Առաջիկայում ԱՄՆ-ն և Իսրայելը կփորձեն կիրառել նոր ռազմավարություն. Արմեն Այվազյան

23 Մարտի, 2026

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Երևանի ժամանակով վաղը՝ առավոտյան ժամը 05:45-ին, սպառվելու էր Իրանի էլեկտրակայաններին հարվածելու վերաբերյալ Թրամփի ներկայացրած վերջնագրի ժամկետը։ Ի պատասխան՝ Իրանը պաշտոնապես հայտարարել էր, որ ամբողջությամբ կոչնչացնի Իսրայելի և Պարսից ծոցի արաբական միապետությունների էներգետիկ համակարգերը։

Ի՞նչ էր դա նշանակելու Իրանի, տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի համար։ Անմիջապես նշեմ՝ եթե Թրամփը կատարեր իր սպառնալիքը, պատերազմը կմտներ բոլորովին այլ փուլ և մակարդակ, որտեղ կարմիր գծերն իսպառ կվերանային։ Մեզ համար այստեղ կարևորը հատկապես այն էր, որ այդ դեպքում Իրանը, ամենայն հավանականությամբ, միաժամանակ հարվածելու էր Բաքու–Ջեյհան նավթամուղին և հարակից ենթակառուցվածքներին՝ այդպիսով դադարեցնելով Թուրքիայի տարածքով դեպի Իսրայել հոսող նավթի անդադար մատակարարումը։ Չէ՞ որ անիմաստ է այրել Ծոցի ողջ նավթն ու գազը, որը չի ուղղվում Իսրայել, բայց խնայել այն նավթամուղը, որն ապահովում է Իսրայելի նավթամատակարարման շուրջ 50 տոկոսը։ Ճիշտ է, խնդիրներ կարող էին առաջանալ Թուրքիայի հետ, սակայն հազիվ թե դա կանգնեցներ իր գոյության համար կռիվ տվող Իրանին։

Այսօր Թրամփը հինգ օրով հետաձգեց իր սպառնալիքի իրականացումը՝ ձևականորեն հղում անելով իբր Իրանի հետ ընթացող բանակցություններին։ Իրանական կողմը՝ նախագահի, արտգործնախարարության և խորհրդարանի խոսնակի մակարդակով, արդեն հերքել է այդ տեղեկությունը՝ այն որակելով որպես կեղծ նորություն (ֆեյքնյուզ)։ Հետևաբար, Թրամփի սպառնալիքը շարունակում է մնալ ուժի մեջ, և հինգ օր անց՝ կամ նույնիսկ ավելի շուտ (քանի որ նրա որևէ խոսքին վստահել չի կարելի), ԱՄՆ օդուժը կարող է իսկապես հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին՝ դրանից բխող բոլոր վերոնշյալ հետևանքներով։

Աչք չենք հասցնի թարթել՝ այդ հինգ օրն էլ կանցնի։ Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը նման տեկտոնիկ տարածաշրջանային զարգացումներին։ Հարցս, իհարկե, հռետորական է, քանի որ ՀՀ ոչ բարով վարչապետն ու նրա իշխող խմբակը շարունակում են ժամանակը վատնել՝ զվռնելով հասարակական տրանսպորտում և ճանապարհին ինչ պատահի խժռելով։

Հ.գ. Համառոտ պարզաբանեմ ընթացիկ իրավիճակը։ Իրանի դեմ պատերազմը սկսելուց 24 օր անց ԱՄՆ-ն և Իսրայելը ակնհայտորեն չեն հաղթում։ Թեև Իրանը զգալի կորուստներ է կրել, այն շարունակում է ցավոտ հակահարվածներ հասցնել թե՛ Իսրայելին, թե՛ Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին, և թե՛ Ծոցի երկրներին, որոնք փաստացի սատարում են ամերիկա-իսրայելյան ագրեսիային։ Ավելին, մասամբ փակելով Հորմուզի նեղուցը՝ Իրանը ծանր հարված է հասցրել համաշխարհային տնտեսությանը, ներառյալ արևմուտքին։ Շատ շուտով վառելիքի և պարարտանյութերի պակասի հետևանքները զգացվելու են ամբողջ աշխարհում՝ հանգեցնելով խոշոր տնտեսական ճգնաժամի։

Այսպիսով, չպարտվելով՝ Իրանը ներքաշել է ագրեսորներին մաշող պատերազմի մեջ, որտեղ հաղթելու համար, ինչպես արդեն քանիցս նշել եմ, նրան բավարար է պահպանել իր տարածքային ամբողջականությունը, զինված ուժերը և պետական կառավարման համակարգը։ Կարելի է պնդել, որ պատերազմի այս առաջին երեքշաբաթյա փուլում պարտված կողմը ԱՄՆ-ն ու Իսրայելն են, և նախաձեռնությունն անցել է Իրանին։

Գիտակցելով, որ իրենց հասարակությունները պատրաստ չեն երկարատև պատերազմի, առաջիկայում ԱՄՆ-ն և Իսրայելը, ամենայն հավանականությամբ, կփորձեն կիրառել նոր ռազմավարություն՝ նպատակ ունենալով Իրանին պարտադրել կապիտուլյացիա։ Իրանի էլեկտրական ենթակառուցվածքների համակարգային ոչնչացումը, ըստ երևույթին, հենց այդ ռազմավարության բաղադրիչներից մեկն է։ Եվ այն, այնուամենայնիվ, կարող է կիրառվել»:

Նմանատիպ նյութեր

Կենտրոնի ոստիկանություն են տեղափոխվել 15-ից ավելի քաղաքացիներ

Կենտրոնի ոստիկանություն են տեղափոխվել 15-ից ավելի քաղաքացիներ

Գ․ Շամշյանի տեղեկություններով Երեկ՝ օգոստոսի 8-ին, Երևանի քրեական ոստիկաններն ու Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի զենք, զինամթերք պահելու, կրելու կասկածանքով Կենտրոնի ոստիկանություն են տեղափոխել մոտ 15-ից ավելի քաղաքացիների, որոնք իրենց ընկերական...

25 միլիոն դրամից ավելի աշխատավարձ և նոր «Տոյոտա»․ Վեհափառի գործով հանրային մեղադրողի ու նրա տիկնոջ  հայտարարագիրը․ 168.am

25 միլիոն դրամից ավելի աշխատավարձ և նոր «Տոյոտա»․ Վեհափառի գործով հանրային մեղադրողի ու նրա տիկնոջ հայտարարագիրը․ 168.am

«Վեհափառ Հայրապետի ու 6 բարձրաստիճան հոգևորականների «գործով» մեղադրող դատախազներից մեկն Արամ Արամյանն էր՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ և Արդարադատության առաջին դասի խորհրդական։ 168.am-ի փոխանցմամբ՝ Արամ Արամյանի «ձեռքբերումներից» մի քանի դրվագներ կան, որոնք ներառված են...

Իրանի խորհրդարանի հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ նոր օրինագիծը

Իրանի խորհրդարանի հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ նոր օրինագիծը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ նոր օրինագիծը։ Այս մասին հայտնել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։ Ըստ առկա տեղեկությունների՝ հանձնաժողովը հաստատել է «Հորմուզի...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի

Օգոստոսի 9-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում...