ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ՆԱՏՕ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը

29 Նոյեմբերի, 2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բաց կթողնի դեկտեմբերի 3-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Տեղեկությունների համաձայն՝ Միացյալ Նահանգները հանդիպմանը կներկայացնի պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն։

Գործակալությունը Ռուբիոյի բացակայությունը առաջիկա հանդիպումից անվանում է «խիստ անսովոր»՝ ընդգծելով, որ դա «ավելի շատ հարցեր կառաջացնի Վաշինգտոնի եվրոպական անվտանգության նկատմամբ հանձնառության վերաբերյալ»։

Գործակալությունը չի նշել Ռուբիոյի ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումից բացակայության պատճառը։

Նոյեմբերի 10-ին ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ դաշինքի արտգործնախարարների հանդիպումը կկայանա դեկտեմբերի 3-ին Բրյուսելում, ծրագիրը համաձայնեցվում է:

 

Նմանատիպ նյութեր

Զելենսկին հրադադար չի վաստակել. ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով

Զելենսկին հրադադար չի վաստակել. ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին ռազմաճակատում դադար չի վաստակել։ Հայտնում է Ռիա նովոստին: Լիբանանի ԱԳ նախարար Յուսեֆ Ռաջիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Լավրովին հարցրել են՝ արդյոք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք...

ՀՀ քաղաքացիներն արդեն միայն տոկոսների վճարման համար օրական վճարում են 1,1 միլիարդ դրամ․ Գրիգորյան 

  «Նախորդ տարի՝ 2025 թվականին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացրել է վարկային համաձայնագիր, որով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է 250 միլիոն դոլարի վարկ։ Դեռևս մեկ տարի չի անցել, ինչ Հայաստանը ստանձնել է 250...

Ադրբեջանում բողոքի ակցիաներ են. մասնակիցներ են ձերբակալվել

Ադրբեջանում բողոքի ակցիաներ են. մասնակիցներ են ձերբակալվել

Ադրբեջանի մի շարք դպրոցներում բողոքի ակցիաներ են ընթանում. պահանջում են վերացնել հիջաբի կրման արգելքը։ Հաղորդվում է, որ «գրանցվել են հասարակական կարգի կոպիտ խախտումների դեպքեր՝ կապված պետական ​​ուսումնական հաստատություններում միասնական դպրոցական համազգեստի ներդրման...

Թաղապետարանի աշխատակիցներն ուղղակի փողոցում քայլում են, ասում՝ քանդում ենք ամբողջ տարածքը․ ակցիայի մասնակից 

  «Սպասում ենք, որ մեր իրավունքները չոտնահարվեն, որովհետև այս պահին մեր իրավունքները ոտնահարվում են։ Հանդիպում ենք խնդրել, թույլ են տվել, որ մարդիկ մի քանի հոգով բարձրանան վերև։ Այս պահին սպասում ենք՝ տեսնենք՝ իրավիճակն ինչպես...

Իրանի պայմանները մնում են անփոփոխ. Բաղայի

Իրանի պայմանները մնում են անփոփոխ. Բաղայի

Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդների միջոցով հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, հայտնում է APA գործակալությունը։ Նա ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը...