Արաղչին խոսել է ՌԴ նախագահի հետ հանդիպման օրակարգի մասին

27 Ապրիլի, 2026

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ժամանել է Ռուսաստան՝ Թեհրանի և Մոսկվայի միջև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ սերտ խորհրդակցությունները շարունակելու, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացման քննարկման նպատակով։ Այդ մասին նա ասել է Պուլկովո միջազգային օդանավակայան ժամանելիս՝ Սանկտ Պետերբուրգում։ Փոխանցում է ԻՌՆԱ-ն:

Նա նշել է, որ այսօրվա հանդիպումը Ռուսաստանի նախագահի հետ լավ հնարավորություն կլինի քննարկելու պատերազմի ընթացքը և գնահատելու ներկա իրավիճակը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև խորհրդակցություններն ու համակարգումը առանձնահատուկ նշանակություն ունեն։

Խոսելով Պակիստան կատարած վերջին այցի մասին՝ Արաղչին այն բնութագրել է որպես «շատ հաջող»՝ նշելով, որ անցկացվել են արդյունավետ քննարկումներ, որոնց ընթացքում դիտարկվել են տեղի ունեցած զարգացումները և այն պայմանները, որոնց դեպքում կարող են շարունակվել Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները։

Նախարարը շեշտել է, որ բանակցություններում «Իսլամական Հանրապետության պայմանները» հատուկ կարևորություն ունեն․ «Անհրաժեշտ է, որ 40 օր դիմադրությունից հետո իրանական ժողովրդի իրավունքները բավարարվեն, իսկ երկրի ազգային շահերը՝ ապահովվեն»։

Արաղչին նաև նշել է, որ Իրանն և Օմանը, լինելով Հորմուզի նեղուցի առափնյա պետություններ, պետք է պահպանեն կանոնավոր խորհրդակցություններ։

Նմանատիպ նյութեր

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել. հայտարարություն

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել. հայտարարություն

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդեցություն են ունեցել՝ ի թիվս այլնի, ձախողելով այն թեկնածուների ընտրությունը, որոնք շահույթ են ստանում հայկական տարածքների ադրբեջանական բռնազավթումից կամ Կոնգրեսում հանդես են գալիս Բաքվի...

Զելենսկին բանակցություններից առաջ զրույց է ունեցել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ

Զելենսկին բանակցություններից առաջ զրույց է ունեցել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկուկես ժամ տևողությամբ զրույց է ունեցել ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ՝ նվիրված եռակողմ բանակցությունների նախապատրաստմանը։ «Ուկրաինան պատրաստ է անհրաժեշտ քայլերի, մեր առաջարկները հստակ են, և մենք դրանք...

Շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավnր կա

Շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավnր կա

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:05-ի սահմաններում Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են 24-ամյա Սերգեյ Մ.-ի վարած «BMW» մակնիշի և 37-ամյա Աշոտ Թ.-ի վարած շտապօգնության ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի...

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը. «Հենց այսպես են անվանում հեռացող նախագահի նախագահության շրջանը, քանի որ նրա քաղաքական կշիռը սկսում է նվազել, ազդեցությունը՝ թուլանալ։ Դա տեղի է...