Արարատ լեռը Թուրքիայի կողմից՝ ծածկվել է սպիտակ ձյան շերտով

11 Դեկտեմբերի, 2025

Ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը՝ Արարատը, ձյան ուժեղ տեղումներից և մառախուղից հետո ծածկվել է գեղեցիկ ճերմակ շերտով:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ՀՀ սահմանից 32կմ հեռավորության վրա գտնվող Արարատի ձնով ծածկվելը տեղացիները կապում են ձմռան մոտալուտ գալստյան հետ՝ այն անվանելով «ձմռան ավետաբեր»:

Լեռան ստորոտն առավոտյան ժամերին պատվում է մառախուղի շերտով, ինչն էլ, ձնապատ տեսարանի հետ միաձուլվելով, ստեղծում է գեղատեսիլ պատկեր:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թուրքիայում հաճախ Արարատն անվանում են «Թուրքիայի տանիք»: Նշենք նաև, որ թուրքերը փոխել են Արարատ լեռան անվանումը և իրենց քարտեզներում ու տեղեկագրերում նշում են այն որպես «Աղրը դաղ»: Արարատի մեծ և փոքր գագաթների բարձրությունը կազմում է 5165մ և 3925մ։

Նմանատիպ նյութեր

Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք ժառանգեն մեր քաջությունը. Բագրատ սրբազան

Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք ժառանգեն մեր քաջությունը. Բագրատ սրբազան

«Լավատեսությունն ասում է՝ լավ կլինի, իսկ Հույսն աղաղակում է, որ Աստված Իր գործը դեռ չի ավարտել. Նոյեմբեր 9-10. Ամոթի ու խայտառակության օր...»,-գրում է Բագրատ սրբազանը, հավելելով. Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք...

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի. փաստաբան

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի. փաստաբան

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի, այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Տաթև Սողոյանը՝ խոսելով Արեգնազ Մանուկյանի և Անդրանիկ Թևանյանի գործի մասին։ «Այսօրվա դատական նիստում հետազոտել ենք գործով առաջին ապացույցը` ըստ դատախազների։ Դա այն նիստի...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց

Նոյեմբերի 8-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են բազմաթիվ ահազանգեր հանրապետության տարբեր մարզերի ավտոճանապարհներին արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Ձյան, մերկասառույցի, ինչպես նաև ցեխակույտի և դժվարանցանելի ճանապարհների հետևանքով...

Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Մ-2 ճանապարհի՝ Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Մարդատար մեքենաների համար ճանապարհը բաց է, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման...

Ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը. Դավթյան

Ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը. Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրել է․ «Նոյեմբերի 6-7-ը եվրոպական մի շարք երկրներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել տվյալների մշակման խոշոր կենտրոնների (ՏՄԿ) կառուցման դեմ։ Ցուցարարները պահանջում են սահմանափակել հաշվողական ենթակառուցվածքների...