​Անմեղ թվացող խաղերում թաքնված են բազմաթիվ ռիսկեր․ ՆԳՆ

15 Օգոստոսի, 2026

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է․ «Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում․

​Ժամանակակից առցանց (օնլայն) խաղերը միայն ժամանցի վայր չեն։ Դրանք հաճախ վերածվում են հաղորդակցման հարթակների, որտեղ երեխաները կարող են հանդիպել անծանոթների և ենթարկվել կիբեռբուլինգի (առցանց հետապնդման և ծաղրի) կամ հոգեբանական ճնշումների։

​Անմեղ թվացող խաղերում թաքնված են բազմաթիվ ռիսկեր, օրինակ`

* Անձնական տվյալների արտահոսք․ Երեխաները հավատում են առցանց «ընկերներին» և փոխանցում լուսանկարներ, հեռախոսահամարներ կամ այլ զգայուն տեղեկություններ։

* Ծաղր և բուլինգ․ Լուսանկարներն ու տվյալները հաճախ տարածվում են այլ սոցիալական ցանցերում (օրինակ՝ Telegram-ի փակ կամ բաց խմբերում)՝ երեխային ծաղրի ենթարկելու նպատակով։

* Հոգեբանական ծանր հետևանքներ․ Երկարատև ճնշումը կարող է հասցնել երեխային ուժեղ սթրեսի, ագրեսիայի կամ ինքնավնասման մտքերի։

​Հաշվի առնելով վերոնշյալը, ծնողներին հորդորում ենք

1. ​Խոսե՛ք երեխայի հետ․ Բացատրեք, որ առցանց «խաղընկերը» իրական ընկեր չէ։ Երբեք չի կարելի անծանոթներին ուղարկել անձնական լուսանկարներ կամ տվյալներ։

2. ​Վերահսկե՛ք անվտանգությունը․ Ստուգեք խաղերի և մեսենջերների գաղտնիության կարգավորումները (Privacy Settings)․ սահմանափակեք անծանոթների կողմից նամակներ ուղարկելու հնարավորությունը։

3. ​Վստահեցրեք երեխային, որ ցանկացած սպառնալիքի կամ ծաղրի դեպքում նա կարող է դիմել Ձեզ և չի պատժվի։

4. ​Երևույթին տվեք ճիշտ արձագանք․ Ծաղրի կամ սպառնալիքի հանդիպելիս՝ ՊԱՀՊԱՆԵՔ (Screenshot) ողջ նամակագրությունը, արգելափակեք նամակ ուղարկողին և մի՛ մտեք փոխադարձ սպառնալիքներ պարունակող նամակագրության մեջ։

​Եթե Ձեր երեխան ենթարկվել է առցանց հարձակման կամ կիբեռբուլինգի, անհապաղ դիմեք իրավապահ մարմիններին։

​Միասին ապահով դարձնենք համացանցը մեր երեխաների համար»։

Նմանատիպ նյութեր

Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի

Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի

Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Վաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական...

Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

Գլենդելի ոստիկանությունը փոստային նամակների գողության, անձնական տվյալների յուրացման և վարկային քարտերի հետ կապված խարդախության գործի շրջանակում ձերբակալել է հինգ հայի։ Այս մասին հայտնում է Գլենդելի ոստիկանության վարչությունը։ Գլենդելի ոստիկանության ֆինանսական...

21-րդ դարում մարդիկ սովից մահանում են Հայաստանում․ Արեգ Սավգուլյան

21-րդ դարում մարդիկ սովից մահանում են Հայաստանում․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան էջում գրում է.  «10 հազար եվրոյանոց հեծանիվ քշող Արսեն Լամբորջինի, որտե՞ղ են քո սոցիալական ծառայությունները, որտեղ ես դու անձամբ, գետնից կտրված ճախրում ես և երազում նոր գերթանկարժեք խաղալիքների մասին, երբ մարդիկ 21-րդ դարում...

2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել. Տիգրան Ջրբաշյան

2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել. Տիգրան Ջրբաշյան

Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախորդ գրառումների շարունակությունը՝ հասկանալու, թե հրապարակվող «դեպքերի» թվերն իրականում ինչ են նշանակում։ Այս անգամ՝ ՄՌՏ-ի մասին։ 2026թ. առաջին կիսամյակի հրապարակված տվյալներից առանձին չի երևում՝ քանի ՄՌՏ...

Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը

Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը

Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը։ Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Մասնավորապես, փոփոխությունը վերաբերում է քաղաքացիական, մաքսային,...