«Անարդարադատությունը Հայաստանում․ զանգվածային քաղաքական հետապնդումները». ՔԻՀԿ-ն զեկույց է հրապարակել

5 Նոյեմբերի, 2025

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է 2025թ. «Անարդարադատությունը Հայաստանում․ զանգվածային քաղաքական հետապնդումները Մաս Ա (մայիս–սեպտեմբեր)» զեկույցը։

Զեկույցում մանրամասն ներկայացված են 2025թ․ մայիս-սեպտեմբեր շրջանի քաղաքական հետապնդումները, որոնք կարելի է բաժա­նել չորս մասի. հունիսի 18-ին գործարար Սամվել Կարապետյանի, հունիսի 25-ին՝ «Սրբազան պայքար» նախաձեռնության անդամների, հունիսի 27-ին՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և հուլիսի 10-ին՝ ՀՅԴ անդամների քրեական հետապնդումները և ազատազրկումները։

Զուգահեռ շարունակվել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) դեմ Փաշինյանի կազմակերպած և համակարգած արշավը։

ՔԻՀԿ կողմից վերլուծվել են նրանց ներկայացված մեղադրանքները, այն ապացույցները, որոնք դրվել են մեղադրանքի հիմքում, ինչպես նաև հանրամատչելի այլ տվյալներ։

Բացի հետապնդումների կոնկրետ դրվագներից, զեկույցում ներկայացված է դրանց համատեքստը՝ ներպետական և միջազգային քաղաքականությամբ պայմանավորված գործոնները, ինչպես նաև դատաիրավական համակարգի կախվածության գործոնը և իշխանությունների արշավի ընթացքում մարդու իրավունքների խախտումները:

Զեկույցի հավելվածում մանրամասն ներկայացված է «Սրբազան պայքար» շարժման անդամների մեղադրանքի հիմքում դրված գաղտնալսումների վերլուծությունը, արձանագրված խեղաթյուրումներն ու կեղծիքները (տե՛ս Զեկույցի 49-65-րդ էջերը)։

Իշխանությունների արշավի ընթացքում թիրախավորված քաղաքական ընդդիմադիր գործիչները, կուսակցությունները, ինչպես նաև ՀԱԵ սպասավորները ներկայացվում են որպես «ահաբեկիչներ», իսկ արշավը որպես «հեղափոխության կանխում»։

Եթե ի սկզբանե առերևույթ էր նրանցից ոմանց, ինչպես՝ գործարար Ս․ Կարապետյանի պարագայում, մեղադրանքի ապօրինությունը և հետապնդման քաղաքական բնույթը, ապա այլոց պարագայում դիտա­վորյալ կոծկվում և կեղծվում էին փաստերը՝ հանրության աչքերում նրանց վարկաբեկելու և զրպարտելու նպատակով։ Թեև հետագայում նշված կեղծիքները բացահայտվել են, այնուա­մենայնիվ վնասն արդեն հասցվել է, իսկ կեղծիքներին իրավական գնահատական չի տրվել։

Այս զեկույցը կազմելով գիտակցում ենք, որ օրենքի գերակայությունը և արդար դատավա­րությունն ապահովելուն ուղղված առաջարկներն ամենայն հավանականությամբ անտեսվելու են ՀՀ իշխանությունների կողմից։ Նկարագրված դեպքերից արդեն անցել են ամիսներ, առկա է առաջին մեղադրական վերդիկտը։ Հետապնդումներին համարժեք գնահատական միջազգային կառույցներից դեռևս չկա։

Այնուամենայնիվ կարևոր ենք համարում, որ քաղաքական հետապնդումների այս կարևոր փուլի վերլուծությունն ամրագրվի և հասանելի լինի գոնե այն ծավալով, որով ի վիճակի ենք եղել կազմել։

 

 

Նմանատիպ նյութեր

Վրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացել

Վրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացել

Վրաստանի ազգային բանկի տվյալներով՝ 2026 թվականի առաջին 9 ամիսներին Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 3.8 միլիարդ դոլարի եկամուտ: Հայաստանի Հանրապետության քաղաքացի զբոսաշրջիկներից Վրաստանը ստացել է 135.1 միլիոն դոլար, որը անցած տարվա համեմատ աճել է 6 տոկոսով:...

Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան

  «Ռոբերտ Քոչարյանին այսօր կալանքի տակ են պահում իր պարտականությունները կատարելու համար, որովհետև այդ ժամանակահատվածում նա երկրի նախագահն էր և չէր կարող կառավարության որոշումները չվավերացնել։ Այսօր բոլոր ընդդիմադիր ուժերի ղեկավարները...

Հայր և որդի Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունները հետաձգվեցին

Հայր և որդի Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունները հետաձգվեցին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել են։ Այս մասին հայտնել է փաստաբան Հայկ Ալումյանը։ Որպես պատճառ՝ նշվում է դատարանի ծանրաբեռնվածությունը։ Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը...

«Ի դեպ»․  Մինուս 39%. Կառավարությունը կոծկո՞ւմ է կոռուպցիան

«Ի դեպ»․ Մինուս 39%. Կառավարությունը կոծկո՞ւմ է կոռուպցիան

Ի դեպ, Հայաստանից պտուղ-բանջարեղենի,ծաղկի և ձկան սեպտեմբեր ամսվա արտահանման տվյալները նոր հարցեր են առաջացնում։ Համաձայն ՍԱՏՄ-ի՝ 2025 թվականի սեպտեմբերին նշյալ ապրանքատեսակների արտահանումը կազմել է ավելի քան 23 հազար տոննա, իսկ 2026 թվականի սեպտեմբերին՝ ավելի քան 14...

Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները

Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Գյուլբենկյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բախվել են «Lexus GX470» և «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար...