Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am

11 Ապրիլի, 2026

Կառավարությունը ծրագրում է «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» պետական ներդրումային ֆոնդից վերցնել վերջինիս ունեցած 3,7 մլրդ դրամը (Կենտրոնական բանկի ներկա փոխարժեքով՝ 9,8 մլն դոլար) եւ փոխանցել պետբյուջե: Այս մասին գրում է Հետքը։

Այս գումարից 3,61 մլրդ դրամը գոյացել է մասնավոր 4 ընկերություններից հետ ստացած դրամական միջոցներից: Այս եւ այլ ընկերություններում պետական ֆոնդը ժամանակին միլիոնավոր եւ նույնիսկ միլիարդավոր դրամների ներդրումներ էր արել՝ դառնալով դրանց համասեփականատեր: 2025-ի օգոստոսին Կառավարությունը ներդրումները հետ ստանալու գործընթաց էր նախաձեռնել, ինչից հետո ֆոնդը հետ է ստացել 3,61 մլրդ դրամ:

Պետբյուջե փոխանցվելիք 3,7 մլրդ դրամից շուրջ 90 մլն դրամն էլ ներդրումային ֆոնդի դրամային հաշիվներին առկա գումարի մնացորդն է:

Հիշեցնենք, որ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի նպատակը եղել է կորոնավիրուսի համավարակի ազդեցության պայմաններում ՀՀ տնտեսական ակտիվության բարձրացումը, աշխատատեղերի ստեղծումը, արտահանման խթանումը, Հայաստանի մարզերի զարգացումը: Այս ֆոնդի մասնակիցը, այսինքն՝ նրա թողարկած փայերի սեփականատերը, պետությունն է՝ ՀՀ-ն, որը պետբյուջեից գումարներ էր «սրսկում» ֆոնդ, իսկ հետո դրանք ներդրվում էին տարբեր ընկերություններում:

2020 թ. Կառավարությունը սահմանել էր, որ ֆոնդում պետության մասնակցության առավելագույն ժամանակահատվածը 10 տարին է, ընդ որում՝ առաջին 5 տարում ֆոնդը պետք է ներդրումներ կատարեր պետական միջոցներով, իսկ հաջորդող 5 տարում պիտի իրականացվեր ֆոնդի ակտիվների իրացում (լիկվիդացիա) եւ պետության փայերի մարում: Այլ կերպ ասած՝ այսուհետ ներդրումներ այլեւս չեն կատարվելու (առաջին 5 տարին ավարտվել է), սկսվել է ֆոնդի ակտիվների լիկվիդացիան:

2021-2023 թթ. ֆոնդը, իսկ ավելի կոնկրետ՝ դրա կառավարիչը, որը պետական ընկերություն է («Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ) 10 մասնավոր ընկերություններում կատարել է 6,6 մլրդ դրամի ներդրում: Բացի սրանից՝ պետական ֆոնդը շուրջ 2,97 մլն դոլար է ներդրել ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդում (այստեղ ներդրվող գումարները հետագայում օգտագործվում են՝ Հայաստանում գործող փոքր եւ միջին ձեռնարկություններում ներդրումներ անելու համար։):

Ինչպես ասվեց, 2025-2026 թթ. «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը մասնավոր ընկերություններից հետ է ստացել 3,61 մլրդ դրամ, իր հաշիվներին էլ ունեցել է շուրջ 90 մլն դրամ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․ Ողջ պետական ապարատի փոխարեն՝ Փաշինյանը

«Ի դեպ»․ Ողջ պետական ապարատի փոխարեն՝ Փաշինյանը

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը սոցկայքերով մի քանի անգամ ցուցադրել է, թե ինչպես է ընթերցում քաղաքացիների նամակները։ Հընթացս բողոքում է, որ դրանք շատանում են։ Նախ՝ հիշենք, որ 2018 թվականին իշխանության գալով՝ հայտարարում էր, թե պետք է ստեղծվի տարածքային կառավարման...

Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը հրաժարվել է քննել գործը. Ինքնաբացարկ է հայտնել. «Փաստինֆո»

Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը հրաժարվել է քննել գործը. Ինքնաբացարկ է հայտնել. «Փաստինֆո»

Կալանավորվելուց 20 օր անց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սրտի կաթվածից մահացած՝ Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի գործով դատավոր Արամ Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։ Ինչպես արդեն...

Արամ Վարդևանյանն ընդունել է մեր երկրում Գերմանիայի դեսպանին

Արամ Վարդևանյանն ընդունել է մեր երկրում Գերմանիայի դեսպանին

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ Լենա Մաթևոսյանը։...

Կրեմլը պահանջել է, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից․ BILD

Կրեմլը պահանջել է, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից․ BILD

Աբու Դաբիում, Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բազմակողմ բանակցությունների ընթացքում, ռուսական պատվիրակությունը ոչ պաշտոնապես առաջ է քաշել «եվրոպական անվտանգության նոր կարգի» դրույթներ, որոնք վերաբերել են ոչ միայն Կիևին։ Կրեմլի ներկայացուցիչները պահանջել են, որ...

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին  հայտնում են Քննչական կոմիտեից։ Կոմիտեի փոխանցմամբ, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գլխավոր դատախազություն։ Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 1-ին տեղեկություններ են տարածվել,...