ԱՄՆ-ում գոնե լավ են հասկացել, որ այս հիմքով Սահմանադրությունը փոխելու պահանջը անհաղթահարելի խոչընդոտ է․ Դանիելյան

19 Մարտի, 2026

«ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի գաղտնազերծած 2026 թ. «Տարեկան սպառնալիքների գնահատումը» զեկույցն ակնհայտ է դարձնում մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ այդ գերտերության հաշվարկների ալգորիթմները»,- նշել է Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

Ըստ նրա, ամեն ինչ հիշեցնում է չոր հաշվարկ՝ առանց համարժեք իրավական գնահատականների, դե միջազգային իրավունքի չգոյության մասին զուր չէին հրապարակավ արտահայտվում:

«Բնորոշ է, հատկապես՝ Սահմանադրությունը փոխելու Ալիևի պահանջի վերլուծությունը. «Խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս կան խոչընդոտներ։ Օրինակ՝ նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ հեռացնելով այն հղումը, որը նա մեկնաբանում է իբրև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս ներկայացնող դրույթ։ Այդ քայլը կպահանջի Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացում, որի արդյունքը երաշխավորված չէ»:

Այսպիսով, ԱՄՆ-ին անհանգստացնում է ոչ թե Հայաստանի ինքնիշխանությունը ակներև խաթարելով Ադրբեջանի նախագահի կողմից սեփական մտավոր կարողություններից ելնելով, Հայաստանին պահանջներ թելադրելու հանցավոր կեցվածքը, այլ այն մտավախությունը, որ այդ քայլը պարզապես կպահանջի հանրաքվե, որի արդյունքը երաշխավորված չէ: Այն, որ Հայաստանում ներկա իրավաքաղաքական մթնոլորտում, երբ նույնիսկ հանրապետական ընտրություններին հնարավոր չի լինում ապահովել առնվազն 50 տոկոս մասնակցություն, ինչը պարտադիր պայման է հանրաքվեի համար, անվիճելի փաստ է: Անգամ Երևանի ավագանու 2023թ. ընտրություններին մասնակցությունը հազիվ կազմեց 28,4 տոկոս: Ընդ որում, այս կարևոր հանգամանքը հրապարակավ հնչեցրել ենք դեռևս 4 տարի առաջ, երբ առաջին անգամ խնդրահարույց համարվեց «Անկախության մասին» հռչակագիրը:

Մեկ անգամ ևս ընդգծենք երկու խիստ առանցքային վերապահում՝

ա) «Անկախության մասին» հռչակագիրը բովանդակում է ոչ թե տարածքային հավակնություն, այլ սոսկ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգում, ինչը միջազգային իրավունքի նորմ է,

բ) Սահմանադրության նախաբանով նախատեսվել է հիմք ընդունել ոչ թե Հռչակագրի բոլոր 12 կետերը (դրանց մի մասն անտեսվել է դեռևս 1991թ., երբ ներդրվեց նախագահի ինստիտուտը), այլ «հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները»:

Հ.Գ. ԱՄՆ-ում գոնե լավ են հասկացել, որ վերը նշված հիմքով Սահմանադրությունը փոխելու պահանջը անհաղթահարելի խոչընդոտ է, իսկ եթե ավելի համալիր դիտարկենք, ապա կարող ենք փաստել, որ դա փակուղի տանող ճանապարհ է, քանզի հանրաքվեի ձախողման դեպքում՝ անխուսափելիորեն մենք մեր ձեռքով հաստատագրում ենք իբր մայր օրենքով տարածքային հավակնություններ ունենալու իրավական փաստը՝ դրանից բխող անխուսափելի բացասական հետևանքներով հանդերձ: Ընտրողների ցուցակները «վերանայելու» քայլերը ևս ապարդյուն են: Դեռ ուշ չէ …»,- գրել է Գ.Դանիելյանը։

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ հոկտեմբերի 20-ի զեկույցում, մատնանշելով ԵԱՏՄ-ի անդամությունը դադարելու պարագայում Հայաստանի կրելիք վնասների մասին, նաև մատնանշվում է Հայաստանի անդամությունը սառեցնելու կամ դադարեցնելու իրավական ուղին։ Նախ հիշեցնենք, որ Հայաստանի՝...

Ի՞նչ նկատի ունենք՝ ասելով «TRIPP-ի կառուցման տարածք»․ Լիլիթ Գալստյանը՝ Միրզոյանին

  «Ձեր ամբողջ ելույթում, ինչպես նաև քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների խոսքում, տարանցիկությունը ներկայացվում է որպես մեծագույն ձեռքբերում և առավելություն։ Դուք կրկին ընդգծեցիք, թե բարեկեցության և Հայաստանի Հանրապետության...

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Ինչպես նշել են գերատեսչությունից, այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «սոցիալական ցանցերում և համացանցային հարթակներում տարածվող այն հայտարարությունները, որոնք...

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...