Անասնաբույժի քրեական գործի պատմության ու վարչապետի տիկնոջ նախաձեռնության համեմատականը․ Արսեն Բաբայան

20 Մայիսի, 2025

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իշխանությունների կողմից ներկայացված թալանի վերադարձի մի օրինակ, ըստ որի, գյուղապետը մեղադրվում է նրա համար, որ  անասնաբույժը չի լրացրել «տաբելը», այսինքն՝ ժամը 9-ից 6-ը չի եղել աշխատավայրում, փոխարենը Նիկոլ Փաշինյանն ու իր կինը մասնավոր ծրագրի համար պետական ուղղաթիռով են շրջում։

Ըստ գյուղապետի փաստաբան Արսեն Բաբայանի՝  նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել, պահանջում են փոխհատուցել մեկ տարվա ընթացքում 1 մլն 200 հազար դրամ՝ պետությանը վնաս տալու համար։

Բաբայանը մանրամասնում է, որ անասնաբույժի աշխատանքի բնույթն այնպիսին է, որ նա պետք է այցելի գյուղացիների գոմեր, տեսնի, հետազոտի անասուններին։

«Գյուղում չի գտնվել գեթ մեկ մարդ, որը կդժգոհեր անասնաբույժի աշխատանքից։ Վկայությունները ցույց են տալիս, որ այդ համայնքում անասնապահությունն աճ է գրանցել, կենդանիների հիվանդության դեպքեր ընդհանրապես չեն գրանցվել։ Այս մարդն ամբողջությամբ իրականացրել է իր գործառույթները։ Հակակոռուպցիոն կոմիտեի պատկերացմամբ, անասնաբույժի աշխատանքը գրասենյակային է»,- մանրամասնեց նա։

Այս ամենին զուգահեռ, փաստաբանը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանը «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում կնոջ հետ պետական ուղղաթիռով մեկնել է Տաթև։

«Այս ծրագիրը վարչապետի տիկնոջ նախաձեռնությունն է, այսինքն՝ ծրագիրը մասնավոր, հասարակական գործունեությամբ պայմանավորված ծրագիր է, որը կարող է յուրաքանչյուր մարդ իրականացնել, դրանց հետ կապված պետական մասնակցություն չկա։ Բայց օգտագործվել է պետական ուղղաթիռը, վառելիքը, անձնակազմը և այլն, և այլն։ Հիմա դուք հաշվարկեք»,-ասաց Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...