի, թե ինչպես են ընտանիքները՝ իրենց երեխաների հետ, մնում դրսում։

Դա, իհարկե, պետության սոցիալական քաղաքականության կամ արցախցիների դեպքում դրա բացակայության արդյունք է։ Նշվեց, որ բնակարանային ապահովման ծրագիրը խափանված է, մեծ մասամբ հաջողված չէ։ Այդպես էլ կա։ Եվ, գիտեք, այստեղ կարևոր է խոսել, որ նույնիսկ այն ընտանիքները, ովքեր ձեռք են բերել բնակարան, իրենք էլ են շատ ծանր սոցիալական վիճակում գտնվում։ Մի կետ՝ վարկային միջոցներով ձեռք են բերել բնակարան, և մի փոքր տատանում, աշխատանքից հեռացում, առողջական խնդիր ընտանիքի որևէ անդամի մոտ, և այդ ընտանիքներն էլի հայտնվում են անելանելի իրավիճակում։

Էլ չեմ ասում, որ տասնյակ հազարավոր ընտանիքներ չեն կարողանում բնակարան ձեռք բերել, չեն կարողանում տատանվող վարձավճարների պայմաններում այդ վարձավճարը տալ և էլի հայտնվում են դրսում»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, «Արցախը երեք տարի անց․ փաստեր, քաղաքական պատասխանատվություն և ապագայի օրակարգ» քննարկման ընթացքում հայտարարեց Արցախի Հանրապետության հանրային խորհրդի անդամ Նարե Սիմոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը

ԱՄՆ-ն Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը Ռուսաստանում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը։ Դեսպանատունը հայտնել է, որ տեղյակ է Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի կասկածով մարդու մահվան, ինչպես նաև դրա հետ կապված կարանտինային միջոցառումների և Իրկուտսկում...

Ռուսաստանը մտադիր չէ իր միջնորդությունը պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին. Կալուգին

Ռուսաստանը մտադիր չէ իր միջնորդությունը պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին. Կալուգին

Ռուսաստանի մոտեցումները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում չեն փոխվել։ Մոսկվան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման, անվտանգության ապահովման և տարածաշրջանի զարգացման օգտին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ...

ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ»

ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Շաքիի խայտառակ դեպքը բուռն քննարկվում է նաեւ իշխող թիմում, ՔՊ-ականներից շատերի համոզմամբ էլ՝ այդ միջադեպն ամբողջությամբ հօդս է ցնդեցրել իրենց հավաստիացումները՝ ապահով սահմանների, խաղաղության եւ այլնի մասին, ուստի մեղավորներն արժանի պատիժ...

Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը, հանրությանը իրազեկելու և պաշտոնատար անձանց ունեցվածքի թափանցիկությունն ապահովելու նպատակով, շարունակում է ուսումնասիրել պետական կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց հայտարարագրերը: Այս անգամ ուսումնասիրել ենք ՀՀ...

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ «Ժողովուրդ»

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցու հայտնվելու դեպքը լուրջ դժգոհություն է առաջացրել իշխանության ներսում, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Մեր...