Առաջիկա օրերին ներխուժումը Էջմիածնի տարածք լինելու է․ Արթուր Սարգսյան

8 Հուլիսի, 2025

Հայ ազգը ոտքի է կանգնելու և այս իշխանություններին հեռացնելու է։ Այս մասին ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում  նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։

«Մենք գործ ունենք բռնապետության հետ, բայց դա չպետք է հիասթափեցնի որևէ մեկին։ Սա իմ երկրորդ կալանքն է լինելու, ես չեմ հիասթափվել և կոչ եմ անում  բոլոր մեր հայրենակիցներին համախմբված պայքարել։ Պայքարն է արդյունք ունենում առանց պայքարի արդյունք չկա։

Նիկոլ Փաշինյանին ճանաչելով ասեմ, որ առաջիկա օրերին ներխուժումը Էջմիածնի տարածք լինելու է։

Թե ինչ ձևով, թե ինչ են անելու, ում են ձերբակալելու՝ վստահաբար ասում եմ, որ ինքը դա անելու է։

Ես երբեք մեր ժողովրդին չեմ մեղադրել, ժողովուրդը ընդհանրապես մեղավոր չի։ Առաջնորդելու խնդիրն է, պահը կգա, մարդիկ կառաջնորդեն ու ամեն ինչ կընկնի իր տեղը։

Բնականաբար, ցանկացած պրոցես, եթե իր արդյունքին չի հասնում, սխալներ ունենում է, բայց դա չի նշանակում, որ չի կարելի պայքարը շարունակել։ Էդ սխալները հաշվի առնելով պետք է առաջ գնալ։ Մեր խնդիրն այն է, որ մենք հավասար դաշտում չենք։ Մենք բարոյականություն, նամուս, թասիբ ունեցող մարդիկ ենք, իսկ մեր դիմացինը դրանք չունի»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...