ԱՆԻՖ-ի «ժառանգությունը». 9 մլն դոլարի վերադարձը փորձություն է դարձել պետության համար. Hetq.am

3 Մարտի, 2026

«Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» պետական ֆոնդը, որը 2021-2023 թթ. 6,6 մլրդ դրամի (ԿԲ ներկա փոխարժեքով՝ 17,6 մլն դոլար) ներդրում է կատարել հայաստանյան 10 ընկերություններում, ամբողջությամբ հետ է ստացել դրանցից 5-ում կատարած իր ներդրումները: Դեռեւս ամբողջությամբ չի ավարտվել ընկերություններից մեկից դուրս գալու գործընթացը, քանի որ ֆոնդը ստանալիք գումար ունի, իսկ մյուս 4-ի մասով մեծ ու փոքր խնդիրներ են ծագել: Այս 4 ընկերություններում ֆոնդը ներդրել է մոտ 9 մլն դոլար, որը վերադարձնելը պետության կամքի ու կարողությունների յուրօրինակ փորձություն է դարձել:  Այս մասին գրում է Հետքը:

Հիշեցնենք, որ ներդրումային պետական ֆոնդի նպատակը եղել է կորոնավիրուսի համավարակի ազդեցության պայմաններում ՀՀ տնտեսական ակտիվության բարձրացումը, աշխատատեղերի ստեղծումը, արտահանման խթանումը, Հայաստանի մարզերի զարգացումը: Ֆոնդի մասնակիցը, այսինքն՝ նրա թողարկած փայերի սեփականատերը, պետությունն է՝ ՀՀ-ն, որը պետբյուջեից գումարներ էր «սրսկում» ֆոնդ, իսկ հետո դրանք ներդրվում էին տարբեր ընկերություններում:

Սահմանվել էր, որ ֆոնդը յուրաքանչյուր ծրագրում կարող է ներդնել 0,5-4 մլն դոլար, ինչի դիմաց տվյալ ներդրումն ընդունող ընկերությունում ստանալու էր 25,1-49,9 % մասնակցություն: Այսինքն՝ պետությունն ու մասնավոր ձեռնարկատերը բիզնեսի համասեփականատեր էին դառնալու: Երբ ֆոնդը դուրս է գալիս համատեղ ընկերությունից, իր բաժնետոմսերը վաճառում է գործընկեր ձեռնարկատիրոջը:

2022 թ. պետական ներդրումային ֆոնդը դուրս էր եկել «Ժամանակակից վիրաբուժության կլինիկա», իսկ 2023-ին՝ «Սիդ թու Ֆարմ» ՓԲԸ-ներից՝ իր բաժնետոմսերը վաճառելով դրանց մյուս բաժնետերերին: Առաջինի դեպքում վաճառքի գումարը կազմել է 63,9 մլն դրամ, երկրորդի դեպքում՝ 346 մլն դրամ:

2025-ի օգոստոսին Կառավարությունը որոշեց ֆոնդի կատարած ներդրումները հետ ստանալու գործընթաց սկսել մյուս 8 ընկերություններում՝ կրկին նրան պատկանող բաժնետոմսերը վաճառելով: Ֆոնդի կառավարիչը՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն գործադիրի որոշման հիման վրա դիմեց ֆոնդից ներդրումներ ստացած այս 8 ընկերությունների մյուս բաժնետերերին՝ առաջարկելով նրանց ձեռք բերել ֆոնդին պատկանող բաժնետոմսերը:

Հիշեցնենք, որ կառավարիչ ընկերության սեփականատերը 2019-2024 թթ. ԱՆԻՖ-ն էր («Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ), իսկ 2024-ից մինչ օրս՝ Պետգույքի կառավարման կոմիտեն (ՊԳԿԿ):

