Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

22 Սեպտեմբերի, 2026

«Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքից փոխվեց տնային կալանքի։ Միաժամանակ կշարունակի գործել այլ անձանց հետ շփվելու արգելքը»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, շարունակելով.

«Մեկ կարևոր արձանագրում․ տնային կալանքը նույնպես կալանք է։ Մեր նպատակը պետք է լինի, որպեսզի մեր հայրենակիցները լինեն լիարժեք ազատության մեջ։

Այսօր հայտնի դարձավ նաև, որ Անդրանիկ Թևանյանը ևս երեք ամիս կմնա կալանավորված։

Ցավալին այն է, որ մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները։ Խեղվում են ճակատագրեր, մարդիկ զրկվում են ազատությունից, կտրվում իրենց հարազատներից, կորցնում իրենց կյանքի ամիսներն ու տարիները։

Ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար։ Ո՞վ է փոխհատուցելու մարդկանց կրած զրկանքների, կորցրած առողջության ու ժամանակի համար։

Առհասարակ, պետք է պաշտպանվեն ազատությունից զրկված անձանց կյանքի, առողջության և արժանապատվության իրավունքները։ Պետությունը պարտավոր է ապահովել այդ իրավունքների պաշտպանությունը։

Այս առումով, բազմաթիվ դիմումներ եմ ուղղել պատկան մարմիններին նաև Արթուր Վարդանյանի համար։ Նշեմ, որ վերջինս ունի առողջական լրջագույն խնդիրներ։

Քաղհալածյալների և քաղբանտարկյալների հարցը մշտապես իմ ուշադրության կենտրոնում է։ Ես և գործընկերներս հնարավոր բոլոր լծակներով անում ենք առավելագույնը, որպեսզի շինծու գործերով ազատազրկված մեր եղբայրներն ու քույրերը հնարավորինս շուտ հայտնվեն ազատության մեջ։

«Ամեն բանում նեղված ենք, բայց ճնշված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք, հալածված ենք, բայց լքված չենք․․․»։

Բ Կորնթացիներին 4:8-10»;

 

 

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան

Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովում, որը կազմակերպել էր «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնը։ Ներկաների թվում էին Մեծ...

Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ․ «Հրապարակ»

Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը դատի է տվել Քննչական կոմիտեին՝ վիճարկելով իրեն պաշտոնից ազատելու եւ այլ պաշտոնի տեղափոխելու ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի հրամանները։ Մենք...

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ «Հրապարակ»

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս 2016 թվականին հիմնադրված «Գործարար» կուսակցությունը, որը հիմնականում գործունեություն է ծավալել Գյումրիում, 2026-ի ՏԻՄ ընտրությունների շեմին ակտիվացել է։ Կուսակցության նախագահը գործարար Գեղամ Բաղդասարյանն է։ Արդեն գրել ենք, որ այս...

Նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»

Նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը Հակակոռուպցիոն դատարանում կասեցվել է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործը նախագահող դատավոր Մերի Մոսինյանը մեկնել է դեկրետային արձակուրդ,...

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին Ապարան համայնքում նույնպես ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ այստեղ եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը եւ գործող` երբեմնի ընդդիմադիրի համբավ ունեցող քաղաքապետ Կարեն Եղիազարյանին՝ Գնթունիկի...