Աննա Հակոբյանի կրթարշավը պոպուլյար չէ․ «Հրապարակ»

16 Օգոստոսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է․

«Օրեր առաջ հայտարարեցին, որ Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» արշավն ավարտում է այս փուլը, իսկ կրթարշավի տեսահոլովակները շուտով կցուցադրվեն հեռուստատեսությամբ: Ապա սկսեցին հեռարձակել պետական ֆինանսավորմամբ գործող Հանրային հեռուստաընկերության եթերում, ընդ որում՝ անվճար հիմունքներով և «փրայմ թայմին»:

Այսինքն, որպեսզի բարձր դիտողականություն ապահովեն այդ «արժեքավոր» տեսանյութերի համար։ Թողարկումներից մեկը հեռարձակվել է հուլիսի 18-ին, ժամը 22:00-ի հատվածում։

Սակայն զարմանալիորեն հաղորդման տեսագրությունը հետո հեռացվել է Հանրայինի յութուբյան ալիքից: Ըստ որոշ տեղեկությունների, պատճառն այն է, որ դիտումները քիչ են եղել:

Մեզ ասացին, որ այն հիմա տեղադրված է միայն կառավարության յութուբյան էջում և տասն օրվա ընթացքում 2 հազար 500 դիտում է ունեցել: Այսինքն, ժողովուրդը բացարձակ անտարբեր է այս զույգի և նրանց կրթարշավի նկատմամբ։ Մինչդեռ Հանրայինով հեռարձակելուց առաջ տիկինը հաշվետվություն ներկայացրեց իր լսարանին՝ պարծենալով, որ ավելի քան 11 հազար մարդ ներկա է գտնվել այդ «շատ կարևոր» խոսակցությանը, ավելի քան 12 հազար մարդ միացել է շարժմանը։

«Եթե յուրաքանչյուրը սեփական օրինակով վարակի 100-200 հոգու, ինքնակատարելագործվելու համաճարակն անխուսափելի կլինի»: Մինչդեռ ակնհայտ է, որ կրթարշավի մասնակիցներին զոռով են բերել միջոցառմանը, նրանք հիմնականում վարչական աշխատողներ էին, որոնք ստիպված էին մասնակցում տիկնոջ արշավին, այլ ոչ թե «կրթվելու» անհագ ցանկությունից դրդված։ Թերևս ժամանակին էլ իշխանական զույգը դադարեցրեց «ընտանեկան փոդքաստը»` ցածր դիտումների պատճառով:

Թեև կառավարական առանձնատանը մի ամբողջ սենյակ էին առանձնացրել և հատուկ կահավորել, սակայն 4 թե 5 եթերից հետո հրաժարվեցին այդ մտքից»:

Մանրամասները՝ այստեղ։

 

Նմանատիպ նյութեր

Հայաստանի մասով այլևս նույնիսկ դիվանագիտական ձևականություններ չեն պահպանում․ քաղաքագետ

Հայաստանի մասով այլևս նույնիսկ դիվանագիտական ձևականություններ չեն պահպանում․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչ դրամատիկ է` մինչ Հայաստանի և համայն հայության, տարածաշրջանի և ամբողջ Եվրասիայի դիվանագիտության նորահայտ «աստղ», տաղանդ, Քիսինջերին գերազանցող և համաշխարհային դիվանագիտության մտքին մարտահրավեր նետող...

Ադրբեջանում տարածվում են հակառուսական նարատիվներ․ Զախարովա

Ադրբեջանում տարածվում են հակառուսական նարատիվներ․ Զախարովա

Մարիա Զախարովան՝ Բաքվի կողմից երեք ռուս լրագրողների նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ, նշել է, որ Ադրբեջանի տեղեկատվական դաշտում մշտապես առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։ Մոսկվան անհրաժեշտության դեպքում կապահովի...

Սրբազանին «ահաբեկիչ» անվանելով՝ դուք չեք կարող թաքցնել ձեր ձախողումները․ Միհրան Մախսուդյանը՝ ՔՊ-ականին

Սրբազանին «ահաբեկիչ» անվանելով՝ դուք չեք կարող թաքցնել ձեր ձախողումները․ Միհրան Մախսուդյանը՝ ՔՊ-ականին

Գնդապետ Միհրան Մախսուդյանը գրում է․ «Վահագն Ալեքսանյան, նախքան Բագրատ Սրբազանին և մեզ բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել, հետո խոսել։ Այո՛, ես քեզ հետ խոսում եմ՝ որպես մարդ, ով 30 տարի ծառայել է իր ազգին ու պետությանը, ոչ թե որպես մանկահասակ...

Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում հակամարտության սառեցումը ռազմաճակատի գծով․ Կրեմլ

Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում հակամարտության սառեցումը ռազմաճակատի գծով․ Կրեմլ

Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում հակամարտության սառեցման հնարավորությունը մարտական շփման ներկայիս գծով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք մեր դիրքորոշումը, այն բացառում է դա», — «Վեստի» տեղեկատվական համակարգին տված...

Իսրայելը հարվածել է սիրիական ավիաբազային՝ թուրքական ներկայությունը կանխելու համար․ Axios

Իսրայելը հարվածել է սիրիական ավիաբազային՝ թուրքական ներկայությունը կանխելու համար․ Axios

Իսրայելցի պաշտոնյան Axios-ին հայտնել է, որ Իդլիբի մերձակայքում գտնվող սիրիական ավիաբազային հասցված հարվածի նպատակն է եղել կանխել այնտեղ թուրքական ռազմական ներկայության ընդլայնումը։ Սակայն թուրք պաշտոնյան հերքել է այդ պնդումը՝ պարբերականին հայտարարելով․ «Ավիաբազայում...