Առաջիկա ընտրությունը լինելու է ընտրություն արժեքների և ուրացման քաղաքականության միջև․ Գառնիկ Դանիելյան

4 Ապրիլի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրենի ֆեյսբուքյան գրառումից տեղեկացանք, որ վերջինս Արցախի դրոշը դպրոցի «Փառքի անկյունից» չհեռացնելու համար աշխատանքից ազատման դիմում է գրել։

Կարինե Սմբատյանի արարքը արժանապատվության դրսևորում է։ Այս տեսակի շնորհիվ է, որ ազգային կրթությունը անսասան է մնում մեր ինքնությանը պատերազմ հայտարարած իշխանությունների պարագայում․

«Պաշտոնը ժամանակավոր է, հայրենիքը՝ հավերժ։ Իմ հեռացումը կամ պաշտոնից զրկվելը փոքրագույն գինն է այն ամենի դիմաց, ինչին ես հավատում եմ և ինչին ծառայում եմ»․ գրել էր տնօրենը։

Ցավոք, կրթության ոլորտում կան նաև այնպիսիք, որոնք իշխանությանը հաճո լինելու համար կարող են կրթական հաստատություններից հեռացնել մեր հերոսների լուսանկարները կամ մասնակիցը դառնալ հակաեկեղեցական արշավին։

Բայց կան նաև տիկին Կարինեի պես անհատներ, որոնք երբեք դեմ չեն գնա մեր պատմությանը, ինքնությանն ու ազգային արժեքներին։

Ամեն ինչ անցողիկ է, այդ թվում՝ իշխանությունը, սակայն անջնջելի է պատմական հիշողությունը, որն էլ պահում է մեզ որպես ազգ և ամբողջություն։

Առաջիկա ընտրությունը լինելու է ընտրություն արժեքների և ուրացման քաղաքականության միջև։ Արարատը որպես ինքնության սիմվոլ, Ցեղասպանությունը որպես պատմական հիշողություն մեր միջից ջնջել փորձողները, Արցախ անվանումից և անգամ դրոշից սարսափողները չպետք է ունենան վերարտադրվելու որևէ հնարավորություն։

Հիացմունքս և աջակցությունս եմ հայտնում Կարինե Սմբատյանին։ Վստահ եմ, որ իր համարձակ քայլից գոտեպնդվելու են շատերը՝ տեղի չտալով օրվա իշխանությունների հակազգային քարոզչությանը»։

Նմանատիպ նյութեր

Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի

Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության...

ԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը

ԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը

Ուկրաինայի և ԱՄՆ-ի համատեղ հիմնադրամը կնքել է առաջին համաձայնագիրը կարևոր նշանակություն ունեցող օգտակար հանածոների ոլորտում։ Սկզբնական փուլում ներդրումները կուղղվեն հազվագյուտ հողային տարրերի, ուրանի, բերիլիումի և ցիրկոնիումի արդյունահանման նախագծերին։ Նախագիծը...

Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան

Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան

«Անկախությունից առաջ՝ շուրջ յոթանասուն տարի, ապրել ենք Խորհրդային միությունում, որն իր էությամբ եղել է աթեիստական պետություն։ Խորհրդային Հայաստանում հավատացյալ բառն ունեցել է բացասական ընկալում, որովհետև նրանք, ովքեր հավատում էին Աստծուն, ըստ էության, մերժվում էին...

Մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ

Մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ

Սեպտեմբերի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության բաժին է դիմել Տավուշի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 43-ամյա Ա․ Խ․-ն և հայտնել, որ իր որդին՝ 13-ամյա Է․ Խ․-ն, սեպտեմբերի 22-ին դպրոցում գնացել է դասասենյակ, որպեսզի...

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Եթե ի մի բերենք նախօրեին արձանագրված խայտառակ եղելության վերաբերյալ հայտնի տվյալները, ապա ընդհանուր պատկերը հետևյալն է: Թշնամական Ադրբեջանի զինծառայողը սեպտեմբերի 26-ին ինքնակամ, բայց զինված լքել է օկուպացված Բերձորի (Լաչինի) շրջանում...