Անկախության հռչակագիրը մեր միասնականության խարիսխն է. ՀՅԴ

23 Օգոստոսի, 2026

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի 36-ամյակի առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

1990 թվականի օգոստոսի 23-ին, բարդագույն պայմաններում, Հայաստանի Գերագույն խորհուրդը հռչակեց մեր անկախ պետականության ստեղծման գործընթացի մեկնարկը։

Հակառակ քաղաքական տարաձայնություններին, Անկախության հռչակագիրը ընդունվեց համախոհությամբ, խորհրդարանական և արտախորհրդարանական գրեթե բոլոր ուժերի ներգրավմամբ։

Այն ամրագրեց Հայոց անկախ պետականությունը վերականգնելու քաղաքական, պատմական, իրավական, տնտեսական և մշակութային հիմնասյուները։

Մեկ տարի անց՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին, համաժողովրդական հանրաքվեով ամրագրվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։

Հռչակագիրը դարձավ մեր պետականության օրենսդրության հիմքը և իբրև ապագա Մայր օրենքի նախահիմք, արժանի տեղը գտավ ՀՀ Սահմանադրության նախաբանում՝ որպես նորանկախ պետության արժեքային առանցքը, որ ենթակա չէ փոփոխման:

Սիրելի՛ հայրենակիցներ,
Անկախության հռչակագիրը մեր միասնականության խարիսխն է։ Այն նկարագրում է մեր պետության բնույթն ու համահայկական հանձնառությունը։ Դա մեր ծննդյան վկայականն է, որի հանդեպ ոտնձգությունը հարձակում է պետականության հիմքերի վրա։

Հավատարիմ մնալով անկախության գաղափարին և դրա մեջ ամրագրված համազգային նպատակներին, պետք է ուժ գտնենք մերժելու հակապետական ու հակազգային իշխանություններին, վերահաստատելով մեր ազատ ապրելու ձգտումը և անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական ու իրավական պետություն կերտելու կամքը։ Սա է խաղաղ ու ապահով ապագայի մեր պետության կենսունակության երաշխիքը։

Պաշտպանելով Անկախության հռչակագիրը, տեր ենք կանգնում Հայաստանի Հանրապետությանը, Հայոց պետականությանը»։

 

Նմանատիպ նյութեր

Վարդապետյանը կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ

Վարդապետյանը կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ

2026 թվականի հունիսի 15-ին, սեպտեմբերի 3-ին և սեպտեմբերի 28-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում, Կապանի կայազորի զինվորական դատախազությունում և Շիրակի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն...

Հայկական կողմն այլևս ոչ մի խաղաքարտ չունի․ Վիտալի Մանգասարյան

Հայկական կողմն այլևս ոչ մի խաղաքարտ չունի․ Վիտալի Մանգասարյան

Հայաստանում սահմանային անվտանգության հերթական լուրջ խնդիրն է առաջացել․ զինված ադրբեջանցի զինծառայողը հատել է Հայաստանի սահմանը, հասել Շաքի բնակավայր, ներխուժել հայ կնոջ տուն և հրազենային վնասվածք հասցրել նրան։ Մինչ այդ նա հայտնվել էր բնակավայրում՝ անցնելով Հայաստանի...

ՀՀ զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

ՀՀ զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքս - 2026» զեկույցը։ Այսպես. Հայաստանը ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման 3.81 ինդեքսով 110 երկրների շարքում զբաղեցնում է...

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Այրարատ» կինոթատրոնը

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Այրարատ» կինոթատրոնը

Գլխավոր դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 29-ին, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, ՍՊ ընկերության, ՓԲ ընկերության՝ պահանջելով, ի թիվս...

Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի

Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել․ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` կառավարության նախաձեռնությամբ 2026 թվականի հոկտեմբերի 12-ին` ժամը...