Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները փակել են Անաստաս Միկոյան փողոցը/ Եղվարդի խճուղին

14 Ապրիլի, 2025

Երևանի Անաստաս Միկոյան 64  հասցեի 6 շենքերի բնակիչներն այսօր վաղ առավոտից փակել են Անաստաս Միկոյան փողոցը/Եղվարդի խճուղին՝  բողոքի և անհամաձայնության ձայն բարձրացնելու իրենց հետ տեղի ունեցող ապօրինությունների, անարդարությունների, կառուցապատող-բանկ-քաղաքապետարան-դատարան հանցավոր սխեմաների, կոռուպցիայի, ամենաթողության և պետության՝ սեփական քաղաքացիների հանդեպ անտարբերության վերաբերյալ:

Բանն այն է, որ այդ հասցեում կառուցված և բնակելի 6 շենքից բաղկացած համալիրի բնակիչներից խլում են իրենց պատկանող՝ ընդհանուր բաժնային սեփականությունը, որը նախատեսված էր կանաչապատման համար։ Կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն նախագծով ծանրաբեռնված և կանաչապատման ու բարեկարգման համար նախատեսված հատվածն առանձնացրել է, այնուհետև վաճառել իրեն փոխկապակցված մեկ այլ ընկերության՝ «ԿԱԷՌ Մայնինգ» ՍՊԸ-ին։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ թույլ է տվել նախագծով ծանրաբեռնված և կանաչապատման ու բարեկարգման  համար նախատեսված տարածքը օտարել. Ավինյանն այդ հատվածին առանձին հասցե է տրամադրել, իսկ Կադաստրի կոմիտեն իր հերթին, առանց գնորդների համաձայնությունը ստանալու, գնորդների գնման իրավունքներով ծանրաբեռնված հողամասի առանձնացված մասը գրանցել է որպես առանձին գույքային միավոր։

 

Փոոցը փակած բնակիչները ներողություն են խնդրումհամաքաղաքացիներից պատճառած անհարմարության համար։

«Սակայն ցանկանում ենք, որ դուք իմանաք, որ մենք հարգում ենք համակեցության կանոնները և այսօրվա և գուցե առաջիկա մի քանի օրերի ճանապարհներիի փակումը հարկադրված քայլ է, որին մենք եկել ենք այլ՝ օրենսդրական, բանակցային, քաղաքաքացիական բողոքի բոլոր առկա գործիքակազմերը սպառելուց հետո։ Մենք, ցանկանում ենք, որ մեր երեխաները ապրեն արդար, մաքուր և ապահով միջավայրում, որտեղ հարգվում է քաղաքացիների սեփականության իրավունքը և տեղ չունի կոռուպցիան, անարդարությունը, զոռբայությունն ու անտարբերությունը»,-նշում են ակցիայի մասնակիցներն ու կոչ են անում նաև իրենց իրավիճակում հայտնված մեր համաքաղաքացիներին նույնպես համախմբվել և պայքարել այս արատավոր երևույթների դեմ։

 

Դիմելով իշխանություններին նրանք նշում են. «Մեր օրինակը տեսնելով՝ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի չի կարող հավատալ, որ  այս պետությունը սեփական բախտը որոշելու, ճակատագիրը կանխորոշելու լավագույն գործիքն է քաղաքացու համար, և լավագույն կյանքը հնարավոր է միայն հենց այս պետության մեջ:

Տպավորություն է, որ նույն տեսլականի՝ հարստացիր և հարստացրու գաղափարի միակ շահառուն անպատասխանատու բիզնեսն ու պետական համակարգն են, հերոսը միայն հարկ վճարող քաղաքացիներն են, իսկ միլիարդների հասնող հարկերից չարամտորեն խուսափող կառուցապատողներին պետությունը չի տեսնում»։

 

 

Բողոքի մասնակիցները պետական, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմիններից մասնավորապես պահանջում են.

 

  • Նախագծային փաստաթղթերով հաստատված և իրենց գնման իրավունքներով սահմանված 3.37055 հա հողամասի նկատմամբ իրենց ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի ապահովում
  • այս հողամասից 0.4 հա մակերեսով հողամասի առանձնացման մասով իրավական գնահատական և գործարքի չեղարկում,
  • բացառապես ՀՀ օրենսդրության պահանջներին և գնման պայմանագրերի կետերին համապատասխան սեփականության իրավունքի փոխանցում,
  • 3-րդ անձանց իրավունքներից ազատ գույքի փոխանցում գնորդներին,
  • հստակ և անաչառ հետաքննություն և իրավական գնահատական կատարված ապօրինությունների վերաբերյալ և օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների ձեռնարկում՝ ապօրինությունները կատարած անձանց նկատմամբ։

Նմանատիպ նյութեր

Մեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը

Մեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը

Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանից։ Հիշեցնենք, որ, հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ...

«Ի դեպ»․ Զիջման թարս ներկայացնելը ո՞րն է

«Ի դեպ»․ Զիջման թարս ներկայացնելը ո՞րն է

Ինչո՞ւ Ադրբեջանը չի հայտնում իր զիջումների մասին, ի՞նչ է նա զիջել կամ փոխզիջել․ հարցը «պարզաբանել է» միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը․ «Որովհետև Ադրբեջանում չկան այն ուժերը, որ շահարկեն, ծուռ ու թարս ներկայացնեն այդ պրոցեսները»,- նշել է նա։ Տրամաբանությունից...

Ինչու են Մեղրիի համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ»

Ինչու են Մեղրիի համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Այսօր առավոտյան ձերբակալվել է Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը։ Այս պահին իրավապահ մարմինները նրա ձերբակալության վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկատվություն չեն հաղորդել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Անդրեասյանի ձերբակալության...

Իրանում դեռ առկա են խիստ մտահոգություններ և հիմնահարցեր՝ ԹՐԻՓՓ-ի հետ կապված. Պույա Հոսեյնի

Իրանում դեռ առկա են խիստ մտահոգություններ և հիմնահարցեր՝ ԹՐԻՓՓ-ի հետ կապված. Պույա Հոսեյնի

«Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին գրում է․ «Վերջին օրերին լուրեր են տարածվում ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ համացանցում շրջանառվող իրանական հայտարարության մասին: Ես անձամբ Իրանի պաշտոնական և ոչ պաշտոնական որևէ...

Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը

Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը

Խաչվերացի տոնին` սեպտեմբերի 13-ին, Էջմիածնի մայր տաճարում սուրբ և անմահ պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Խաչվերացի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (կամ համալիրի Սուրբ Գայանե վանքում) ավանդաբար մատուցվում է տոնական...