«Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը»․ Կառավարության 5-ամյա ծրագիրը

19 Օգոստոսի, 2026

Կառավարության հերթական նիստում կքննարկվի ՀՀ Կառավարության հնգամյա ծրագիրը։

Քննարկվելու է նաև հոգևոր անվտանգության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարենորոգման» օրակարգը։

«Արժեքահենք հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է։  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը ծառայում է Եկեղեցին կանոնականության դաշտ բերելուն և Եկեղեցու քաղաքականացումը բացառելուն։ Հոգևոր անվտանգության խնդիրն ապահովելու,  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնելու արտաքին ուժերի փորձերը բացառելու և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով ջանքեր են գործադրվելու հետևյալ օրակարգի իրագործման համար`

1) Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն:

2) Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության ընդունումը, որով պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր:

3) Սահմանված կարգով ապահովվելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը: Կառավարությունը ձեռնամուխ է լինելու նաև հոգևոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելուն և եկեղեցու ֆինանսավորման թափանցիկությունը ապահովելուն»,-ասված է ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրում։

Ծրագիրն ամբողջությամբ՝ այստեղ։

Նմանատիպ նյութեր

Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Սաղաթելյանը ցանկ է ներկայացրել

Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Սաղաթելյանը ցանկ է ներկայացրել

ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է. Այսօր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը զարմացած հարցնում է, թե ինքը ի՞նչ է զիջել։ Այս ցանկը ներկայացրել եմ 2025 թվականի մարտին։ Սա Փաշինյանի հիմնական զիջումների ոչ ամբողջական ցանկն է։ Ճիշտ կլինի ամեն անգամ այդ հարցը հնչեցնելուց...

Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու

Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում «Հարգելի՛ գործընկերներ, Դիմում եմ ձեզ՝ որպես ԵԱՀԿԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ և ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային...

Երեկվանից ստանձնել եք հանցագործություն իրականացրած ադրբեջանցու դատապաշտպանի դերը․ Գրիգորյանը՝ Փաշինյանին

Երեկվանից ստանձնել եք ադրբեջանցու՝ հանցագործություն իրականացրած ադրբեջանցու դատապաշտպանի դերը։ Դուք Հայաստանի Հանրապետության վարչապետն եք և ոչ թե Ադրբեջանի։ Հետևաբար, ավելի հետաքրքրված պետք է լինեք...

Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

  «Ինչի՞ եք այսքան նյարդային, այս թեմայից ինչի՞ եք սենց նյարդայնանում․ ադրբեջանցին եկել է, կրակել է հայ ընտանիքի վրա, հայ կնոջը վիրավորել է, եկել եք ընդդիմությանն եք սպառնում։ Ձեզնից վախեցող չկա, քանի անգամ ասենք։ Ութ տարի անում եք՝...

Երևանի կենտրոնում էլ է կրիմինալ լինում, Երևանի կենտրոնում էլ են մտնում մարդու տուն, գնդակահարում․ Փաշինյան

Երևանի կենտրոնում էլ է կրիմինալ լինում, Երևանի կենտրոնում էլ են մտնում մարդու տուն, գնդակահարում են, ավազակային հարձակում են անում։ Ի՞նչ, փշալարեր քաշե՞նք Երևանով, Մաշտոցի պողոտայով, ռազմական դրությո՞ւն...