Արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանն ուղղված քննարկում՝ ԱՄՆ Կոնգրեսում

9 Հուլիսի, 2025

ԱՄՆ Կոնգրեսում, հուլիսի 8-ին, անցկացվել է բրիֆինգ՝ նվիրված բռնի տեղահանված արցախահայության հավաքական և պաշտպանված վերադարձը կազմակերպելուն միտված շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը։

Ավելի քան 200 մասնակիցներ՝ Կոնգրեսի աշխատակիցներ, մարդու իրավունքների պաշտպաններ, նախկին դիվանագետներ ու փորձագետներ մասնակցել են միջոցառմանը, որի բանախոսներն էին Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը  և Լուկաս Ռեյմանը, Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության նախագահ Ջոն Էյբները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Բանախոսությունը բացել է կոնգրեսական Քրիս Սմիթի գրասենյակի ղեկավար Մարկ Միլոշը։ Բանախոսներից յուրաքանչյուրն անդրադարձել է արցախահայության վերադարձի իրավունքի իրավական, դիվանագիտական և հումանիտար ասպեկտներին։

Իր հերթին՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է․«Իրական խաղաղությունը՝ կայուն և երկարաժամկետ, չի կարող Հայաստանի վրա պարտադրվել զենքի սպառնալիքով՝ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և Արցախի բնիկ հայկական բնակչության հաշվին։ Այսպես կոչված «խաղաղության պայմանները», որոնք այժմ պարտադրվում են Երևանին՝ որպես միակողմանի հնազանդություն ցեղասպանական Ադրբեջանին, պետք է մերժվեն։ Անհրաժեշտ է ձևավորել նոր խաղաղություն՝ հիմքում ունենալով արցախահայության ապահով վերադարձն իրենց հայրենիք»։

Շվեյցարացի պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելը ներկայացրել է նախաձեռնության ծագումը որպես անձնական պարտավորություն, որը նա ստանձնել էր 2024 թվականին՝ Հայաստան կատարած այցելության ընթացքում, հանդիպելով Արցախից տեղահանված անձանց․ «Մի կին ցույց տվեց ինձ իր նախկին տան տեսանյութը, որն այժմ օկուպացված է։ Այդ տեսարանը կոտրեց իմ սիրտը։ Այդ պահին ես հասկացա՝ պետք է գործեմ։ Խոստացա նրան ու մյուս փախստականներին, որ կօգնեմ»։

Ֆոնտոբելը ընդգծել է նախաձեռնության չեզոք և համապարփակ բնույթը․ «Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս աջակցել խաղաղությանը՝ առանց անմիջական ռիսկ կրելու։ Մենք՝ շվեյցարացիներս, չեզոք ենք և ունենք փորձ ու վստահություն՝ նման հարթակներ կազմակերպելու գործում։ Այժմ մեզ պետք է միջազգային լայն աջակցություն՝ հատկապես ԱՄՆ-ի կողմից»։

Պատգամավոր Լուկաս Ռեյմանն ընդգծել է՝ Ադրբեջանի գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը։ Նա, մասնավորապես, նկատել է․ «Արցախցի հայերի վտարումը միջազգային հումանիտար իրավունքի լուրջ խախտում է։ Շվեյցարիայի արտգործնախարարությունն իր կայքում հստակ նշում է, որ «քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները» և «բնակչության ապօրինի տեղահանումը» պատերազմական հանցագործություններ են»։ Նա նաև հավելել է, որ ԵԱՀԿ-ն կարող է կարևոր դեր խաղալ, հատկապես հաշվի առնելով, որ Շվեյցարիան  2026 թվականին ստանձնում է կառույցի նախագահությունը․ «ԱՄՆ-ը կարող է օգնել վերակենդանացնել Մինսկի խումբը՝ նպաստելով հարկադիր տեղահանվածների վերադարձին։ Սա է կայուն խաղաղության հիմքը»։

Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության նախագահ Ջոն Էյբները նկարագրել է էթնիկ զտումը որպես միտումնավոր քաղաքականության վերջնակետ, որը հետապնդում էր Արցախի բնակչությանը՝ սովի և ահաբեկման թուլացմամբ․ «Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց՝ որպես ինը ամիս տևած շրջափակման գագաթնակետ։ Շրջափակման նպատակն էր բնակչությանը սովի միջոցով ուժասպառ անելը։ Արդյունքում՝ տեղի ունեցավ Արցախից հայ քրիստոնյաների էթնո-կրոնական զտում»։ Էյբներն ընդգծել է․ «Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս՝ հարգելու իր նախկին խոստումները և նպաստելու կայուն խաղաղությանը։ Դա նաև հնարավորություն է՝ օգնելու կանգնեցնել աշխարհի ամենահին քրիստոնեական համայնքներից մեկի հանդեպ իրականացված էթնո-կրոնական զտումը»։

Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը ներկայումս համակարգում է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը», շեշտել է․ «միջազգային հանրությունը պետք է հարգի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները և առաջ տանի վերադարձի պայմանները՝ հիմնված իրավունքների ու երաշխիքների վրա։ Սա պարզապես տեղական կամ էթնիկ խնդիր չէ։ Սա մարտահրավեր է՝ ուղղված միջազգային կարգին և մարդու իրավունքների նկատմամբ արևմտյան հանձնառությունների արժանահավատությանը»։ Նա հավելել է․ «Շվեյցարական հարթակը կողմեր ընտրելու մասին չէ։ Դա չեզոք, սկզբունքային հարթակ է՝ որտեղ լռեցված ձայները կարող են լսվել, և որտեղ Ադրբեջանն ու Արցախի հայերը կարող են համատեղ ելք գտնել»։

Ֆոնտոբելի, Ռեյմաննի, Էյբների և Օսկանյանի պատվիրակությունը ժամանել էին Վաշինգտոն՝ մի շարք բարձր մակարդակի հանդիպումների նպատակով՝ պետդեպարտամենտի, Կոնգրեսի և մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հիշյալ կոնգրեսական բրիֆինգին մասնակցության համար։

Կոնգրեսական բրիֆինգի ամբողջական տեսանյութը հասանելի է Հայ դատի Ամերիկայի գրասենյակի YouTube ալիքում՝ հետևյալ հղմամբ։

 

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

09 հուլիս, 2025թ

Նմանատիպ նյութեր

Փաշինյանն ու Էրդողանը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

Փաշինյանն ու Էրդողանը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ձեռք բերված...

Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան. Գերասիմ Վարդանյան

Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան. Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը Արտաշատի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է համայնքի ղեկավարի թեկնածու՝ գլխավորելով ՀՅԴ համամասնական ցուցակը։ Այս մասին գրել է ինքը՝ Գերասիմ Վարդանյանը։ «Սիրելի ընկերներ, հարազատներ, համագյուղացիներ, իմ ու իմ...

Նյու Յորքում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը

Նյու Յորքում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը

Նյու Յորքում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հայտնում է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ Հանդիպմանը մասնակցում են նաև 2 երկրների ԱԳ նախարարները։ Հիշեցնենք, որ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել էին...

Լավրովը և Ռուբիոն ընդգծել են երկկողմ հարաբերությունների արագ բարելավման անհրաժեշտությունը

Լավրովը և Ռուբիոն ընդգծել են երկկողմ հարաբերությունների արագ բարելավման անհրաժեշտությունը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Լավրովը և Ռուբիոն քննարկել են Մերձավոր Արևելքում, Անդրկովկասում, Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում տիրող իրավիճակը։ Ընդգծվել է...

Բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում․ կա վիրավոր

Բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում․ կա վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Գուրգեն Ս․-ի վարած «Geely» մակնիշի և Երևանի բնակիչ 73-ամյա Վարդգես Ա․-ի վարած «Լադա»...