Անընդունելի է Մակրոնի դիրքորոշումը. ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի հայտարարությունը

30 Հունիսի, 2025

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ նշված է.

«Նախագահ Մակրոնի՝ Փաշինյանի հետ հեռախոսային հաղորդակցության բովանդակությունն անհասկանալի և անընդունելի է ու, ըստ ամենայնի, դատապարտելի:

Երկու ուղղություններով տրված պատգամը չի կարող տեղավորվել ֆրանսիական քաղաքական դասական տրամաբանության մեջ:

ա – ինչպե՞ս կարելի է ամբողջական զորակցություն հայտնել այն անձին, որը Արցախը կամավոր հանձնել է թշնամուն, որը 800 հեկտար հող  է զիջել նույն թշնամուն, որը 5000 երիտասարդի գիտակցաբար ուղարկել է դեպի մահ, ի վերջո, կապիտուլացիայի ռահվիրա է: Պարոն նախագահ, Դուք, ուրեմն, նույն տրամաբանությամբ կզորակցեի՞ք մարշալ Պետենին։ Վստահաբար՝ ոչ:

Ավելին: Ինչպե՞ս եք զորակցում Հայ եկեղեցու դեմ պայքար հայտարարած, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ամենագռեհիկ արտահայտություններով հանդես եկող անձին: Միևնույն զորակցությունը կցուցաբերեի՞ք, օրինակ, Հռոմի Պապի նկատմամբ որևէ նման արտահայտությանը կամ Կաթոլիկ եկեղեցու նկատմամբ որևէ նման արշավին: Վստահաբար՝ ոչ:

Իսկ ինչ վերաբերում է  ժողովրդավարության, այսպես կոչված, ոտնահարմանը, որի պատասխանատվությունը կամա-ակամա վերագրում եք ընդդիմությանը, ապա Ձեր հասցեագրումը պետք է կատարեք լրիվ հակառակ ուղղությամբ, պարոն նախագահ, այն ուղղելով նույն Ձեր հովանավորյալին, որովհետև նա՛ է Հայաստանում ժողովրդավարության ոտնահարման հիմնական պատասխանատուն, երբ ապօրինաբար ներխուժում է  Վեհարանի տարածք, սուտ ու շինծու պատրվակներով հալածում, ձերբակալում, կալանավորում հոգևորականների, քաղաքական պատասխանատուների, ակտիվիստների, պարզապես որովհետև ընդդիմախոս են իրեն եւ ընդդիմադիր՝ իր իշխանությանը: Դուք նույն կեցվածքը կցուցաբերե՞ք ձեր ընդդիմադիրների նկատմամբ, պարոն նախագահ: Վստահաբար՝ ոչ:

բ -Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու մասին եք խոսում, ջատագովում եք սահմանի բացում, պարոն նախագահ: Բայց ո՞ր և ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ միակողմանի և անընդհատ զիջում է միայն կատարվում, երբ պաշտոնական բաքուն Հայաստանը շարունակում է  դիտարկել, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջան», իսկ անկարան մատ  է թափահարում օրը ցերեկով՝ հայտարարելով, որ 1915-ի Ցեղասպանությունը դեռ դաս չի եղել հայերին …

Պարոն նախագահ, եթե Ձեր այս կեցվածքը բխում է հակառուսական Ձեր և ընդհանրապես եվրոպական դիրքորոշումից՝ Հայաստանի իշխանական շրջանակի նման ընդդիմությունը նկատելով ռուսամետ, սխալվում եք, որովհետև ներհայաստանյան ու ներհայկական ներկա տագնապն ու պայքարը երկու հոսանքների միջև ունի մեկ ու միակ վերնագիր՝ ազգայինն ընդդեմ ապազգայինին։ Հետեւաբար, պարոն նախագահ, ակնկալում ենք, որ իբրև երկրի առաջին դեմք, հետևեք Ֆրանսիայի արտաքին քաղաքականությանը բնորոշ դասական ոճին, որը դավանում է  հավասարակշռված լինել իր երկարամյա կենսափորձով»։

Նմանատիպ նյութեր

Հայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմը

Հայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմը

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին և արտաքին գործերի նախարարի տեղակալներ Սերգեյ Ռյաբկովն ու Միխայիլ Գալուզինը կընդգրկվեն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության կազմում։ Բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 10-ին...

ԻՀՊԿ-ն խոստացել է նոր պատերազմի դեպքում ցուցադրել Իրանի նոր ռազմական մշակումները

ԻՀՊԿ-ն խոստացել է նոր պատերազմի դեպքում ցուցադրել Իրանի նոր ռազմական մշակումները

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է 12-օրյա պատերազմից հետո հակաօդային պաշտպանության համակարգերի արագ զարգացման և նոր ռազմական մշակումներ ներկայացնելու ծրագրերի մասին։ Այս մասին Թեհրանում՝ կորպուսի օդատիեզերական ուժերի շաբաթվան...

Եղանակը կտրուկ ցրտում է. տեղումներ են սպասվում

Եղանակը կտրուկ ցրտում է. տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ըլեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։...

Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը

Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը

Հոկտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Սիլիկյան...

ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է․ Հակոբ Բադալյան

ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քննարկվում է, թե ով կլինի կամ ով պետք է լինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Անկեղծ ասած, անիմաստ քննարկումներ են, որովհետև ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հարցը Հայաստանում քաղաքական առաջին դեմքի...