700 մլն դրամ՝ ընկերոջ բիզնեսին. Հետք

30 Սեպտեմբերի, 2025

2022 թ. մարտ, ապրիլ եւ հունիս ամիսներին «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը երեք տրանշով ընդհանուր 700 մլն դրամ է ներդրել երեւանյան «Գլոբալ Քոննեքթ» ՓԲԸ-ում (Global Connect): Ընկերությունն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է ավտոմոբիլային տրանսպորտի միջպետական բեռնափոխադրումներով:

Ներդրման նպատակը, ԱՆԻՖ-ի տեղեկացմամբ, եղել է 18 բեռնատարների եւ դրանց կիսակցորդիչների (այդ թվում՝ սառնարան-կիսակցորդիչների) ձեռքբերումն ընկերության կողմից, ինչը պետք է հնարավորություն տար սպասարկել հայաստանյան խոշոր ներկրողներին եւ արտահանողներին:

«Գլոբալ Քոննեքթ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018-ին: Միակ փայատեր գրանցվել էր երեւանցի Սուսաննա Գեւորգյանը, որը նաեւ տնօրենն էր, սակայն շուտով նրան տնօրենի պաշտոնում փոխարինել է ամուսինը՝ Սերգեյ Բագրատի Գրիգորյանը: 2021-ի դեկտեմբերին՝ պետական ֆոնդից ներդրում ստանալուց քիչ առաջ, ՍՊԸ-ն վերակազմավորվել է ՓԲԸ-ի (ֆոնդը 0,5-4 մլն դոլարի ներդրումներ էր կատարում միայն բաժնետիրական ընկերություններում, ինչի դիմաց դառնում էր 25,1-49,9 %-ի բաժնետեր):

«Գլոբալ Քոննեքթ» ՓԲԸ-ում սկզբում 50-50 %-ի բաժնետեր էին Գրիգորյան-Գեւորգյան ամուսինները: 2022-ի մարտ-հունիսին ընկերությունում 700 մլն դրամ «ներարկելու» ընթացքում՝ գարնանը, ՓԲԸ-ի 49 %-ի բաժնետեր է դարձել պետական ֆոնդը, որի բաժնետոմսերը կառավարում է «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն (տնօրեն՝ Բելլա Մանուկյան): Իսկ մնացած 51 %-ի տերը Սուսաննա Գեւորգյանն է:

Եթե 700 մլն դրամ ներդրման դիմաց պետական ֆոնդը ստացել է 49 % բաժնետոմս, ապա ստացվում է, որ 51 %-ի սեփականատեր Ս. Գեւորգյանի (ավելի ճիշտ՝ ամուսինների) ներդրումը ՓԲԸ-ում եւս գնահատվել է մոտավորապես այդքան կամ մի փոքր շատ: Մյուս կողմից՝ «Հետքի» աղբյուրը հայտնել է, որ «Գլոբալ Քոննեքթում» պետական միջոցներից ներդրում անելուց առաջ ընկերությունն ունեցել է ընդամենը 5 բեռնատար: Բնականաբար, ընկերության արժեքը չի որոշվում միայն ունեցած գույքի ծավալով, սակայն միեւնույնն է՝ ԱՆԻՖ-ի կողմից կատարված գնահատման եւ ներդրման ծավալի որոշման վերաբերյալ հարցեր են ծագում:

Սերգեյ Գրիգորյանը 2022-ի ամռանը հայտարարել էր, որ ԱՆԻՖ-ին դիմելու պատճառը եղել է այն, որ իրենց բեռնատարները չեն բավականացրել հաճախորդների պատվերներն իրականացնելու համար, ինչի հետեւանքով օգտագործել են նաեւ հայկական ու արտասահմանյան այլ ընկերությունների բեռնատարներ, եւ դրանից հետո որոշել են մեծացնել իրենց սեփական ավտոպարկը:

ԱՆԻՖ-ի ներկա ղեկավարությունից տեղեկացել ենք, որ «Գլոբալ Քոննեքթը» պետական ֆոնդի ներդրումների շնորհիվ, ի վերջո, ձեռք է բերել 17 բեռնատար:

Հիշեցնենք՝ 2022-ին «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի վերադաս ԱՆԻՖ-ի տնօրենը Դավիթ Փափազյանն էր, իսկ տնօրենների խորհրդի նախագահը՝ Տիգրան Ավինյանը:

Մանրամասները հղումով

Նմանատիպ նյութեր

ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի․ «Հրապարակ»

ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի: Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ԱԺ մտած «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծն է քննարկվելու, որի հետ կապված՝ խուլ առարկություն ունեն անգամ իշխանական ֆրակցիայում: Այստեղ...

8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»

8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Տավուշի մարզպետի աշխատակազմում գործում է մարզի զոհված, մահացած, հաշմանդամ դարձած զինծառայողների, ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմաններն ուսումնասիրող, ստուգող հանձնաժողով։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Տավուշում...

Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ»

Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ կառավարության ֆեյքերի ՊՈԱԿ-ի զեկույցն ասեկոսեների թեմա է դարձել նաեւ ներիշխանական տիրույթում։ Չփաստարկված, մամուլի ու այլոց պատմածների հիման վրա կազմված եւ Վեհափառին դարի հանցագործ ներկայացնող 70 էջանոց...

Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»

Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխատանքից ազատվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բաժնի պետեր, որոնք, մեր աղբյուրների փոխանցմամբ, ընդդիմադիր հայացքներ են ունեցել ու չնայած հրապարակավ չեն արտահայտել դրանք, բայց հնարավոր չի եղել ընդհանրապես թաքցնել։ Խոսքը համակարգչային...

ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին. «Փաստ»

ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ հերթական դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացավ բավականին բարձր տրամադրությամբ, իրեն բնորոշ ձիգ կեցվածքով, կարծես կալանավայրից եկած չլիներ, որտեղ պահվում է արդեն 1 ամիս: Սակայն, մեզ հասած տեղեկություններով, որքան էլ...