Ինչպես գրել ենք նախորդ հոդվածում, կառավարչի առաջարկին համաձայնություն են տվել եւ ֆոնդի բաժնետոմսերն արդեն իսկ ամբողջությամբ գնել են «Յունիվերսալ Քլոզրս», «Գլոբալ Քոննեքթ» եւ «ԷյԷմՍի» ՓԲԸ-ների մյուս համասեփականատերերը: Վերջիններիս հետ ֆոնդի կառավարիչը բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագրեր է կնքել նոյեմբեր-հունվար ամիսներին, ինչի հիման վրա պետական ֆոնդն ստացել է ընդհանուր 3,6 մլրդ դրամ:

Ներդրում ստացած եւս մի ընկերության՝ «Դոմ Արենա» ՓԲԸ-ի մյուս բաժնետերը չնայած չի համաձայնել ֆոնդի բաժնետոմսերը ձեռք բերելու առաջարկին, այդուհանդերձ, դեմ չի եղել այլ պայմաններով դրանք գնելուն, ինչի համար էլ գործարկվել է դեռեւս 2021-ին կնքված համաձայնագրով նախատեսված տարբերակը, ըստ որի՝ մասնավոր գործընկերը ֆոնդի բաժնետոմսերը գնելու է 4 փուլով կատարվելիք վճարումների միջոցով: Փետրվարի 18-ի դրությամբ վճարվել էր 195 մլն դրամ (ֆոնդի զուտ ներդրումը (տոկոսները չհաշված) «Դոմ Արենա» ՓԲԸ-ում եղել է մոտ 277 մլն դրամ):

Այսպիսով՝ 10 ընկերություններից 5-ից «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» պետական ֆոնդը պաշտոնապես դուրս է եկել, մեկի հետ էլ («Դոմ Արենա») «ապահարզանն» ընթացքի մեջ է:

ՊԳԿԿ-ից տեղեկացել ենք, որ ֆոնդից ներդրում ստացած մյուս 4 ընկերությունները՝ «Տավրոս ԿՎՄ», «Ապագա Փրոջեքթս», «Բերրիմաունթ» եւ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ները, չեն օգտվել կառավարչի՝ բաժնետոմսերը գնելու առաջարկից:

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․ Ողջ պետական ապարատի փոխարեն՝ Փաշինյանը

«Ի դեպ»․ Ողջ պետական ապարատի փոխարեն՝ Փաշինյանը

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը սոցկայքերով մի քանի անգամ ցուցադրել է, թե ինչպես է ընթերցում քաղաքացիների նամակները։ Հընթացս բողոքում է, որ դրանք շատանում են։ Նախ՝ հիշենք, որ 2018 թվականին իշխանության գալով՝ հայտարարում էր, թե պետք է ստեղծվի տարածքային կառավարման...

Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը հրաժարվել է քննել գործը. Ինքնաբացարկ է հայտնել. «Փաստինֆո»

Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը հրաժարվել է քննել գործը. Ինքնաբացարկ է հայտնել. «Փաստինֆո»

Կալանավորվելուց 20 օր անց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սրտի կաթվածից մահացած՝ Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի գործով դատավոր Արամ Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։ Ինչպես արդեն...

Արամ Վարդևանյանն ընդունել է մեր երկրում Գերմանիայի դեսպանին

Արամ Վարդևանյանն ընդունել է մեր երկրում Գերմանիայի դեսպանին

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ Լենա Մաթևոսյանը։...

Կրեմլը պահանջել է, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից․ BILD

Կրեմլը պահանջել է, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից․ BILD

Աբու Դաբիում, Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բազմակողմ բանակցությունների ընթացքում, ռուսական պատվիրակությունը ոչ պաշտոնապես առաջ է քաշել «եվրոպական անվտանգության նոր կարգի» դրույթներ, որոնք վերաբերել են ոչ միայն Կիևին։ Կրեմլի ներկայացուցիչները պահանջել են, որ...

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին  հայտնում են Քննչական կոմիտեից։ Կոմիտեի փոխանցմամբ, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գլխավոր դատախազություն։ Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 1-ին տեղեկություններ են տարածվել,...