Առանց հնազանդության չկա միություն, և առանց միության չկա փրկություն․ Տեր Վրթանես Բաղալյան

24 Հոկտեմբերի, 2025

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Վրթանես Բաղալյանը գրում է․ «Աստվածաշունչը մեզ հորդորում է․«Հնազանդ եղեք ձեր առաջնորդներին և ենթարկվեք նրանց, որովհետև նրանք են հոգ տանում ձեր հոգիների համար՝ որպես նրանք, որ պիտի հաշվետու լինեն» (Եբրայեցիներ 13․17)։

Այս խոսքը միայն աշխարհական կարգ ու կանոնի մասին չէ, այլ առաջին հերթին վերաբերում է Եկեղեցու ներքին կարգին, որ հաստատված է Սուրբ Հոգով։ Եկեղեցին մարմին է, որի գլուխը Քրիստոսն է, իսկ մարմնի անդամներն են՝ եպիսկոպոսը, քահանան, սարկավագը և հավատացյալ ժողովուրդը։ Եթե մարմնի անդամները միմյանց չհնազանդվեն, մարմինը չի կարող գործել։ Նույնն է և Եկեղեցու դեպքում․ առանց հնազանդության չկա միություն, և առանց միության չկա փրկություն։

Սուրբ Իգնատիոս Անտիոքացին, որ ապրել է առաքյալների ժամանակներին մոտ, իր նամակներում գրում է․

«Որտեղ եպիսկոպոսն է, այնտեղ թող լինի ժողովուրդը, ինչպես որտեղ Քրիստոսն է, այնտեղ է նաև համընդհանուր Եկեղեցին»։

Այսինքն՝ եպիսկոպոսին հնազանդ լինելը Քրիստոսին հնազանդ լինել է, որովհետև եպիսկոպոսը Տիրոջ կողմից է կոչված և ձեռնադրված՝ Եկեղեցու հոտին առաջնորդելու համար։ Իսկ կաթողիկոսը՝ որպես բոլոր եպիսկոպոսների գլուխ և Եկեղեցու հայր, խորհրդանշում է այն միասնականությունը, որով պահվում է ամբողջ եկեղեցական մարմինը՝ մեկ հավատով, մեկ մկրտությամբ և մեկ Սուրբ Հաղորդությամբ։

Երբ քահանան հնազանդ է իր եպիսկոպոսին, և եպիսկոպոսը՝ կաթողիկոսին, ապա այդ շղթան ամբողջանում է դեպի Քրիստոս՝ որպես Գլուխ և Անկյունաքար։ Այս հնազանդությունը ստրկություն չէ, այլ` սիրո ու հավատքի միություն, որով Եկեղեցին պահպանում է իր սրբությունը և ճշմարտությունը։ Որովհետև երբ յուրաքանչյուրն իր կամքով է առաջնորդվում, բաժանումներ են լինում, իսկ բաժանումը միշտ սատանայից է, ինչպես գրված է․

«Եթե թագավորությունը բաժանվի իր մեջ, այն չի կարող կանգուն մնալ» (Մարկ. 3․24)։

Սիրելիներ, Եկեղեցու միասնությունը ամենամեծ պարգևն է, որը Քրիստոս թողեց իր աշակերտներին՝ ասելով․

«Որպեսզի բոլորը մեկ լինեն, ինչպես Դու, Հայր, Ինձանում ես, և Ես՝ Քեզանում» (Հովհ. 17․21)։

Եվ ահա այդ միասնությունը այսօր էլ պահպանվում է ոչ թե մարդկային օրենքներով, այլ Սուրբ Հոգու միջոցով, որ գործում է Եկեղեցու հիերարխիայի՝ աստվածահաստատ կարգի մեջ։

Ուրեմն՝ քահանան, որ ծառայություն է կատարում, պետք է միշտ հիշի, որ իր իշխանությունը բխում է եպիսկոպոսից, և առանց նրա օրհնության ոչ մի բան չպիտի անի։ Եպիսկոպոսն էլ իր հերթին ենթակա է կաթողիկոսին՝ իբրև Հայոց Եկեղեցու հայրապետին։ Այսպես է, որ ամբողջ եկեղեցական մարմինը մնում է կենդանի ու զորավոր։

Եվ եթե որևէ մեկը փորձում է Եկեղեցու մեջ բաժանում մտցնել՝ հպարտությամբ կամ անհնազանդությամբ, նա հակառակ է դառնում ոչ թե մարդուն, այլ հենց Սուրբ Հոգուն, որ միավորում է բոլորիս։ Այդ պատճառով Սուրբ Պողոսն ասում է․

«Խրատում եմ ձեզ՝ եղբայրնե՛ր, որ խուսափեք նրանցից, ովքեր բաժանումներ են առաջ բերում և հակառակ են այն ուսուցման, որ դուք ստացել եք» (Հռոմ. 16․17)։

Թող այս խոսքերը լինեն մեզ զգուշացում և խրատ․

հնազանդ լինենք մեր հոգևոր հովիվներին՝ ոչ վախից, այլ սիրուց, որովհետև հնազանդ սիրտը բերում է խաղաղություն, իսկ խաղաղությունը՝ Սուրբ Հոգու ներկայություն։

Աղոթենք, որ մեր Սուրբ Եկեղեցին՝ մեր Սուրբ Էջմիածինը, մնա անսասան իր հնազանդության և սիրո հիմքի վրա, որպեսզի բոլոր քահանաներն ու հավատացյալները լինեն մեկ սրտով, մեկ հոգով, մեկ հավատով Քրիստոս Հիսուսի մեջ։

Եթե համամիտ եք, ապա գրեք. «Ամեն»»:

Նմանատիպ նյութեր

Դուք կուրացած եք Թուրքիայի նկատմամբ վախից․ Իշխան Սաղաթելյան

  «Անցնող օրերին, երբ որ իմ դաշնակցական ընկերները կամ ընդդիմության ներկայացուցիչները այս ամբիոնից խոսում էին հայկական շահի մասին, իշխանության որոշ պատգամավորներ շատ հետևողական, մեղադրական տոնով հարցադրում են հնչեցնում, թե ինչու չեք...

Ամերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Ամերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Իրանի զինված ուժերը ուշադիր հետևում են Պարսից ծոցի պետությունների տարածքում ԱՄՆ ԶՈՒ-ի տեղակայմանը և ամերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկեն որպես ագրեսիա Թեհրանի դեմ: Այդ մասին հայտարարել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Աբդոլլահին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «ԱՄՆ...

Արարատի մարզում առևանգել են 18-ամյա աղջկան. 30-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Արարատի մարզում առևանգել են 18-ամյա աղջկան. 30-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Օգոստոսի 16-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Արտաշատ քաղաքի Վերին Դվին գյուղի բնակչուհին հայտնել էր, որ առևանգել են դստերը։ ՆԳՆ ոստիկանությունից  հայտնում են, որ Արարատի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...

«Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 48-ամյա տղամարդը մտել է Երևանի ավագ դպրոց և հայհոյանքներ հնչեցրել

«Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 48-ամյա տղամարդը մտել է Երևանի ավագ դպրոց և հայհոյանքներ հնչեցրել

Օգոստոսի 8-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի է մտել «Հերացու» անվան ավագ...

ԵՊՀ ամբիոնի վարիչը խոշոր չափի կաշառք է պահանջել․ Հակակոռուպցիոն

ԵՊՀ ամբիոնի վարիչը խոշոր չափի կաշառք է պահանջել․ Հակակոռուպցիոն

ԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացու՝ համալսարան ընդունվելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառք․ այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեից։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ...