Անվիճելի է, որ առկա է քաղաքական որոշում և քաղաքական հետապնդում․ Սամվել Կարապետյանի պաշտպան

15 Օգոստոսի, 2025

«Դատավոր Տիգրան Դավթյանը փաստացի գտնում է, որ այդ տեսանյութը, որն առկա է, այնպես, ինչես հիմա մեր հարցազրույցը երբ կվարտվի, այլևս միշտ լինելու է հասանելի, գտնում է, որ դրա նկատմամբ կարող է տեղի ունենալ խոչընդոտում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով հակակոռուպցիոն դատարանի՝ Կարապետյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու որոշմանը։

«Ավելի հեշտ պրոցես է մարդուն կալանքի տակ պահեը, քան արդարացնելը, թե ինչի համար չի կարող լինել կալանքի տակ։ Սա էլ է աբսուրդ, ի դեպ։ Գտնում է, որ կա թաքնվելու ռիսկ։ Պատկերացնո՞ւմ եք, այսինքն «Ֆորբս»-ի ցուցակում գտնվող մեր հայրենակիցը կարող է թաքնվել։ Այսինքն, լինելով հանրային անձ, լինելով անձ, ով հուլիսի 4-ին հայտարարեց իր քաղաքական հայտի մասին, հուլիսի 14-ին հայտարարեց քաղաքական թիմ ձևավորելու մասին, պետք է ենթադրյալ միջին ծանրության հոդվածով, որի պատիժը սկսում է տուգանքից, վախենալ ու թաքնվել քննությունից։ Սա է մեզ հուշում դատավոր Տիգրան Դավթյանը։ Ես միայն այն կարող եմ եզրահանգել, որ այստեղ արդարադատություն տեղի չունեցավ։ Տարրական արդար դատաքննության իրավունքը չապահովվեց։

Քաղաքական որոշում և քաղաքական հետապնդում բաղադրիչները այստեղ միաժամանակ առկա են և դա անվիճելի է»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։։

Նմանատիպ նյութեր

Ծովինար Թադևոսյանը պատժում է անհնազանդներին․ «Հրապարակ»

Ծովինար Թադևոսյանը պատժում է անհնազանդներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանը վերանշանակվելուց հետո ոչ միայն ամրապնդել է դիրքերը, այլեւ պայքար է սկսել անհնազանդ ենթակաների դեմ` նրանց, որոնք իր հրահանգներն անառարկելիորեն չեն կատարում։ Աշխատանքային անհամատեղելիության պատճառով պաշտոնից ազատվել...

Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»

Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի բնակիչները երեկ հայտնվեցին մի իրավիճակում, որը վաղուց պետք է լիներ ոչ թե սոցիալական ցանցերի քննարկման, այլ պետական մարմինների օպերատիվ արձագանքի առարկա։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներից քաղաքացիները հրապարակում էին տեսանյութեր,...

ԱՄՆ-ը շուրջ 7,5 մլն դոլար է հատկացրել Հայաստանում մեդիայի ֆինանսավորմանը

ԱՄՆ-ը շուրջ 7,5 մլն դոլար է հատկացրել Հայաստանում մեդիայի ֆինանսավորմանը

ԱՄՆ-ը շուրջ 7,5 մլն դոլար է հատկացրել հայկական ԶԼՄ-ների, լրագրողների և բլոգերների ֆինանսավորմանը։ Այդ մասին վկայում են ԱՄՆ կառավարության պետական ծախսերի վերաբերյալ տվյալները, որոնք ուսումնասիրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Սկզբում Վաշինգտոնը «Media Program in Armenia» ծրագրի...

Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»

Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՊՆ N զորամասում պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ի մահվան դեպքով իրավապահները մի քանի վարկած են քննում՝ պարզելու, թե ինչ հանգամանքներ կարող էին հանգեցնել զինծառայողի այդ քայլին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննության...